Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ինչո՞ւ են ցավում ամորձիները. պարզաբանում է ուրոլոգ Ռաֆայել Բադալյանը (տեսանյութ)

Ինչո՞ւ են ցավում ամորձիները. պարզաբանում է ուրոլոգ Ռաֆայել Բադալյանը (տեսանյութ)

Med-practic-ի հետ զրույցում բ.գ.թ. ուրոլոգ Ռաֆայել Բադալյանը խոսել է ամորձու սուր ցավերից: Պատճառները` ըստ մասնագետի տարբեր են.

 
1. Սուր ցավեր ամորձիներում առաջանում են ամորձու ոլորման պատճառով: Սա պատանեկան տարիքում հանդիպող խնդիր է: Նման ցավն առաջանալուց հետո շատ քիչ ժամանակ է մնում մասնագետին` փրկելու հիվանդի ամորձին. մոտավորապես 6-8 ժամ: Հաջոցություն է, եթե ծնողները վաղ են ուշադրություն դարձնում երեխայի գանգատներին ու անհապաղ դիմում են մասնագետին: Թե՛ բժշկի, թե՛ հիվանդի համար լուրջ բարդություններ են ի հայտ գալիս, եթե ինչ-ինչ պատճառներով ուշացնում են: Արդյունքում` վիրահատական գործընթաց է տեղի ունենում. մեկ ամորձին, որպես կանոն, հեռացվում է, ու թեև հիվանդը տեղեկացվում է, որ մեկ ամորձին կարող է լիովին ծառայել կյանքի ընթացքում, սակայն  տղա երեխայի մոտ դա կարող է բավական լուրջ հոգեբանական խնդիր առաջացնել:


2. Ի դեպ, երիտասարդ հասակում /մինչև 45 տ./ հարկ է ուշադիր լինել յուրաքանչյուր տեսակի ցավի նկատմամբ: Չի բացառվում, որ ամորձում ուռուցքային գործընթաց է զարգանում:  Այս դեպքում միշտ չէ, որ տղամարդը, ի դեպ, գանգատվի սուր ցավերից, կարող են լինել թույլ արտահայտված ցավեր կամ՝ ընդհանրապես չլինեն: Այդ իսկ պատճառով տղամարդկանց խորհուրդ ենք տալիս, ինչպես կանանց (պարբերաբար շոշափել կրծքագեղձերը), շոշափել ամորձիները: Ցավ, գոյացություն, կոշտուկներ հայտնաբերելու դեպքում անհապաղ պետք է դիմել մասնագետի: Հիշեք, որ ամորձու ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը ենթակա է մինչև 100%-անոց բուժման:


3. Ցավ ամորձիներում կարող են առաջացնել բորբոքումները. մակամորձու բորբոքումը:  Սա շատ հաճախ հանդիպող հիվանդություն է: Պատճառ կարող են հանդիսանալ նաև սեռավարակները և ո՛չ միայն:


4. Եվ, վերջապես, մեծահասակների մոտ ցավ ամորձիներում կարող են առաջանալ, եթե կա, օրինակ, աճուկային ճողվածք, որը թափանցվում է դեպի փոշտ և սկսում ճնշել ամորձին կամ ամորձիները: Բնական է, եթե հիվանդը  չի դիմել բժշկի, առաջինը սկսում է գանգատվել ամորձու կամ ամորձիների ցավից: Այլ կերպ, այսպիսի ցավերը կոչվում են ճառագայթող:


Ճառագայթող ցավեր կարող են առաջանալ նաև միզաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաև ստորին սեռական օրգաններից. շագանակագեղձից:


Սովորաբար ուլտրաձայնային հետազոտությունն օգնում է ախտորոշելու խնդիրը, ավելի հստակ պատկերացնելու  բորբոքային օջախները, որից հետո միայն կատարվում են այլ լաբորատոր հետազոտություններ:

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.07.2015

Հարգելի Կարեն, բարև Ձեզ: Հոդվածում մանրամասն ներկայացված են ամորձիներում ցավի պատճառները: Ցանկալի է դիմել ուրոլոգի կոնսուլտացիայի, քանի որ ցավը ամորձիներում պաթոլոգիական պրոցեսի նշան է, և չի կարելի անուշադրության մատնել այն:

Կարեն

14.06.2015

im dzax amordzis cavuma,tak@ voncor papuk ban lini,u erb shoshapum em sur cava talis tenc mi 10 rope cavmua.inchic klini?poqr jamanak hivandacel em xozukov

Zhenya

17.05.2014

Mer sireli dasaxos@! :)

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ