Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ինչո՞ւ են արյունահոսում լնդերը. ատամնաբույժ Արմեն Կոտիկյան (տեսանյութ)

Ինչո՞ւ են արյունահոսում լնդերը. ատամնաբույժ Արմեն Կոտիկյան (տեսանյութ)

Լնդային արյունահոսության պատճառները տարբեր են լինում: Ըստ մասնագետի՝ կան ընդհանուր պատճառներ եւ հիմնական: Թիվ 2 բուժմիավորման ատամնաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Կոտիկյանն ընդհանուր պատճառներից առանձնացրեց օրգանիզմի նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաեւ օրգանիզմում որոշ տարրերի բացակայությունը՝ հատկապես վիտամին C-ի պակասը: 

 

Աղեստամոքսային տրակտի խանգարումների հետեւանքով՝ ըստ Կոտիկյանի, նույնպես կարող են լնդային արյունահոսություններ լինել: 

Հիմնական պատճառներից նա մատնանշեց ոչ ճիշտ տեղադրված պլոմբները, օրթոպեդիկ կառույցները, ինչպես նաեւ օրթոդոնտիկ շինաները, որոնք բերանի խոռոչում կարող են առաջացնել բորբոքային գործընթացներ:

 

Երբեմն լնդային արյունահոսության պատճառ կարող են լինել մեխանիկական վնասվածքները. կան մարդիկ, ովքեր սիրում են ատամի խոզանակով կոշտորեն մաքրել ատամները, որը նույնպես հնարավոր է առաջացնի լնդային արյունահոսություն: Ուստի, խորհուրդ է տրվում խոզանակի ճիշտ ընտրություն կատարել: 

 

Ա. Կոտիկյանը հորդորեց չանտեսել լնդային արյունահոսությունն ու ժամանակին կանխել այն՝ հեռացնելով ատամնափառը, ատամնաքարերը: 

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ