Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ստեփանակերտում սրտի ստենտավորումներ կկատարվեն. Հ. Քուշկյանի բացառիկ զրույցը «Արցախպրես»-ին

Ստեփանակերտում սրտի ստենտավորումներ կկատարվեն. Հ. Քուշկյանի բացառիկ զրույցը «Արցախպրես»-ին

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում նշել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` հավելելով, որ ներկայումս նախարարության հրավերով պարբերաբար Արցախ  են այցելում Հայաստանի և արտասահմանի առաջատար մասնագետներ, որպեսզի ժամանակակից բժշկագիտական ձեռքբերումներն առաջավոր փորձի փոխանակման արդյունքում իրենց կիրառությունը գտնեն նաև այստեղ:  

 

«Առողջապահության ոլորտի արագ զարգացումն, ըստ ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի, և մենք պարտադիր կյանքի ենք կոչելու այն խնդիրների լուծումները, որոնք այսօր դրված են մեր առջև»,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը: Հ. Քուշկյանի հաղորդմամբ, նախարարության կողմից ծրագրված ժամանակացույցի համաձայն` շաբաթը մեկ անգամ Ստեփանակերտի և շրջանային հիվանդանոցներ են այցելելու ՀՀ և արտասահմանյան առաջատար մասնագետներ, ովքեր տեղերում իրենց արցախցի գործընկերների հետ բարդ վիրահատություններ են կատարելու: Պարբերաբար այցելությունների մեկնարկն արդեն տրված է, մասնավորապես, օրեր առաջ Արցախում էր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով Շուշիում 43 վիրահատություն է կատարել, իսկ այս օրերին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում բուժզննում և խորհրդատվություններ է իրականացնում Ռուսաստանից ժամանած Մոսկվայի` Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Ժոլոբովան:

 

Նախարար Քուշկյանը կարևորեց նաև տեղի կադրային ներուժի մեծ հնարավորությունները, որոնք համագործակցության դեպքում լավ արդյունքներ են խոստանում: «Մեր կարգախոսն այն է, որ արցախցին պիտի բուժվի Արցախում: Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի մեր բնակիչները միայն եզակի դեպքերում բուժվեն այլ վայրերում: Առաջիկայում ծրագրում ենք բարդ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումներ ձեռք բերել, որոնք հնարավորություն կտան այդպիսի վիրահատությունները նույնպես տեղում իրականացնելու»,- մանրամասնեց Հ. Քուշկյանը` ավելացնելով, որ ծրագրված է ընթացիկ տարվա սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին Հանրապետական հիվանդանոցի կողմից անգիոգրաֆիկ սարքի ձեռք բերումը հնարավորություն կընձեռի կատարել սրտի ստենտավորում, իսկ մինչ այդ  կվերապատրաստվի նաև համապատասխան մասնագետը:

 

Անդրադառնալով առողջապահության նախարարության ընթացիկ աշխատանքներին` Հ. Քուշկյանը տեղեկացրեց, որ մեկ-երկու ամսից կբացվի Մարտունու նորակառույց հիվանդանոցը, որը կապահովվի անհրաժեշտ գույքով, դեղորայքով, բուժպարագաներով և ժամանակակից սարքավորումներով: Նույն ժամանակահատվածում նախատեսված է նաև Կովսականի հիվանդանոցին անհրաժեշտ բուժպարագաների և սարքավորումների տրամադրումը: Գերատեսչության ղեկավարի խոսքով, առաջիկայում ծրագրված է փոքր, սակայն ժամանակակից պահանջներին համապատասխան հիվանդանոցների բացում Գետավանում, Քարվաճառում և Ասկերանում:

 

Առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կարդիականացվի շտապօգնության ծառայությունը: «Այդ առումով կունենանք կենտրոնական դիսպետչերական ծառայություն՝ հատուկ ծրագրերով: Կանչն ընդունելուց հետո շատ արագ  կորակավորվեն դրա առանձնահատկությունները, և ըստ այդմ էլ կուղարկվեն համապատասխան բժիշկներ: Բացի այդ, նոր դեղորայքով կհամալրվեն շտապօգնության բժշկական պայուսակները, որոնք կներառեն առաջին բուժօգնության բազմաթիվ դեղամիջոցներ: Փոփոխություններ կլինեն նաև շտապօգնության աշխատակիցների համազգեստների առումով»,- մանրամասնեց Հ. Քուշկյանը:

 

Խոսելով ոլորտի խնդիրների մասին` առողջապահության նախարարը նկատեց, որ դրանք, լինեն առօրյա, թե համակարգային, բոլորն էլ լուծելի են, հատկապես, երբ բոլոր պատասխանատուների և իր մոտ առկա են լավատեսական տրամադրվածությունն ու հավատը Արցախում  առողջապահական բնագավառի մեծ առաջընթացի նկատմամբ:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

11.05.2014

Հարգելի Elizabeth Grigoryan, բարև Ձեզ, միանգամայն համաձայն ենք Ձեզ հետ: Հոդվածը տեղադրել է ադմինիստրատորը և հենվել է աղբյուրի հավաստիությանն ու չի խմբագրել: Շնորհակալություն, այժմ ամեն ինչ նորմալ է:

 

Elizabeth Grigoryan

09.05.2014

Hargarzhan ynkerner, mi te chi kareli GRAGET terminner ogtagortsel, skzbits parzel inchpes e grvum bary, heto nor tpagrel, Voch te stenD, ajl stent, voch te angEogrOf, ajl angiograf

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ