Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Եթե հղին պարտադրված է թռչել ինքնաթիռով. խորհուրդներ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանից (տեսանյութ)

Եթե հղին պարտադրված է թռչել ինքնաթիռով. խորհուրդներ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանից (տեսանյութ)

Հղիության ընթացքում, իհարկե, կարելի է ինքնաթիռ նստել, եթե հղիությունը նորմալ է ընթանում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը:

 

Մասնագետի խոսքերով, նախկինում կար մոտեցում, որ ինքնաթիռով կարելի է ուղևորվել մինչեւ 33-34 շաբաթական հղիությունը, իհարկե՛, եթե չկա որեւէ խնդիր, օրինակ, վաղաժամ ծննդաբերության  կամ ավելի փոքր ժամկետներում վիժման սպառնալիք, անոթային ախտաբանական գործընթացներ: 

 

Ըստ նրա՝ թռիչքի ընթացքում մթնոլորտային ճնշման տատանումներ են լինում` հատկապես թռիչքի եւ վայրէջքի ժամանակ, ինչը շատ վտանգավոր է հղիի համար: «Այդ մթնոլորտային ճնշման տատանումների արդյունքում տեղի են ունենում անոթների կծկումներ, որի պարագայում այն հղիները, ովքեր ունեն անոթների հետ կապված խնդիրներ, հնարավոր է բարդություններ ի հայտ գան: Ավելին` անոթների կծկումները կարող են բերել հիպօքսիայի (թթվածնի պակաս), ընկերքի շերտազատման, ինչը հղիության փոքր ժամկետներում վիժման սպառնալիք է, իսկ մեծ ժամկետներում` վաղաժամ ծննդաբերության: Ուստի ինքնաթիռ նստելուց առաջ հղին պետք է լինի բժշկի հսկողության տակ»,- ասաց Ա. Բադալյանը: 

 

Ինքնաթիռում հարմարավետ զգալու համար Ա. Բադալյանը խորհուրդ է տալիս. հնարավորության դեպքում տոմս գնել բարձակարգ սրահում, հակառակ դեպքում ցանկալի է նստել ինքնաթիռի առաջամասում, վթարային ելքերի մոտ, որտեղ համեմատաբար տարածքն ազատ է: 

 

 

Սկզբնաղբյուր. med-prarctic.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ