Բժիշկներ
Հայաստանում բացվել է ցողունային բջիջների պահպանման առաջին բանկը` ԲԻՈՍՏԵՄ (BIOSTEM)
 
                            Ապրիլի 11-ին Մալաթիա բժշկական կենտրոնի ծննդատանը կայացավ հանդիպում բժիշկների, ԲԻՈՍՏԵՄ (BIOSTEM) ընկերության ներկայցուցիչներ Գևորգ Յաղջյանի, Տաճատ Ասատուրյանի և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանի հետ: Հանդիպման նպատակն էր ընկերության գործունեության և ընձեռած հնարավորությունների մասին իրազեկումը: Նշենք նաև, որ ընկերությունը համագործակցում է եվրոպական կազմակերպությունների հետ՝ կիրառելով նրանց բազմամյա փորձը:
Ամբողջ աշխարհում ամենատարբեր հիվանդությունների դեպքում լայնորեն կիրառվում է ցողունային բջիջներով բուժումը: Այսօր Հայաստանում գործում է ցողունային բջիջների մշակման և պահպանման առաջին բանկը` Բիոստեմը:
 Ցողունային բջիջներով բուժման մեթոդների, դրանց առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք ընկերության հիմնադիր Գևորգ Յաղջյանի և գործադիր տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ:
Ցողունային բջիջներով բուժման մեթոդների, դրանց առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք ընկերության հիմնադիր Գևորգ Յաղջյանի և գործադիր տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ:  
–   Ի՞նչ ասել է ցողունային բջիջների պահպանման բանկ, ներկյացրե՛ք, խնդրեմ, գործառույթներն ու նպատակները:
– 2014թ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց ցողունային բջիջների մշակման և պահպանման բանկ: Բանկը զբաղվում է ցողունային բջիջների մշակամամբ և պահպանմամբ և մեր գործառույթների մեջ չեն մտնում իրացումը, կիրառումը և այլն: Ցողունային բջիջները կիրառվում են ավելի քան 70 հիվանդությունների դեպքում` օրգանների և հյուսվածքների վերականգնման նպատակով: Մենք ներդնում ենք ցողունային բջիջների ստացման պորտալարային տարբերակը: Երբ երեխան անջատվում է մորից, պորտալարային արյունը, այսպես թե այնպես, թափվում է: Մենք վերցնում ենք այդ արյունը, մշակում, առանձնացնում ցողունային բջիջներն ու պահպանում դրանք: Գործողությունը բացարձակապես անվնաս է թե՛երեխայի, թե՛մոր համար: Ցողունային բջիջները տվյալ մարդու սեփականությունն են դառնում, որի համար հավաստագիր են ստանում: Ցողունային բջիջներով ապաքինման մեթոդը վաղուց է հայտնի, սակայն չկար դրանք պահպանելու հնարավորություն: Այժմ բանկն իր վրա կվերցնի մեր առողջապահական համակարգի համար բավականին կարևոր այս գործառույթը, կան բոլոր հնարավորությունները, ամենակարևորը` կան գիտելիքներ:
– Ինչո՞ւ հենց պորտալարային արյունը:
– Պորտալարային արյունը պարունակում է ամենա առողջ ունոր ձևավորված ցողունային բջիջներ, որոնք մուլտիպոտենտ են, կարող են ձևափոխվել ու հետագայում դառնալ օրգանիզմի ցանկացած բջիջներ` արյան, մկանային և այլն: Ցողունային բջիջները կարողանում են փոխարինել մահացած բջիջներին:
–   Բացի պորտալարից, էլ ինչպե՞ս կարելի է ստանալ ցողունային բջիջներ:
– Ինչպես նշվեց, պորտալարից ստացված ցողունային բջիջները լավագույնն են, մուլտիպոտենտ են: Սակայն ցողունային բջիջների ստացման այլ տարբերակներ ևս կան. Կարող են ստանալ, օրինակ, ճարպային հյուսվածքներից, որոնք ավելի շատ կիրառելի են էսթետիկ նպատակների և վերքերի լավացման համար: Բանկը հնարավորություն է տալիս պահպանել նաև ճարպից ստացած ցողունային բջիջներ, որոնք օգտագործվում են նաև երիտասարդացնող միջամտությունների ժամանակ: Մյուս տարբերակը կաթնատամներից ստացվող ցողունային բջիջներն են, որոնք որակական ու քանակական առումով շահեկան չեն: Կյանքում մեկ անգամ մենք հնարավորություն ունենք պահպանելու ամենա որակյալ ցողունային բջիջները` ծնվելիս: Եվ հենց դա հաշվի առնելով` մենք ուզում ենք ցողունային բջիջների ստացման այս տարբերակը կիրառել նաև Հայաստանում:
– Ո՞վ է վերցնում արյունը և ինչպե՞ս, չէ՞ որ յուրաքնաչյուր մանրուք կարևոր է:
– Արյունը վերցնում է ծնունդն ընդունող բժիշկը՝ տեղում, լցվում հատուկ տարրայի մեջև տեղափոխվում բանկ: Գործընթացը բացարձակապես անվնաս է, տեխնիկապես՝ հեշտ, սակայն, այնուամենայնիվ, բժիշկները նախապես վերապատրաստում են անցնելու:
– Ի՞նչ է ցույց տալիս արտասհասմանյան փորձը. ո՞ր հիվանդությունների դեպքում են ամենից հաճախ անհրաժեշտ ցողունային բջիջները:
– Մոտ 70 հիվանդությունների բուժում 80-90%-ով կատարվում է ցողունային բջիջների կիրառմամբ, լայնտարածում ունի տրանսպլանտացիոն բուժման մեջ: Ցողունային բջիջները կիրառվում են արյան, նյարդաբանական, սրտաբանական հիվանդությունների բուժման համար: Օրինակ` սրտամկանի իշեմիկ հիվանդության դեպքում ստենտավորման ընթացքում ներարկվում են ցողունային բջիջիներ, որոնք վերածվելով սրտամկանի բջիջների, հետագայում ապահովում են սրտի անխափան աշխատանքը: Ցողունային բջիջները կիրառվում են նաև վնասվածքաբանության, օրթոպեդիայի ոլորտներում:
– Հնարավո՞ր է արդյոք որևէ մեկի ցողունային բջիջը դոնոր օգտագործել մեկ ուրիշի համար:
– Ինչպես և արյունը, ցողունային բջիջը նույնպես կարող է դոնոր ծառայել: Սակայն դա չէ մեր նպատակը: Բանկը լինելու է ոչ թե հանրային, այլ մասնավոր: Յուրաքանչյուր մարդ իր ցողունային բջիջների տերն է լինելուև ինքն է որոշելու ինչպես օգտագործել` նվիրե՞լ, թե սեփական առողջության համար կիրառել:
– Իսկ նախքան« Բիոստեմ -ի ստեղծումը, հնարավորություն կա՞ր պահպանելու ցողունային բջիջները:
– Եղել են դեպքեր, երբ ծնողները դիմել են բժիշկներին, բերել համապատասխան ստերիլ արյան տեղափոխման համակարգ և հավաքված արյունը տեղափոխել Մոսկվա և Վրաստան` այնտեղի բանկում պահպանելու համար: Դա իրենից ավելորդ ժամանակ և հնարավորություն է ենթադրում, իսկ հարկ եղած դեպքում՝ Մոսկվա մեկնելու անհրաժետշություն, ինչը և՛ ժամանակատար է, և՛ ծախասատար:

– Իսկ ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոստեմ» -ը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները` հետագայում շատ հիվանդությունների բուժումն ապահովագրելու նպատակով: Գնայինի՞նչ քաղաքականություն է վարում, եթե համեմատենք արտասահմանում գործողցող ունային բջիջների պահպանման բանկերի հետ:
– Արյունը վերցնելու և մշակելու համար առաջնային գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, այնու հետև՝ յուրաքանչյուր տարվա պահպանման համար 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Եթե համեմատենք արտասահմանյան ընկերությունների հետ, ապա առաջնային գումարը 2000 եվրո է, իսկ տարեկան պահպանման համար վճարվում է 75 եվրո:
– Ինչքա՞ն ժամանակ կարելի է պահպանել ցողունային բջիջները:
– Անսահմանափակ: Ցողունային բջիջները պահպանվում են -196˚ հեղուկ ազոտի մեջ: Առաջնային պահպանման ժամկետը 18-20 տարի է, մինչև երեխան դառնա չափահաս և ինքը որոշի` շարունակե՞լ պահել այն, թե` ոչ:
– Կա՞ն հատուկ դեպքեր, երբ ցողունային բջիջների պահպանումը ո՛չ միայն ցանկալի է, այլև պարտադիր:
– Խորհուրդ է տրվում առողջական խնդիրներ ունեցող երեխաների, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների ծնողներին պահպանել պորտալարային արյունը: Շատ կարևոր է, որ Հայաստանում արհեստական բեղմնավորմամբ զբաղվող կենտրոնները ծնողներին տեղեկացնեն ցողունային բջիջների պահպանման հնարավորության և դրա կարևորության մասին:
– Յուրաքանչյուր նոր բան միանշանակ չի ընկալվում հանրության կողմից: Ո՞ր փուլում են այժմ տեղեկատվական աշխատանքները:
– Մերաշխատանքներն այժմ ուղղված են նման ծառայության գոյության մասին տեղեկացնելը և գործընթացին ծանոթացնելը: Նպատակ ունենք առաջին հերթին մեթոդի գոյության մասին բժիշկներին ներկայացնել, որպեսզի նրանք էլ իրենց հերթին կարողանան ուղղություն ցույցտալ պոտենցիալ գնորդներին: Այս մեթոդի մասին պետք է իրազեկված լինեն բոլոր ծննդատներում, քանի որ սա լուրջ ձեռքբերում է մեր առողջապահական համակարգի համար: Իրազեկման աշխատանքներ կիրականացվեն նաև բանկի կայքի միջոցով, որը շուտով կմեկնարկի: Նախատեսվում է օնլայն խորհրդատվություն, որպեսզի մարդիկ, ովքեր հետաքրքրված կլինեն, գրեն, զանգահարեն և անմիջապես ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Մեր հեռախոսահամարներն են՝ + 374 91 28 38 32 + 374 91 28 38 32, +374 10 20 83 12
+ 374 91 28 38 32, +374 10 20 83 12 +374 10 20 83 12, +374 10 20 83 11
+374 10 20 83 12, +374 10 20 83 11 +374 10 20 83 11:
+374 10 20 83 11:  
 14.04.2014
14.04.2014                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
 03.04.2025
03.04.2025                                     
                                        
                                
                Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
 22.12.2024
22.12.2024                                     
                                        
                                
                84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
 23.05.2024
23.05.2024                                     
                                        
                                
                Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
 22.05.2024
22.05.2024                                     
                                        
                                
                Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
 01.02.2024
01.02.2024                                     
                                        
                                
                Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
 21.06.2023
21.06.2023                                     
                                        
                                
                Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
 12.06.2023
12.06.2023                                     
                                        
                                
                Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
 03.05.2023
03.05.2023                                     
                                        
                                
                Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
 30.03.2023
30.03.2023                                     
                                        
                                
                Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
 20.01.2023
20.01.2023                                     
                                        
                                
                Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
 24.10.2022
24.10.2022                                     
                                        
                                
                Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
 06.09.2022
06.09.2022                                     
                                        
                                
                ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
 22.07.2022
22.07.2022                                     
                                        
                                
                «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
 06.04.2022
06.04.2022                                     
                                        
                                
                Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
 18.02.2022
18.02.2022                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ



 
             
             
             
         
     
     
    