Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ՝ Ռուսաստանի սեքսոլոգների միության անդամ

ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ՝ Ռուսաստանի սեքսոլոգների միության անդամ

Փետրվարի 19-20-ին ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ,  բ.գ.թ., Վրեժ Շահրամանյանը մասնակցեց Մոսկվայում կայացող «Сексуальное здоровье» միջազգային գիտաժողովին:

 

12 տարի անդընդմեջ  Մոսկվայում կազմակերպվում է «Сексуальное здоровье»  միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են ԱՊՀ և արտերկրի առաջատար մասնագետները: Այս տարի էլ գիտաժողովին ներկա էին ԱՊՀ և արտերկրի առաջատար մասնագետները: Դա լայն հնարավորություն ընձեռեց բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկույցներ, ինչպես նաև նոր ծանոթություններ հաստատել:

 

Գիտաժողովին Վ. Շահրամանյանը ներկայացրել է «Переоценка роли хронического простатита в генезе сексуальных расстройств» աշխատանքը: Հանրահայտ մասնագետների կողմից աշխատանքը կարևորվել է և արժանացել է բարձր գնահատականի: Հոդվածն ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածույում: 

 

Գիտաժողովին ներկայացված էին հետաքրքիր և գիտական նորույթ պարունակող շատ զեկույցներ՝ նվիրված սեռական առողջության արդի հարցերին, տղամարդկանց և կանանց սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին, անպտղության ախտորոշման և բուժման հիմնախնդիրներին և այլն: 

 

Ռուսաստանի սեքսոլոգների միության կազմում էր նաև Վրեժ Շահրամանյանը

 

Իր ամփոփիչ խոսքում գիտաժողովի նախագահ, պրոֆ. Ն.Դ. Կիբրիկն  ընդգծել է Հայաստանի ներկայացուցչի ակտիվ մասնակցությունը և, հաշվի առնելով  Վ. Շահրամանյանի ամենամյա գիտական աշխատանքներն ու զեկույցները,  առաջարկեց վերջինիս ընդգրկել վերջինիս ընդգրկել Ռուսաստանի սեքսոլոգների միության կազմում (Professional Association of Sexologists)՝ նշելով, որ երևույթն է՛լ ավելի կամրապնդի ու կզարգացնի ռուս-հայկական սեռական բժշկության հիմքերը:

 

Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է կայքի մշտական և հավատարիմ փորձագետին՝ Վրեժ Շահրամանյանին՝ նման հաջողության կապակցությամբ:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հեղինակի կողմից
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ