Բժիշկներ
Աչքի կերատոպրոթեզավորումն Անդրկովկասում իրականացվում է միայն Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 2002թ. գործում է Բորբոքային հիվանդությունների բաժանմունքը` սկզբում որպես լաբորատորիա, իսկ 2005թ. սեպտեմբերից` առանձին բաժանմունք։
Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի եղեջրաթաղանթի և բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ-վիրաբույժ Անի Համբարձումյանը մեզ հետ զրույցում ներկայացրեք բաժանմունքում իրականացվող ծառայությունները և գործող նորամուծությունները։ Անի Համբարձումյանը ղեկավարում է Հայաստանի աչքի բանկը, որը զբաղվում է աչքի հյուսվածքների` սկլերայի և եղջերաթաղանթի հայթհայթմամբ ու պահածոյացմամբ։
– Ներկայացրեք, խնդրե՛մ, ներկայումս ինչ ծառայություններ է մատուցում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքը։
– Բաժանմունքում հետազոտվում, վիրահատվում և բուժվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի, ցանցաթաղանթի զանազան բնույթի բորբոքումներով հիվանդներ։ Կատարվում են կատարակտայի և եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ, մսամոլի, խալազիոնի, եղջերաթաղանթի տատուաժի վիրահատություններ և այլն։
– Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել բաժանմունքը վերջին տարիներին։
– Բաժանմունքում ներդրվել են մի շարք ախտորոշիչ և թերապևտիկ մեթոդներ, ինպիսիք են եղջերաթաղանթի քերուկի հետազոտությունը և վերջինիս մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջերաթաղանթի տարբեր ախտահարումների ժամանակ։ Բաժանմունքում ներդրվել է նաև վիրուսային կերատիտների ժամանակ պոլիմերազային շղթայական ռեակցիաների մեթոդի կիրառումը, չոր աչքի ախտորոշման թեստերը և արցունքատար կետիկների իմպլանտների տեղադրումը։ Այժմ ունենք գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն` կատարելու ուվեիտով հիվանդների արյան գենետիկական թեստ, որը կնպաստի ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելուն: Ներկայումս մեզ մոտ դիսպանսեր հսկողության տակ գտնվում են մոտ 1800 ուվեիտով (աչքի խոռոչի բորբոքումներ) հիվանդներ։
– Վիրաբուժական ի՞նչ ծառայություններ է կատարում բաժանմունքը։
– Ինչ վերաբերում է վիրաբուժությանը, այստեղ դեռևս 2006-ից՝ որպես նորամուծություն, Հայաստանում առաջին անգամ կատարվում է կերատոպրոթեզավորում բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով: Կատարվում են նաև լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիա, ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիա, խորը առաջային լամելյար կերատոպլաստիկա, որոնք զգալիորեն բարձրացնում են հիվանդների բուժման արդյունավետությունը։
– Մի քանի խոսքով ներկայացրեք, խնդրե՛մ, այս վիրահատությունների էությունը։
– Լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիան կատարվում է այրվածքների և արտաքին աչքի նորագոյածությունների ժամանակ։ Ամնիոտիկ մեմբրանի փոխպատվաստումը, որը ներդրվել է 2006թ., կիրառվում է բուժա-պլաստիկ նպատակներով։ Բորբոքային բաժանմումքում տարեկան կատարվում է 180-200 տարբեր ախտաբանությունների վիրահատություններ։
– Ձեր թեկնածուական աշխատանքը ևս անդրադարձ է ամնիոտիկ մեմբրանի փոխպատվաստմանը։ Եթե խոսենք ընթերցողներին մատչելի լեզվով` ի՞նչ է ամնիոտիկ մեմբրանը և ե՞րբ է կիրառվում։
– Ամնիոտիկ մեմբրանը թափանցիկ թաղանթ է, որն անցնում է համապատասխան մշակում և չորացվում սիլիկագելի վրա։ Այն ունի բազմաթիվ թերապևտիկ հատկություններ, որոնցից են՝ արտաքին աչքի քիմիական այրվածքների դեպքում կենսաբանական վիրակապի հատկությունը, հակամիկրոբային հատկությունը, խոցերի և էրոզիաների լավացման արագացումը, բորբոքային գործընթացի ճնշումը, կոպիտ սպիացման և ավելորդ անոթավորման կանխումը։ Ամնիոտիկ մեմբրանը լայն կիրառվում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են աչքի տարբեր բնույթի խոցերը, թափածակումը, եղջերենու և սկլերայի բարակեցումն ու հալեցումը, ինչպես նաև գոյացությունների հեռացումից հետո հուսվածքի պակասը լրացնելու համար պլաստիկ նյութ է ծառայում։
– Դուք խոսեցիք նաև կերատոպրոթեզավորման մասին…
– Անդրկովկասյան ամբողջ տարածաշրջանում կերատոպրոթեզավորում միայն այստեղ է կատարվում։ Կերատոպրոթեզն իրենից ներկայացնում է արհեստական եղջերաթաղանթ և ցուցված է այն դեպքերում, երբ մարդկային եղջերաթաղանթի փոխպատվաստումն արդյունավետ չէ, օրինակ, քիմիական այրվածքները, նախկինում եղջերենու տրանսպլանտատի բազմաթիվ օտարումները, աչքի սպիական հիվանդությունները։ Կերատոպրոթեզավորման մեր արդյունքները տպագրվել են ԱՄՆ-ի արաջատար ամսագրերից մեկում, ավելին, պարզվում է, որ Հայաստանն աշխարհում իր փորձով ղբաղեցնում է III տեղը։ Այս վիրահատությունը կատարվում է այն հիվանդներին, ովքեր տարիներ շարունակ կույր են եղել և կրկին տեսնելու հնարավորություն են ստանում։
Նորամուծություն է նաև բաժանմունքում կատարվող եղջերենու խորը առաջային լամելյար կերատոպլաստիկան (DALK)։ Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում պահպանել եղջերաթաղանթի չվնասված հատվածները (շերտերը)։ Հիմնականում կատարվում է առաջնային եղջերաթաղանթի մակերեսային ախտահարումների, սպիների ժամանակ։
Բաժանմունքում այժմ լայնորեն կիրառվում են իմունոսուպրեսանտներ ուվեիտների (ներակնային բորբոքումների) բուժման համար, որը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը։ Կուտակվել է զգալի փորձ այս դեղորայքը ստացող հիվանդների արյան հսկողության գործում։
09.03.2014 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ