Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հնարավոր է փրկել տեսողությունը գլաուկոմայի հայտնաբերման ցանկացած փուլում. գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյան

Հնարավոր է փրկել տեսողությունը գլաուկոմայի հայտնաբերման ցանկացած փուլում. գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյան

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի (ԱԿ) բացման օրից գործում է գլաուկոմայի բաժանմունքը: 2000թ. վերջինիս հիմքի վրա ստեղծվեց գլաուկոմատոլոգիական հանրապետական կենտրոնը, որն էլ միավորվել է գլաուկոմայի բաժանմունքին:  2001 թվականից առ այսօր բաժանմունքը ղեկավարում է ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Ոսկանյանը:


Գլաուկոմայի բաժանմունքում մատուցվող ծառայությունների մասին զրուցեցինք Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյանի հետ :

 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի (ԱԿ) գլաուկոմայի բաժանմունքը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի (ԱԿ) գլաուկոմայի բաժանմունքը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի (ԱԿ) գլաուկոմայի բաժանմունքը


–   Ի՞նչ ծառայություններ է մատուցում ԱԿ գլաուկոմայի բաժանմունքը:


–   Գլաուկոմայի բաժանմունքում իրականացվում է ակտիվ կլինիկական և գիտահետազոտական գործունեություն: Կատարվում են վիրահատություններ, որոնք եզակի են հանրապետությունում` կատարակտայի և գլաուկոմայի համատեղ վիրահատություններ, «Ահմեդ» փականի իմպլանտացիա, Առաջային խցիկի շունտավորում: Վիրահատության այս միջոցը մի քանի տարի է, ինչ  կիրառության մեջ է մտել: Սա փոքր ինվազիվ  մեթոդ է, տևում է մոտ 3-5 րոպե, բայց հիվանդներն ազատվում են աչքի մեջ անընդհատ դեղորայք կաթեցնելու բավականին տհաճ պարտավորությունից: Բացի այդ, կենտրոնում կատարվում են նաև հակագլաուկոմատոզ վիրահատություններ, մանկական և երիտասարդական (յուվենիլ) գլաուկոմայի բուժում, ինչպես նաև լազերային և օպերատիվ միջամտություններ:


Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյան–   Տեխնիկական ի՞նչ հնարավորություններ ունի կենտրոնը:


–   Այսօր կենտրոնը հագեցած է բոլոր գերժամանակակից սարքավորումներով, որոնք ապահովում են ախտորոշման և բուժման բարձ որակ:  «Hiedelberg» սարքավորումը, որով մենք այժմ աշխատում ենք, վերջին սերնդի օպտիկական կապակցվածության տոմոգրաֆ է, որը ցույց է տալիս եռաչափ պատկեր (3D):  Եռաչափ պատկերը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը զարգացման ամենավաղ շրջանում: Կենտրոնում կիրառվում է նաև Հայաստանում միակ «Վիսանտե» սարքավորումը` նախատեսված աչքի առաջնային հատվածի ախտաբանության ախտորոշման համար, որը պարզապես անփոխարինելի է գլաուկոմայի և եղջերաթաղանթի հիվանդությունների ախտորոշման գործընթացում` թե՛ վիրահատությունից առաջ, թե՛ հետո:


–   Հնարավո՞ր է ամբողջովին բուժել գլաուկոման:


–   Գլաուկոման այն հիվանդությունն է, երբ վերադարձնել տեսողությունն ամբողջությամբ անհնար է: Որքան շուտ դիմի հիվանդը, այնքան տեսողության ավելի բարձր մակարդակ կկարողանանք պահպանել: Հիվանդության զարգացման որ փուլում էլ հիվանդը դիմի, մենք երաշխավորում ենք կանգնեցնել հիվանդության զարգացումը և տվյալ  փուլում պահպանել տեսողության մակարդակը: Գլաուկոմայի բուժումն ամբողջ աշխարհում՝ հիվանդության զարգացումը կանգնեցնելն է:

 


–   Իսկ կատարակտայի՞ դեպքում… 


–   Կատարակտայի բուժումն ավելի է գոհացնում հիվանդներին: Միայն լույսը տարբերակող մինիմալ տեսողությամբ հիվանդը կարող է մտնել կենտրոն և ամբողջովին վերականգնված տեսողությամբ հաջորդ օրը տուն վերադառնալ:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ