Բժիշկներ
«Էրեբունի»-ն 2013-ին «ամենափնտրված բժշկական կենտրոնն» է Մեդ-Պրակտիկ կայքում. կենտրոնի հաջողության գաղտնիքները բացում է Միքայել Մանուկյանը
«Էրեբունի» բժշկական կենտրոնը 2013 թվականի ընթացքում որոնման համակարգերով www. med-practic.com բժշկական պորտալում ամենահաճախ որոնված բուժհաստատությունն է: Մեդ-Պրակտիկ թիմն այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոն և փոխտնօրեն Միքայել Մանուկյանին հանձնեց ավանդական մրցանակը:
– Պարոն Մանուկյան, Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է Ձեզ և Ձեր անձնակազմին ամենափնտրված բուժկազմակերպությունը ներկայացնելու առիթով: Սպասելի՞ էր նման արդյունք Ձեզ համար:
– Շատ շնորհակալ եմ: Իհարկե, մեր աշխատանքի ամբողջ իմաստը մրցանակներ շահելը չէ: Մեր նպատակն է ազգաբնակչությանը տալ որակյալ, արդիական բուժօգնություն: Ըստ երևույթին` հենց դրա հիման վրա էլ արձանագրվել է այս հաղթանակը: Մեր աշխատանքն ուղղված է արագ, անվտանգ և որակյալ բժշկության ձևավորմանը:
– Ինչո՞վ է տարբերվում «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատանքը: Ո՞րն է ձեր հաջողության գրավականը:
– Առաջին առանձնահատկությունը կամ առավելությունը մեր կադրային ներուժն է` դասախոսապրոֆեսորական կազմը: Երկրորդ կարևոր նախապայմանը՝ հաջողության հասնելու և որակով բուժօգնություն ապահովելու, տեխնիկական հագեցվածությունն է: Մեր օրերում անհնար է ապահովել բարձրակարգ բուժօգնություն՝ առանց տեխնիկայի: Կենտրոնը հագեցված է նորագույն և տարբեր տեսակի տեխնիկական սարքավորումներով` սկսած Հայաստում իր տեսակի մեջ եզակի անգիոգրաֆից մինչև վերջերս ձեռք բերած 8 նոր տեսակի սոնոգրաֆները:
– Լավ առիթ է խոսելու նաև առհասարակ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների մասին:
– Կենտրոնում աշխատում են բժշկության մեջ ամենատարբեր ոլորտի մասնագետներ, ուստի և դիմում են պացիենտներ` ցանկացած հիվանդություններով ու գանգատներով: Կենտրոնում գործում են 2 նյարդաբանական և նյարդավիրաբուժության բաժին, բոլոր առումներով բարձր սպասարկում մատուցող քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայություն, գործում են մի քանի վիրաբուժական բաժիններ, կատարվում են նաև վահանագեղձի վիրահատություններ: Սրտանոթային, ուրոլոգիական, վնասվածքաբանության բաժանմունքները հագեցած են որակյալ տեխնիկայով ու բանիմաց մասնագետներով: Մեր կենտրոնում է գործում երևի թե հանրապետությունում ամենաուժեղ վերակենդանացման բաժանմունքը: Հաճախ են մարզերից կամ Երևանի այլ հիվանդանոցներից ծանր հիվանդներին ստիպված լինում տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կենտրոնը բազմարոֆիլ է, և ցանկացած իրադրություն այստեղ վերահսկելի է: Ավելացնեմ նաև, որ ամսական 300-ից ավելի երեխա է ծնվում կենտրոնի ծննդօգնության բաժանմունքում:
– Վերջին տարիներին մեզ մոտ բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը կարծեք թե չի զիջում միջազգային չափանիշներին: Այս առումով ի՞նչ քաղաքականություն ունի կենտրոնը:
– Տարբերությունը մեկն է. մեր կենտրոնը ձեռք է բերում նոր տեխնիկա, այլ ո՛չ հին: Շատ հաճախ, այսպես կոչված, հագեցվածությունն ապահովվում է հին տեխնիկայի ձեռք բերման հաշվին: Արդիական, բարձրակարգ բուժում ապահովելու համար անհրաժեշտ է նաև համապատասխան արդիական տեխնիկա: Ահա ինչու մենք նախընտրում ենք նորագույնը՝ բավարարելու ամենաբծախնդիր պացիենտին, ով եվրոպական կլինիկաներին համապատասխան որակ և սպասարկում է պահանջում: Ավելին, փորձելով ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան որակ, միևնույն ժամանակ ձգտում ենք պահպանել եվրոպական չափանիշներից տասնյակ անգամ ավելի պակաս բուժման գին:
– Ձեր խոսքում նշեցիք անգիոգրաֆի մասին, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Մանրամասնեք, խնդրե՛մ:
– «Սիմենս» ընկերության անգիոգրաֆի մասին է խոսքը, որն արդեն 2 տարի է, ինչ կտրուկ փոխել է մեր վերաբերմունքը կաթվածի նկատմամբ: Եթե ավելի պատկերավոր ասեմ, ապա այդ սարքի կիրառումից հետո կաթվածներն այլևս չեն սարսափեցնում մեզ: Ընդամենը կես ժամում այս սարքը հրաշք է գործում: Սարքի օգնությամբ բացում ենք խցանված անոթը և արդեն 1-2 օրից հիվանդը կարող է տուն գնալ: Եղել են դեպքեր, երբ նոր կայացած կաթվածով, նույնիսկ սրտի կանգով են ընդունվել կենտրոն ու այդ սարքի միջոցով հնարավոր է եղել վերադարձնել սրտի աշխատանքը:
– Բայց արդյո՞ք հասանելի է այդ ծառայությունը հանրության լայն զանգվածների համար:
– Սա բավականին մատչելի միջոց է: Պարզապես պետք է հաշվի առնել, որ վիրահատության գինը հիմնականում ձևավորվում է տեղադրվող ստենտի արժեքից: Գնի գոյացման 80%-ը ստենտի ինքնարժեքն է կազմում: Վճարունակ է մարդը, թե ոչ, պարզվում է միայն ստենտը դնելուց հետո, քանի որ կարևորվում է հիվանդի կյանքը փրկելը:
– Մենք տեղյակ ենք նաև, որ կենտրոնը դարձել է Ամերիկյան բժշկական տուրիզմի ասոցիացիայի անդամ: Ի՞նչ հնարավորություն է սա:
– Բժշկական տուրիզմը կամաց-կամաց զարգանում է նաև մեր երկրում: Նպաստող պայմանները մի քանիսն են. առաջինը որակյալ մասնագետներն են, ովքեր վերապատրաստվում են արտասահմանում: Տեխնիկական հագեցվածությամբ ևս չենք զիջում արտասահմանյան կլինիկաներին: Արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից, նաև ԱՄՆ-ից և Եվրոպայից հիվանդներ են այցելում մեր կենտրոն, հատկապես պլաստիկ վիրահատությունների, իսկ վերջերս նաև ուռոլոգիական հիվանդությունների բուժման համար: Արտասահմանում, իհարկե, կան ավելի լավ պայմաններ, օրինակ, հիանալի հարմարավետ ճաշարաններ հիվանդների համար, կամ՝ վիրահատական սեղանից անկողին տեղափոխելու համար նախատեսված ռոբոտ սարքեր և այլն: Մեզ մոտ առայժմ լուծված է ամենակարևորը՝ իր որակով չզիջող արդյունավետ բուժումը:
– Ամփոփելով զրույցը` որո՞նք են Էրեբունի բժշկական կենտրոնի առջև դրված գերխնդիրներն այսօր: Առաջիկայում ի՞նչ անելիքներ կան:
– Մոտ մեկ ամսից կբացվի Ինսուլտի կենտրոն (Sroke Center), որի իրականացման համար կա պայմանավորվածություն մեր կանադացի գործընկերների հետ, ովքեր կսովորեցնեն՝ ինչպես կազմակերպել աշխատանքը: Պետք է այնպես անել, որ 30 րոպեի ընթացքում ավարտեն հիվանդի բոլոր հետազոտություններն ու տեղափոխեն անգիոգրաֆիայի սենյակ՝ վիրահատարանի հարևանությամբ, որպեսզի հիվանդության բոլոր հնարավոր զարգացումների դեպքում ամեն ինչ պատրաստ լինի: Կենտրոնում կկիրառվի մի դեղամիջոց` «ԱԼՏԵ Պլազա», որն ինսուլտի ոլորտում հեղաշրջում է արել: Եթե կա ինսուլտի զարգացման վտանգ, ապա 3 ժամվա ընթացքում դեղամիջոցի կիրառումը կանխում է այն: Սա ֆենոմենալ երևույթ է: Ի դեպ, դեղամիջոցը լայնորեն կիրառվում է առաջադեմ հարուստ երկրներում: Սա մի մեծ քայլ կլինի Հայաստանում ինսուլտի բուժման գործընթացում:
17.02.2014 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ