Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Աչքի խնդիրներն այժմ լուծելի են՝ 100% արդյունավետությամբ. ԱՐՏԱՇԵՍ ԶԻԼՖՅԱՆ

Աչքի խնդիրներն այժմ լուծելի են՝ 100% արդյունավետությամբ. ԱՐՏԱՇԵՍ  ԶԻԼՖՅԱՆ

Մեր զրուցակիցն է Շենգավիթ բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արտաշես Զիլֆյանը:


–   Պարոն Զիլֆյան, ներակայցրեք, խնդրե՛մ, ակնաբուժական ծառայության գործունեությունը, ինչո՞վ է այն առանձնանում: 


–   Շենգավիթ բժշկական կենտրոնի ակնաբուժության ծառայությունը մասնագետների որակավորման, ժամանակակից տեխնիկայի հագեցածության, ախտորոշման և բուժման կազմակերպման բարձր մակարդակի տեսանկյունից Հայաստանում առաջատարների շարքում է:
Բաժանմունքի հաջողության առաջին գրավականը լավագույն մասնագետների կողմից աշխատանքային փորձի և գիտելիքների ներդրումն է, ովքեր պարբերաբար՝ տարվա մեջ 2-3 անգամ, վերապատրաստվում են արտերկրներում, նոր գիտելիքներ ձեռք բերում և կիրառում բաժանմունքում հիվանդների բուժման գործընթացում:


 Femto Lasik սարքը 2-րդ կարևոր առանձնահատկությունը. մաքսիմալ տեղեկացվածության արդյունքում բաժանմունքի ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունն է, որի արդյունքում կիրառվում են միայն բարձրորակ սարքավորումներ, ինչն օգնում է ավելի նվազ միջամտությունների հաշվին լուծել պացիենտի խնդիրները: Այսպես. օրինակ՝ ներկայումս մենք աշխատում ենք աշխարհում ամենաբարձրորակ լազերների ցուցակում հայտնված Էքսիմեր լազեր սարքավորման օգնությամբ: Այս տարբերակով կատարվող լազերային կորեկցիայի առանձնահատկությունն է` արագ, բարձրորակ, առանց բարդությունների, 99% արդյունավետություն: Ցուցումներն են՝ կարճատեսություն, հեռատեսույթուն և աստիգմաիզմ: Այսինքն` յուրաքանչյուր մարդու, ում օգնում է ակնոցը կամ կոնտակտային լինզան, կարող է հրաժարվել դրանցից` վերջնականապես բուժվելով: Հատուկ տորիկ ոսպնյակների միջոցով աչքերի աստիգմատիզմն ուղղելու եղանակը հանրապետությունում կատարվում է միայն մեզ մոտ:


Բաժանմունքում գործում են ակնաբուժության բոլոր անհրաժեշտ ուղղությունները:


–   Նշեցիք, որ բաժանմունքը տեխնիկապես հագեցած է, ի՞նչ նոր տեխնիկական ձեռքբերումներ ունեք:


 Femto Lasik սարքը–   Մենք Super Lazik մեթոդի կիրառման պիոներներն ենք՝ առաջինը հանրապետությունում սկսեցինք կիրառել այս մեթոդը: Դա լազերային սարք  է, որն անհատական մոտեցմամբ է վիրահատում և թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել: Կան 2 տեսակի լազերներ` անհատականացված և ընդհանուր: Ընդհանուր  լազերները ազդեցության նույն մեխանիզմն ունեն բոլոր կարճատեսների համար, իսկ անհատականացված լազերները յուրաքանչյուր դեպքում յուրովի մոտեցմամբ են աշխատում: Ընդհանուր լազերի դեպքում բարդությունների ռիսկը բավականին մեծ է:


Այսօր մենք ձեռք ենք բերել 2-րդ լազերը, որը շատ լայն տարածում է գտել արտասահմանյան առաջատար կլինիկաներում, սակայն Հայաստանում դեռևս չկար: Առաջին անգամ այս սարքը Հայաստանում կկիրառվի մեր բաժանմունքում: Սա բավականին թանկարժեք սարք է,   երաշխավորվում է լավ արդյունք: Խոսքը Femto Lasik սարքի մասին է:


Շենգավիթ բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արտաշես Զիլֆյան–   Ինչպե՞ս է աշխատում Ֆեմտո վայրկյանային լազերը` ի տարբերություն նախորդի:


–   Աչքն ունի պաշտպանիչ շերտ, որի վրայից լազերային վիրահատություն կատարել հնարավոր չէ: Մենք ունենք հատուկ գործիք` միկրոկերատոն, որը հնարավորություն է տալիս եղջերաթաղանթի վրա շատ բարակ կտրվածք կատարել: Կտրված եղջերաթաղանթը բարձրացնում ենք, կատարում վիրահատություն ու նորից հետ տեղադրում: Սակայն Super Lazik-ով կատարվող  լազերային կորեկցիայի ժամանակ հնարավոր է դանակով աշխատելիս պատահաբար դիպչել աչքին, վարակի հավանական պատճառ լինել, կամ դանակի հետ խնդիրներ ունենալ… Ահա այս բոլոր անհարմարությունները, որոնք միասին վերցրած չնայած ընդամենը 1% են կազմում, սակայն սա նույնպես չի կարելի անտեսել: Մեր նոր ձեռքբերումը՝ Femto Lasik սարքը,  թույլ է տալիս խուսափել անգամ 1% հավանական բարդություններից, քանի որ այստեղ ոչ թե կտրող դանակն է գործում, այլ լազերը, ոչ թե կտրում է թաղանթը, այլ շերտազատում է հյուսվածքը: Այնքան բարակ է այդ շերտը, որ որևիցե խնդիր չի կարող առաջացնել:


 Femto Lasik սարքը–   Իսկ այս դեպքում ի՞նչ բարդություններ կարող են լինել: Որո՞նք են ռիսկերը:


–   Ռիսկեր չկան:


–   Կարելի է ասել` այն կատարյա՞լ սարք է:


–   Այո, բարդություններ չի առաջացնում առհասարակ: Ֆեմտո վայրկայանային լազերը անթերի վիրահատություններ է իրականացնում:


–   Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական գործընթացը:


–   Եթե կրկին համեմատենք Super Lazik-ի հետ, ապա տարբերությունը շատ մեծ է: Առաջինի դեպքում հիվանդը վիրահատությունից հետո պետք է մեկ օր տանը մնա, երկրորդ օրը միայն այցելի բժշկին և որոշվի, թե երբ կարող է անցնել կյանքի սովորական ռիթմին: Նոր տեխնիկան ազատում է այս խնդրից. հիվանդը կարող է վերադառնալ իր աշխատանքային առօրյային վիրահատությունից ընդամենը 2 ժամ անց:


Շենգավիթ բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արտաշես Զիլֆյան–   Ամփոփելով մեր համեմատական վերլուծությունը, կարո՞ղ եք կետ առ կետ նշել, թե ի՞նչ հնարավորություն է տալիս Femto Lazikը:


–   Ի տարբերություն Super Lazik-ի, Femto Lasik-ը  կիրառվում է բոլոր աչքերի վրա: Super Lazik-ով չեն վիրահատում այն աչքը, որի թաղանթը բարակ է ի սկզբանե: Այսինքն` այս սարքի շնորհիվ մենք կկարողանանք օգտակար լինել ավելի մեծ թվով հիվանդների: 2-րդ կարևոր առավելությունը հետվիրահատական գործընթացի պարզությունն է և կարճ տևողությունը: Մյուս առավելությունը բարդությունների բացառումն է:


–   Ի՞նչ խորհուրդ կամ կոչ ունեք մեր ընթերցողներին:


–   Բոլոր հիվանդները, ովքեր ունեն աչքի խնդիր, դիմեն ակնաբուժին՝ ժամանակի՛ն: Այսօր Հայաստանում կան բավականին բարձրորակ սարքավորումներ և լավ մասնագետներ, և հնարավոր է կազմակերպել բարձրորակ ու արդյունավետ բուժում:

 

ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ` զանգահարելով +374 99 45 55 77 հեռախոսահամարին


"Շենգավիթ" ԲԿ

Տեսողության Լազերային Կորեկցիայի Կենտրոն  
http://eyelasercenter.org
http://mcshengavit.am

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ