Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Բանալի բառերով «ամենափնտրված բժշկագիտական հոդված»-ի հեղինակ ԼԵՎՈՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին

Բանալի բառերով «ամենափնտրված բժշկագիտական հոդված»-ի հեղինակ ԼԵՎՈՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին

«Նաիրի» բժշկական կենտրոնի Քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Լևոն Բադալյանի «Паллиативная химиотерапия рака: основные понятия и особенности» վերնագրով հոդվածը med-practic.com առողջապահական պորտալում 2013 թ. ընթացքում ամենից շատն է փնտրվել որոնման համակարգերով (այցելուների կողմից ընտրված բանալի բառերի միջոցով):

 

Մեդ-Պրակտիկ թիմն այցելեց բժշկին՝ հանձնելու ավանդական մրցանակը:

–   Շնորհավորում ենք «Որոնման համակարգերով բանալի բառերով կայքում ամենափնտրված գիտաբժշկական հոդվածը»  անվանակարգում հաղթող ճանաչվելու կապակցությամբ: Սպասելի՞ էր այս արդյունքը Ձեզ համար:

–   Անսպասելի էր, քանի որ չգիտեի, որ նման մրցանակաբաշխություն կա, և որ իմ հոդվածը ներառված է: Լուրն ինձ շատ ոգևորեց: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մասնագետի համար կարևոր է ամբողջ երկրի մասշտաբով լինել առաջինն ինչ-որ անվանակարգում:

 

–   Հիշո՞ւմ եք հոդվածը գրելու ընթացքը: Ինչո՞ւ հենց այս թեման:

–   Այն իմ թեկնածուական աշխատանքի գլխավոր հոդվածներից է: Բավականին ծավալուն հոդված էր. գրվել է երկար ժամանակ՝ բավական շատ հետազոտություններ կատարելուն զուգահեռ: 2010 թվականին եմ գրել: Փաստորեն, արդեն 3-4 տարի անցել է:

 

Բանալի բառերով «ամենափնտրված բժշկագիտական հոդված»-ի հեղինակ Լևոն Բադալյանն արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին Բանալի բառերով «ամենափնտրված բժշկագիտական հոդված»-ի հեղինակ Լևոն Բադալյանն արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին Բանալի բառերով «ամենափնտրված բժշկագիտական հոդված»-ի հեղինակ Լևոն Բադալյանն արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին


–   Մի կողմից՝ ուրախալի փաստ է, որ այդքան ընթերցվել է Ձեր հոդվածը, մյուս կողմից՝ տխրեցնող, որ քիմիոթերապիայի թեման է այդքան փնտրվել…

–   Այո, ցավոք, ամբողջ աշխարհում գրանցվում է քաղցկեղով հիվանդացության թվի բարձրացում: Մեծանում է դրան առնչվող հարցերով թե՛ մասնագետների, թե՛ պացիենտների հետաքրքրվածությունը: Քաղցկեղն այն ախտորոշումն է, որի դեպքում չես կարող կուրորեն վստահել բժշկին. հիվանդները սկսում են լրացուցիչ տեղեկատվություն փնտրել համացանցում: Դա է գլխավոր պատասխանն այն հարցի, թե ինչու է այդքան շատ փնտրվել հոդվածը: Բացի այդ, պալիատիվ քիմիոթերապիան ժամանակակից տերմին է և համացանցում բավական քիչ են նրա մասին նյութերը, համենայն դեպս՝ ռուսալեզու գրականության մեջ: Իմ ատենախոսության թեման ընտրելիս հատուկ ուշադրություն է դարձվել արդիականության հարցին. այս թեմային նվիրված մեծ ու լուրջ հետազոտություն չկար: Քանի դեռ  ոլորտում տպագրված աշխատանքները շատ չեն, կարծում եմ՝ այս հոդվածը դեռ կունենա պահանջարկ, կմնա բարձր հորիզոնականներում:

 

–   Հոդվածը ռուսերեն է: Հնարավո՞ր է՝ այս մրցանակը, որը վկայում է նրա բարձր պահանջարկի մասին, առիթ դառնա, որ թարգմանեք հայերեն և այլ լեզուներով:

–   Մինչ այս չէի մտածել,  հիմա արդեն կարծում եմ՝ արժի… Հատկապես անգլերեն:

 

Բանալի բառերով «ամենափնտրված բժշկագիտական հոդված»-ի հեղինակ Լևոն Բադալյանն արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին Բանալի բառերով «ամենափնտրված բժշկագիտական հոդված»-ի հեղինակ Լևոն Բադալյանն արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին


–   Տարիներ են անցել այն գրելու օրից: Եթե հիմա վերանայեիք, ի՞նչ փոփոխություններ կանեիք:

–   Երեք-չորս տարի է անցել, և թե՛ պրակտիկ, թե՛ գիտական աշխատանքի ընթացքում նոր բաներ եմ հասկացել. փոփոխություններ կանեի, իհարկե: Քանի որ մտադրված եմ առաջիկայում սկսել դոկտորական ատենախոսության աշխատանքները, կարծում եմ՝ նորություններ կգրվեն նաև այս թեմայով:

–   Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի զարգացածությունը Հայաստանում:

–   Փորձեմ համառոտ ասել: Եթե խոսենք առհասարակ քիմիոթերապիայի վերաբերյալ, ապա Հայաստանում եվրոպական բարձրակարգ քիմիոթերապիան նոր է զարգանում: Շատ նորություններ են սկսել կիրառվել վերջին յոթ-ութ տարիների ընթացքում: Այսօր այն շատ արագ զարգացող ոլորտ է, որում մեծ դեր ունեն երիտասարդ մասնագետները:

«Նաիրի» բժշկական կենտրոնի Քիմիոթերապիայի բաժանմունքի  հիմնադիր, Ֆրանսիայում բնակվող հայազգի բժիշկ Գևորգ ԱբգարյանՄեր զրույցին ներկա էր նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի Քիմիոթերապիայի բաժանմունքի  հիմնադիր, Ֆրանսիայում բնակվող հայազգի բժիշկ Գևորգ Աբգարյանը:

–   Պարոն Աբգարյան, Ձեր սանը մրցանակի է արժանացել շատ արդիական թեմայով հոդվածի շնորհիվ: Մեզ հետաքրքիր է Ձեր կարծիքը նրա մասին:

–   Ես Լևոնին ընտրեցի, քանի որ նա լավագույնն էր ինձ առաջարկված թեկնածուներից: Ես տեսա, թե ինչքան գիտելիք ունի նա՝ չնայած իր երիտասարդ տարիքին: Բժիշկ Լևոն Բադալյանը նաև սկսեց շատ լավ կառավարել այս բաժանմունքը: Ես նրա պես շատ կարդացող հայ չեմ տեսել. նա սովորում է ամեն րոպե:

–   Ինչպե՞ս ստեղծվեց այս բաժանմունքը, որը ղեկավարում է բժիշկ Լևոն Բադալյանը: 

–   Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ եմ, ուռուցքաբանությամբ պատահաբար սկսեցի հետաքրքրվել: Կինս մահացավ քաղցկեղից: Իր վերջին ցանկությունն էր, որ Հայատանում բացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան քիմիոթերապիայի կենտրոն: Այս միտքն ինձ հանգիստ չէր տալիս... Ինձ շատ էր հուզում նաև այն, որ բազմաթիվ հիվանդներ Հայաստանից հասնում էին Փարիզ՝ բուժվելու, և դա անում էին բավականին մեծ դժվարություններ կրելով: Բացեցինք: Մեր նորաբաց կենտրոնը մշտապես կապ ունի Ֆրանսիայի իմ հիվանդանոցի հետ, որը շատ մեծ ուռուցքաբանության կենտրոն է Փարիզի արվարձանում: Նման համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում օգնել մեր ազգակիցներին սեփական հողում՝ ինչ-որ չափով թեթևացնելով առանց այն էլ ծանր հոգսերը:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ