Բժիշկներ
Պլաստիկ վիրաբույժ ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ՝ «ամենաորոնված մասնագետը». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանը 2013 թվականի ընթացքում որոնման համակարգերով med-practic.com բժշկական պորտալում ամենահաճախ որոնված մասնագետն է: Մեդ-Պրակտիկ թիմն այցելեց բժշկին՝ շնորհավորելու և հանձնելու ավանդական մրցանակը:
– Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է Ձեզ՝ որպես այդքան մեծ պահանջարկ վայելող բժշկի: Ձեզ համար սպասելի՞ էր այս անվանակարգում հաղթող դառնալը:
– Ճիշտն ասած, շատ հաճելի անակնկալ էր: Բժշկի համար շատ կարևոր է, որ իր պացիենտները գոհ լինեն: Ես սիրում եմ ասել, որ այս բաժանմունքից մարդիկ ժպտալով են գնում: Պլաստիկ վիրահատությունը սովորաբար նոր որակ է տալիս մարդու կյանքին. դառնում է ավելի ինքնավստահ, շրջադարձային քայլերի է դիմում՝ամուսնություն, աշխատանք…
– Այս հարցին սովորաբար պատասխանում են՝ թող ուրիշներն ասեն… Այնուամենայնիվ, եթե ինքներդ գնահատելու լինեք Ձեր աշխատանքը, ապա ի՞նչ գնահատական կտաք:
– Չէի ուզի պատասխանել այդ հարցին… Ընդհանրապես համեստ մարդ եմ, անգամ չեմ սիրում, երբ հավաքույթների ժամանակ իմ կենացն են խմում: Կարծում եմ՝ ամեն բանի հիմքում այն է, որ դու ամբողջովին՝ հարյուր տոկոսով նվիրվում ես քո գործին և անում այն ազնվորեն:
![]() |
![]() |
– Նկատեցի, որ քիչ առաջ հեռախոսով խոսում էիք արտասահմանից Ձեզ դիմած պացիենտի հետ: Ձեզ որոնման համակարգերով շատ են փնտրում նաև Հայաստանից դուրս: Շա՞տ պացիենտներ ունեք դրսից:
– Շատ-շատ են, այո՛: Վերջերս վիրահատվողների շուրջ հիսուն տոկոսը դրսից եկած պացիենտներ են, հիմնականում՝ Ռուսաստանից. ունենք նաև Ղազախստանից, Վրաստանից, Ամերիկայից…
– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են հիմնականում իմանում Ձեր մասին, նախկին պացիենտների՞ց:
– Այո, հիմնականում այդպես և համացանցով փնտրելով. երկու հզոր միջոց՝ իմանալու բժշկի մասին: Հայաստանում տեղեկանում են՝ հիմնականում միմյանցից, իսկ օրինակ՝ Ամերիկայում մեծ տեղ է տրվում համացանցին:
– Համացանցային միջավայրում Ձեր մասին տեղեկատվության տարածման ուղղությամբ հատուկ աշխատանք կատարո՞ւմ եք:
– Հիմա չենք աշխատում այդ ուղղությամբ, բայց առաջիկայում նախատեսում ենք. կայք է պատրաստվելու:
![]() |
![]() |
![]() |
– Այս մրցանակը լավ առիթ է՝ մի փոքր անդրադառնալու Ձեր աշխատանքային կենսագրությանը… Ինչպե՞ս եղավ, որ նախընտրեցիք պլաստիկ վիրաբուժության ոլորտը:
– Երբ սովորում էի Բժշկական համալսարանում, պլաստիկ վիրաբուժությունը որպես այդպիսին դեռ Հայաստանում չկար: Պլաստիկ վիրաբուժության առաջին բաժանմունքը Հայաստանում բացվեց 1991 թվականին՝ երկրաշարժից հետո, Հայկական բարեգործական ընդհանուր միության օգնությամբ և ամերիկյան կառավարության ջանքերով. ղեկավարն էր Գագիկ Ստամբոլցյանը: Մինչ այդ Հայաստանում կար միայն միկրովիրաբուժություն: Հենց առաջին օրերից սկսեցի աշխատել այդ բաժանմունքում ու միանգամից սիրեցի: Պլաստիկ վիրաբուժությունը համարվում է վիրաբուժության թագուհի, քանի որ ծավալով ընդգրկում է ամբողջ մարմինը, առնչվում է մյուս ոլորտների բոլոր վիրահատություններին: Շատ գեղեցիկ ու միաժամանակ շատ ծանր մասնագիտություն է:
– Ըստ Ձեզ՝ որո՞նք են ոլորտի ուժեղ և թույլ կողմերը Հայաստանում:
– Թույլ կողմը, միանշանակ, այն է, որ չկա խիստ վերահսկողություն աշխատանքի որակի նկատմամբ: Ում մտքով անցնում է, իրեն հռչակում է պլաստիկ վիրաբույժ, աշխատում է, և ոչ-ոք չի հսկում նրա աշխատանքը, այս պարագայում հիվանդը պաշտպաված չէ: Ուժեղ կողմն այն է, որ հայերը խելացի ազգ են, և այդ պոտենցիալից ծնվում են լավ մասնագետներ: Թույլ կողմերից է նաև, որ չկա զարգացած ապահովագրություն: Օրինակ. ծուռ միջնապատի խնդիրը շատ տարածված է հայերի շրջանում, որն, ի դեպ, էսթետիկ բնույթ չի կրում, սակայն ապահովագրական փաթեթների մեծ մասում այդ վիրահատությունը նախատեսված չէ :
![]() |
![]() |
– Դուք պարբերաբար անդրադառնում եք Հայաստանում պլաստիկ վիրահատությունների տենդեցներին: Առաջին հորիզոնականում շարունակո՞ւմ է մնալ քթի վիրահատությունը, ի՞նչ տեղաշարժեր կան:
– Միանշանակ, շարունակում է մնալ և կարծում եմ՝ միշտ էլ այդպես կլինի: Պլաստիկ վիրաբուժության ¾-րդը բաժին է հասնում քթին, հաջորդը ճարպերի պլաստիկան է, տարածված է նաև ականջախեցիների պլաստիկան, զարգանում է դեմքի երիտասարդացումը ոչ վիրահատական ճանապարհով՝ ներարկումներով, և նոր տեդենց է ճարպի ներարկումը:
– Քթի վիրահատությունների տենդենցին զուգահեռ շատանում են կարծիքները, որ մարդիկ՝ հատկապես կանայք, սկսել են կորցնել դիմագծերի առանձնահատկությունները: Դուք այդ կարծիքին չե՞ք:
– Հայտնի բժիշկ կար Թիֆլիսում՝ Ծոպե անունով, ամբողջ Խորհրդային Միությունից գնում էին Թբիլիսի՝ քիթ վիրահատելու. ինքը բոլորին «տալիս» էր նույն քթից: Այսօր նայում ես ավագ սերնդին, ու«ծոպե» քթերը պարզ երևում են. կնիք է: Մեր մոտեցումը հետևյալն է. յուրաքանչյուր պացիենտին նվիրում ենք իր առանձնահատուկ քիթը: Քիթը «սարքվում» է՝ նրա դիմագծերից ելնելով:
– Ի՞նչ կուզեիք ասել Ձեր պացիենտներին:
– Նրանց մաղթում եմ հավերժ գեղեցկություն, հավերժ առողջություն: Այդ երկուսը եթե կան, մարդը մնացած ամեն ինչն ինքը կանի:
19.01.2014 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







