Բժիշկներ
1939 թ. դեկտեմբերի 22. ծնվել է ռուս սրտի վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ, ակադեմիկոս Լեո Բոկերիան
Բոկերիան աշխարհի այն սակավաթիվ սրտի վիրաբույժներից է, ով իրականացրել է սրտի բոլոր հայտնի վիրահատությունները դրա ամենատարբեր ախտաբանությունների ժամանակ: Վիրահատություններից շատերը մինչ օրս իրենց հավասարը չունեն ողջ աշխարհում:
Լեո Անտոնի Բոկերիան ծնվել է 1939 թ. դեկտեմբերի 22-ին Օչամչիրա քաղաքում (Աբխազիա): 1965 թ. նա ավարտել է Ի.Մ. Սեչենովի անվան առաջին Մոսկովյան բժշկական ինստիտուտը և ընդունվել տոպոգրաֆիկ անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի ասպիրանտուրա:
1968 թ. ուսումն ավարտելով՝ Բոկերիան ուղարկվեց աշխատելու Բակուլևի անվան Սրտանոթային վիրաբուժության ինստիտուտ որպես ավագ գիտաշխատող: 1974-1977 թթ. ղեկավարել է հիպերբարային օքսիգենացիայի լաբորատորիան, հետո նշանակվել գիտական գծով տնօրենի տեղակալ, սրտի ռիթմի խանգարման վիրաբուժական բուժման բաժնի ղեկավար: 1994 թվականից սկսած նա Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի տնօրենն է:
Բոկերիայի գիտական գործունեության հիմնական ուղղությունը ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների կիրառմամբ սրտի տարբեր հիվանդությունների վիրաբուժական բուժումն է: Նա իրականացրել է սրտի ավելի քան 200 վիրահատություն բաորվիրահատարանի պայմաններում, որոնցից մի շարք վիրահատությունները վիրաբուժական պրակտիկայում ամբողջովին նորույթ էին:
Նա մեծ ներդրում է ունեցել սրտի ռիթմի խանգարման և սրտի իշեմիկ հիվանդության վիրաբուժական բուժման խնդրում: Նրա կողմից իրականացվել են հաջող վիրահատություններ, որոնք զգալի լայնացրեցին վիրահատությանը ոչ ենթակա հիվանդների բուժման հնարավորությունը: Նա նաև նվազագույն ինվազիվ վիրաբուժության զարգացման նախաձեռնողն է:
Սրտի վիրաբույժի առանձնահատուկ վաստակը սրտի արհեստական փորոքների առաջին իմպլանտացիան է: Նրա կողմից իրականացվել են բազմաթիվ վիրահատություններ, այդ թվում՝ աշխարհում առաջին անգամ երեխաների մոտ:
Բոկերիան իր գործունեության ողջ ընթացքում ակտիվորեն և հաջողությամբ կիրառել է փորձարարական մեթոդը: Փորձարկված մի շարք վիրահատություններ և մեթոդներ հաջողությամբ կիրառվել են կլինիկայում, իսկ այժմ լայնորեն կիրառվում են մի շարք երկրներում:
Բացառիկ է նաև նրա սեփական վիրաբուժական փորձը, որը նա ստացել է բաց սրտի վրա մի քանի վիրահատությունների արդյունքում: Նա բազմաթիվ անգամներ մեկնել է արտասահման՝ իր վիրահատությունները ցուցադրելու համար:
Նրա նախաձեռնությամբ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում ստեղծվել է մի շարք կլինիկական ստորաբաժանումներ, որոնք ախտորոշիչ և բուժական բարձրագույն պոտենցիալով են օժտված:
Ինտենսիվ վիրահատական գործունեության և կենտրոնի տնօրենի կարգավիճակում, հսկայական ադմինիստրատիվ աշխատանքի հետ մեկտեղ, Բոկերիան ակտիվորեն զբաղվում է նաև մանկավարժությամբ: Նա երկրի խոշորագույն սրտի վիրաբուժության դպրոցի ստեղծողն է, Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկովյան բժշկական ակադեմիայի սրտանոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ռուսական ակադեմիայի հետդիպլոնային կրթության և Բժշկա-ատամնաբուժական համալսարանի հետհամալսարանական կրթության ֆակուլտետի ղեկավար՝ այսպիսով դաստիարակելով բժիշկների մի քանի սերունդներ:
Բոկերիան Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է և նախագահության անդամ, վիրաբույժների տարբեր միջազգային միությունների գործող անդամ, «Ազգային առողջության լիգա» համառուսական հասարակական կազմակերպության նախագահ, ՌԴ Հանրային պալատի անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի տնօրեն, ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Բոկերիան իր գյուտերի համար ավելի քան 150 պատենտներ ունի, նրա կողմից հրատարակվել են հազարավոր հոդվածներ, որոնցից գրեթե հարյուրը՝ արտասահմանում: Նա մի շարք մենագրությունների և երկրում միակ սիրտանոթային վիրաբուժության կառավարման հեղինակ է: Նա նաև «Կրծքային և սրտանոթային վիրաբուժություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է, «Վիրաբուժության տարեգիրք» և «Բժիշկ» ամսագրերի հիմնադիրը:
Բակերիան Լենինյան և Պետական մրցանակների դափնեկիր է, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, «Հայրենիքի հանդեպ արժանիքների համար» պարգևատրվել է II, III, IV աստիճանի շքանշաններով, Պատվո շքանշանով (Վրաստան), Ռուսաստանի և այլ երկրների այլ պարգևներով, ինչպես նաև ռուսաստանյան և միջազգային հասարակական պարգևներով: Նա Փոթի և Թբիլիսի քաղաքների պատվավոր քաղաքացի է:
Բակերիան ամուսնացած է: Նա իր կնոջ՝ Օլգայի հետ ծանոթացել է դեռ ինստիտուտում: Նրանց աղջիկները՝ Եկատերինան և Օլգան, ևս բժիշկներ են:
22.12.2013 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ