Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ի.Աղաջանյան. Թերմոբալանսային թերափիայի մեթոդով բուժում` ԱԱԻ առաջատար մասնագետների հսկողության ներքո

Ի.Աղաջանյան. Թերմոբալանսային թերափիայի մեթոդով բուժում` ԱԱԻ առաջատար մասնագետների հսկողության ներքո

Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում է բրիտանացի դոկտոր Սայմոն Ալլենի սարքը, որը միտված է քրոնիկական հիվանդությունների բուժմանը:

 

Այն, որ սարքի միջոցով հնարավոր է հասնել դրական արդյունքների, առաջին հայացքից թվում է քիչ հավանական, սակայն միևնույն ժամանակ եվրոպական երկրներում սարքը տարածում ունի շնորհիվ ինտերնետ-խանութի, իսկ Հայաստանում էլ այն կարելի է ձեռք բերել մասնակցելով գիտական հետազոտությանը, որն անցկացվում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Panorama.am-ը զրուցեց Հայաստանի առաջատար ուրոլոգ, Միքայելյանի անվան ինստիտուտի Ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Իվան Աղաջանյանի հետ:

–   Պրոֆեսոր Աղաջանյան, առաջին հարցը` ինչի՞ վրա է հիմնված դոկտոր Ալլենի տեսությունը:

–   Դոկտոր Ալլենը մշակել է հիվանդությունների առաջացման թեորիան, հիմնվելով սեփական երկարամյա փորձի վրա: Նա վստահ է, որ քրոնիկ հիվանդությունների ժամանակ հիվանդ օրգանում զարգանում է մազանոթային համակարգը, որն այնքան ակտիվ է մեծանում, որ դառնում է ինքնուրույն հյուսվածք ու սկսում ճնշել արյան շրջանառությունը: Իր թեորիայում նա պնդում է, որ քրոնիկ հիվանդությունների հիմքում ընկած է հենց դա` արյան շրջանառության խախտում: Դոկտոր Ալլենը եկել է այն եզրահանգման, որ եթե հիվանդ օրգանում կարգավորվի ջերմաստիճանը, ապա դա բավականաչափ կնպաստի արյան շրջանառությանը և հիվանդների մոտ կնկատվի քրոնիկ հիվանդության ռեգրես: Սա է իր ընդհանուր թեորիան, որի վրա էլ հիմնված է իր կողմից առաջարկվող բուժումը` դոկտոր Ալլենի սարքը միտված է արյան շրջանառության կարգավորմանը:

–   Այսինքն, սարքը նպաստում է, որպեսզի հիվանդ օրգանը դրական լիցք ստանա՞:

–   Այո, հենց այդպես: Մազանոթային հյուսվածքների զարգացումը բերում է նրան, որ սեղմվում են արյունատար անոթները, ինչից նվազում է ջերմաստիճանը, ինչով էլ բացատրվում են ցավերն ու այլ երևույթները, որոնք առկա է հիվանդության ժամանակ: Դոկտոր Ալլենի սարքը իր մեջ պարունակում է մի շարք բնական կոմպոնենտներ, որոնք պահպանում են մարդկային օրգանիզմի ջերմաստիճանը: Եվ եթե սարքը գտնվում է հիվանդ օրգանին զուգահեռ` սրտի, երիկամների, շականակագեղձի հատվածում, ապա մարմնի ջերմաստիճանը պարուրում է հիվանդ օրգանը: Արդյունքում հիվանդները նկատում են ցավերի նվազում և ինքնազգացողության բարելավում: Հենց սրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ դոկտոր Ալլենի թերմոբալանսային թերափիան այդքան մեղ աղմուկ է առաջացրել Արևմուտքում:

–   Ես տեղյակ եմ, որ նա դիմել է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտ:

–   Դոկտոր Ալլենը ավելի քան երեք հազար գիտական ուսումնասիրությունների հեղինակ է և նա հետաքրքրված է, որ իր մատնանշած հարցում գիտական հետազոտություններ արվեն: Երբ նա դիմեց մեզ, իր միակ խնդրանքը նա էր, որպեսզի մենք` մասնագետներս, այդ հետազոտություններն իրականացնենք: Ամբողջ աշխարհում ամեն օր աճում է այն մարդկանց թիվը, որոնք ձգտում են բուժվել առանց դեղորայքային կամ վիրահատական միջամտության` եթե, իհարկե, դա հնարավոր է. դեղորայքը կարող է այլ, բացասական հետևանքների բերել, իսկ վիրահատությունն էլ միշտ չէ, որ հաջող ավարտ է ունենում… Այդ պատճառով բուժման տարբերակը, երբ օգտագործվում է սեփական մարմնի ջերմաստիճանը, բավականին լավ այլընտրանք է հանդիսանում վերը նշվածներին:

–   Հայաստանում, որքան հասկացա, սարքը արդեն հասանելի է:

–   Այո, թեև Հայաստանում այն դեռ նորություն է, մինչդեռ Եվրոպայում և ԱՄՆ-ում լայն սպառում ունի: Երբ Սայմոն Ալլենը ժամանել էր Հայաստան, նա իր հետ բերել էր սարքի փոքրիկ խմբաքանակ, որոնք հանձնվել են մանրակրկիտ գիտական հետազոտության համար: Այսօր մենք մեր քաղաքացիներին առաջարկում ենք մասնակցություն ունենալ մեր կողմից անցկացվող հետազոտությանը և բուժվել դոկտոր Ալլենի առաջարկած թերմոբալանսային թերափիայի մեթոդով` Առողջապահության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետների հսկողության ներքո:

–   Իսկ կարո՞ղ են հիվանդները ինքնուրույն անցկացնել այդ բուժումը: Որքան հասկացա սարքը օգտագործման իմաստով դյուրին է և, ենթադրենք, շագանակագեղձի խնդիր ունեցողը ուղղակի ձեռք բերի սարքը և օգտագործի այն:

–   Որպես ուրոլոգ ես գտնում եմ, որ եթե հիվանդն ունի խնդիրներ շագանակագեղձի հետ կապված, ապա պետք է նախևառաջ լուրջ հետազոտության ենթարկվի: Առաջին, անհրաժեշտ է հասկանալ, արդյո՞ք գործ չունենք չարորակ գոյացության հետ կամ այլ լուրջ հիվանդության, որը այլ բուժում է պահանջում` գուցե հիվանդին վիրահատվել է հարկավոր: Այն դեպքում, եթե չկա չարորակ գոյացության հետք և այլ խանգարումներ, սարքը կարող է օգտակար լինել :

Այսօր մենք արդեն 10 սարք ենք տարածել մեր հիվանդների շրջանում, ի դեպ` ես էլ եմ դրանից օգտվում: 3-6 ամսից մենք կանցկացնենք հերթական հետազոտությունը, որպեսզի հասկանանք, թե ինչպիսին է դինամիկան, հետո ևս մեկ անգամ: Այդպիսով մենք կկարողանանք կոնկրետ հասկանալ սարքի էֆեկտիվությունը:

–   Պրոֆեսոր Աղաջանյան, սարքը հայկական շուկայում լիցենզավորման կարիք ունի՞:

–   Քանի որ սարքը դեղորայք չի հանդիսանում և ազդում է հիվանդ օրգանի վրա բնական կոմպոնենտների հաշվին, ապա դրա կիրառումը ազատ է: Սարքը ժամանակին պատենտավորվել է, անցած մի քանի տարիների ընթացքում կատարելագործվել: Առողջապահության ազգային ինստիտուտի իմ գործընկերները, որոնց թվում են առաջատար սրտաբաններ ու նյարդաբաններ, նրանք ևս մտադիր են գիտական հետազոտություններ անցլացնել` ամենքն իր ոլորտում, որպեսզի հասկանալի լինի, թե որ դեպքերում է ճիշտ սարքի կիրառումը: Հաշվի առնելով այն, թե ինչ է գրում դոկտոր Ալլենն ինքը սարքի մասին, սարքը կարելի է կիրառել մի շարք հիվանդությունների դեպքում, իսկ հիվանդների մեկնաբանություններն էլ այդ իմաստով էլ ավելի են ոգևորում: Սակայն գիտական հետազոտության անցկացումը մեր կողմից, այդուհանդերձ, հարկավոր է և խիստ անհրաժեշտ, քանի որ խոսքը ազգաբնակչության առողջությանն է վերաբերում: Իսկ ինձ` թե որպես պրոֆեսորի, թե որպես սարքի սպառողի, հետազոտության արդյունքները շատ հետաքրքիր են:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ