Բժիշկներ
ԱԼԻՆԱ ՔՈՒՇԿՅԱՆ. Բուժքույրը պետք է լինի համակարգող, խնամող, կրթող և բուժող
Մեր հյուրն է ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն, ԵՊԲՀ Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ բ.գ.դ. Ալինա Մաքսիմի Քուշկյանը:
– Տիկին Քուշկյան, ինչպիսի՞ն է բուժքույրական ծառայության իրավիճակը Հայաստանում, ի՞նչ խնդիրներ կան:
– Ի պատիվ հայ բուժքույրերի, պետք է ասել, որ ընդհանուր ծառայության մակարդակը վատ չէ: Սակայն սա ցուցանիշ չէ մեզ համար, դեռևս արտասահմանյան չափանիշների հետ համեմատվել մենք չենք կարող: Դրա համար մի քանի պատճառներ կան: Այս մասով թերի են իրավական, օրենսդրական դաշտերը, աշխատանքային պայմանները, կրթական մակարդակը: Եթե ուզում ենք ծառայությունները հասցնել բարձր որակի, առաջին հերթին պետք է մտածենք բարձր, որակյալ կրթություն ապահովելու մասին: Եթե ուզում ենք քայլել ամբողջ աշխարհի հետ հավասար քայլերով, ապա այս բնագավառում ևս պետք է կիրառվեն եվրոպական չափորոշիչները: Բուժքույրը պետք է կարողանա տարբեր իրավիճակներում շատ արագ կողմորոշվել և կատարել այս կամ այն գործողությունը: Դրա համար ուսումնական գործընթացը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի բուժքույրերը կարողանան ձեռք բերել անհրաժեշտ ունակություներ պրակտիկ աշխատանքներ կատարելու համար: Սակայն նման գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ են գործնական չափորոշիչներ, որոնք մեզ մոտ դեռևս գոյություն չունեն: Արդյունքում`հնարավոր չէ ճիշտ գնահատական տալ բուժքրոջ կատարած ծառայությանը:
– Ամբողջ աշխարհում բուժքույրական ծառայության ներկայիս վիճակը ի՞նչ մակարդակի վրա է:
– Տարիներ շարունակ բուժքույրությունը դիտվել է որպես երկրորդական մասնագիտություն: Այսօր վստահաբար պետք է ասել, որ աշխարհում վերանայվել է այս մոտեցումը, և բուժքույրությունն այսօր շատ կարևոր մասնագիտություն է համարվում ամբողջ աշխարհում: Հուսով եմ մեր երկրում էլ կընդունի բուժքույրական գործի կարևորության փաստը։ Այն մտածելակերպը, որ բուժքույրը միայն ենթակա է, պետք է փոխվի մեր երկրում:
– Ի՞նչ է արվում եվրոպական չափանիշներին հասնելու համար:
– Դրա համար նախևառաջ պետք է, որ մեր չափորոշիչները ևս համապատասխան լինեն եվրոպականին: Առաջին հերթին բուժքույրերին պետք է ապահովենք գիտելինքերի անհրաժեշտ ծավալով, պրակտիկայի հնարավորություն տանք, խթանենք բուժքույրական գործի ունակությունների զարգացմանը թե՛ քոլեջներում, թե՛ հետագայում նաև հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և լաբորատորիաներում: Մեզ մոտ` Հայաստանում, բուժքույրը չի ստանում բարձրագույն կրթություն, չի կարողանում ապահովել իր մասնագիտական շարունակական զարգացումը, ինչը ոլորտի առաջնային խնդիրներից է: Մենք չենք կարող և իրավունք չունենք ետ մնալ այս ոլորտում արդի զարգացումներից, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում:
– Իսկ ի՞նչ փոփոխություն է սպասվում ոլորտում առաջիկայում:
– Կարծում եմ շուտով կընդունվի առողջապահության վերաբերյալ օրենքը, որի մեջ կներառվեն միջին բուժծառայության մասին կետեր, ըստ որոնց կվերանայվեն բուժքույրերի կրթական գործընթացի և նրանց աշխատանքային պայմանները:
– Աշխատանքային ի՞նչ պայմանների մասին է խոսքը:
– Բուժքույրերն աշխատում են գերծանրաբեռնված: Պետք է վերանայվեն նրանց աշխատանքային ժամերը: Երբ բուժքույրը երկարատև հերթապահում է, բնականաբար, հոգնում է, առաջանում է օրգանիզմի հյուծվածություն: Եթե աշխատանքի առաջին ժամերին բուժքույրը շատ զգոն է, կատարում է որակյալ աշխատանք, ապա հերթապահության վերջին ժամերին կորցնում է որակ ապահովող աշխատունակությունը, արդյունքում տուժում է և´ հիվանդը, և´ բուժքույրը: Այս խնդրի շուրջ բազմաթիվ հետազոտություններ են կատարվել, ինչի արդյունքում արտասահմանյան մի շարք երկրներում վերանայվել են բուժքույրերի աշխատանքային պայմանները:
– Սեպտեմբերի 18-20-ը Հայաստանի II միջազգային բուժքույրական համագումարն է, սա նշանակո՞ւմ է, որ այն շարունակական բնույթ կկրի:
– Հաշվի առնելով, որ սա արդեն երկրորդ համագումարն է, պետք է ասել, որ արդեն շարունակական բնույթ ունի: Եթե նախորդ համագումարի հետ համեմատենք գրանցված մասնակիցների թիվը, կտեսնենք, որ հետաքրքրությունը է´լ ավելի է մեծացել, մասնակիցները կրկնապատկվել են: Սա եզակի հնարավորություն է Հայաստանի բուժքույրերի և հատկապես հեռավոր տարածաշրջաներում, նաև Արցախում աշխատող բուժքույրերի համար: Այս համագումարը նոր մոտեցում է բուժքույրական գործում:
– Ինչի՞ն էր նվիրված 1-ին համագումարը, և ի՞նչ նպատակներ էր հետապնդում, ի՞նչ արձագանքներ ու ձեռքբերումներ եղան:
– Մեր նպատակն էր համախմբել Հայաստանի և տարբեր երկրներից ժամանած բուժքույրերին և ներգրավել գլոբալ բուժքույրության հանրության մեջ: Համագումարը փորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռում բուժքույրերին: Առաջին համագումարին մասնակցեցին տարբեր միջազգային բուժքույրական ասոցիացիաների նախագահներ, ովքեր պատմեցին, թե ինչպես և ինչ ճանապարհով է իրենց երկրում տեղի ունեցել ոլորտի զարգացումը և այլն: Մեր կողմից նույնպես ներկայացվեց ոլորտում ձեռքբերումներն ու փորձը: Համագումարի վերջում ստորագրեցինք փաստաթուղթ` ներկայացնելու կառավարությանը, որով առաջարկվում էր բարձրացնել բուժքույրական կրթությունը մինչև բակալավրի աստիճան: Մեր բուժքույրերին կարողացանք ապացուցել, որ իրենք նույնպես կարող են խորանալ իրենց մասնագիտության մեջ, հասնել գիտական աստիճանների, լինել առաջնորդներ, կատարել հետազոտական աշխատանք:
– Ո՞րն է II համագումարի նպատակը, մանրամասնեք, խնդրեմ, համագումարի առջև դրված խնդիրների մասին:
– Եթե առաջին համագումարում շեշտը դրված էր բուժքույր-առաջնորդների վրա, ապա այս անգամ ուշադրության կենտրոնում կլինի գործնական հմտությունների զարգացման հարցը: Կխոսվի նորագույն նվաճումների, ոլորտում տեղի ունեցած հսկայական փոփոխությունների մասին:
– Ի՞նչ կտա բուժքրոջն այս համագումարը:
– Պետք է փորձենք բարձրացնել բուժքույրության մակարդակը, ինչը բնականաբար կախված է գիտելիքներից և պրակտիկ փորձից: Այսպիսի համագումարները հնարավորություն են տալիս խորը գիտելիքներ ստանալ ոլորտի վերաբերյալ, բարձրացնել բուժքրոջ գիտական մակարդակը, իրազեկ լինել արտասահմանյան երկրների փորձին: Մեզ համար շատ կարևոր է փորձի փոխանակումը, նորագույն չափորոշիչների ներմուծումը մեր աշխատելաոճի մեջ, որ, ի վերջո, բուժքույրն էլ կարող է պրոֆեսորի կոչում ստանալ։
Բուժքույրը պետք է հասնի այն մակարդակին, որ ո´չ միայն կատարող լինի, այլև կանխարգելող, խնամք ապահովող, կրթող և բուժող:
12.09.2013 Lianna
11.10.2013
Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ