Բժիշկներ
80 տարի առաջ ապրիլի 27 ծնվել է ականավոր մանկական վիրաբույժ, աշխարհի բժիշկ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը
Լեոնիդ Միխայլովիչ Ռոշալը՝ ականավոր մանկական վիրաբույժը, ծնվել է Օռլովի նահանգի Լիվնա քաղաքում 1933 թ. ապրիլի 27-ին ռազմական օդաչուի ընտանիքում:
1957 թ. Ռոշալն ավարտել է Ն. Ի.Պիրոգովի անվան Երկրորդ ՄՕԼԳՄԻ-ն մանկաբույժի մասնագիտությամբ, աշխատել է տեղամասային մանկական բժիշկ: 1964 թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, իսկ 1970 թ.՝ դոկտորական դիսերտացիան:
1961-1981թթ. աշխատել է Մոսկովյան նահանգային գիտահետազոտական ինստիտուտի (ԳՀԻ) մանկական վիրաբուժության բաժանմունքում, միաժամանակ կազմակերպել է Մոսկովյան նահագի նորածինների վիրաբուժության կենտրոնը: 1981թ. Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության Գիտահետազոտական ինստիտուտի մանկական տարիքի վնասվածքաբանության և անհետաձգելի վիրաբուժության բաժանմունքի վարիչն էր, իսկ մեկ տարի անց նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1970-ից Ռոշալը Մոսկովյան շրջանի Առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային մանկական թոքաբանն է, իսկ 2003-ից առ այսօր Մոսկվա քաղաքի Առողջապահության բաժնի անհետաձգելի մանկական վիրաբուժության և տրավմատոլոգիայի Մոսկովյան ԳՀԻ Մանկական անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության (ՄԱՎևՎԱ) տնօրենն է:
1990թ. Լեոնիդ Միխայլովիչը գլխավորել է պատերազմներում և աղետներրում տուժած երեխաներին օգնության Միջազգային կոմիտեն (որի կազմի մեջ մտել են ամբողջ աշխարհից հայտնի բժիշկ-մասնագետներ) և երեխաներին օգնության Միջազգային բարեգերծական ֆոնդը:
Դեռևս 1988թ. Ռոշալը մասնակցել է երեխաների փրկությանը, ովքեր տուժել էին Հայաստանում երկրաշարժի ժամանակ, Ռումինիայում հեղափոխության, Իրաքում (1991), Հարավսլավիայում, Պաղեստինյան ինքնավարությունում, Չեչնիայում պատերազմների, ինչպես նաև Ճապոնիայում, Եգիպտոսում, Աֆղանստանում (1998), Թուրքիայում (1999) և Հնդկաստանում (2001) երկրաշարժերի ժամանակ:
Դուբրովկայում 2002 թ. թատրոնում ահաբեկչական ակտի ժամանակ Լեոնիդ Միխայլովիչը բանակցություններ էր վարում ահաբեկիչների հետ՝ թատրոնից ութ երեխա դուրս հանելու շուրջ: Բանակցությունները հաջողությամբ պսակվեցին, իսկ մնացած գերիներին փոխանցվեց ջուր և դեղեր: Արիության համար, որը դրսևորվել էր Թատերական կենտրոնում, Ռոշալն արժանացավ Արիության շքանշանի: Նա մասնակցել է 2004 թ. Բեսլանում ահաբեկչական ակտի ժամանակ բանակցություններին, հանդես է եկել Չեչնիայում պատերազմի և Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալման դեմ:
Լեոնիդ Միխայլովիչը բազմիցս ճանաչվել է «Տարվա եվրոպացի» և «Տարվա ռուս», պարգևատրվել է 4-րդ աստիճանի «Հայրենիքի առջև ծառայությունների դիմաց» շքանշանով, «Բևեռային աստղ» մոնղոլական շքանշանով, «Ի փառս Օսիայի», «Մեծ առաջնորդի շքանշան»-ով (Պակիստան), «Առողջապահության ոլորտում և հայ-ռուսական ընկերության զարգացման մեջ զգալի ներդրման համար» Հայաստանի շքանշանով, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների շքանշաններով, Ռուսաստանի ու աշխարհի շատ մրցանակներով:
Բժիշկ Ռոշալը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ է, SAMU SOCIAL INTERNATIONAL (Մոսկվա) Պատվավոր նախագահ, Ռուսաստանում Մանկական վիրաբույժների կառավարման անդամ, Ռուսաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի պատվավոր անդամ, Ռուսաստանի մանկաբույժների Գործկոմ միության անդամ, Հասարակական պալատի անդամ, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր դոկտոր, Ասիայի բժիշկների ասոցիացիայի պատվավոր անդամ, ՄԱԿ-ի Միջազգային Թագավորական Ակադեմիայի պատվավոր անդամ, Հայաստանի բժշկական պալատի պատվավոր նախագահ, Մանկական վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի անդամ և այլն: Լեոնիդ Ռոշալի անունով անվանվել է աստղ Ցլի համաստեղությունում:
Բայց ամենից առաջ Լեոնիդ Միխայլովիչ Ռոշալը մանկական վիրաբույժ է, Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ տնօրեն և «Աշխարհի մանկական բժիշկ», ինչպես նրան կնքել են լրագրողները:
27.04.2013 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ