Բժիշկներ
Իմ հաջողությունները գործընկերներիս հաջողություններն են. հարցազրույց բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի
Հարցազրույց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի հետ
Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:
- Մասնագիտությանս ընտրության հարցում էական դեր է ունեցել տատիկս:
Եղեռնի տարիներին նա գաղթել էր Արևմտյան Հայաստանից և առողջական լուրջ խնդիրներ ուներ: Նրան անընդհատ բժշկի օգնություն էր հարկավոր: Ականատես լինելով այս ամենին, դեռ մանկուց սկսեցի հասկանալ, որ բժշկությունն ամենաանհրաժեշտ, պիտանի, մարդասիրական ու կարևոր մասնագիտությունն է:
Ի վերջո, դպրոցական տարիքում վերջնականապես որոշեցի բժիշկ դառնալ, օգնել բոլոր նրանց, ովքեր տատիկիս նման մասնագիտական օգնության կարիք ունեն. ընդունվեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
Մասնագիտությունը սովորաբար փոխում է մարդու բնավորությունը: Ինչպե՞ս է դա արտահայտվում Ձեզ մոտ առօրյայում և ընտանեկան կյանքում:
- Մասնագիտությունս տարիների ընթացքում ապրելակերպ է դարձել:«Սպիտակ խալաթավորին» հատուկ հատկանիշները կամա թե ակամա արտահայտվում են նաև առօրյայում: Կինս հաճախ հիշեցնում է գործնական միջավայրում չլինելուս մասին: Բժիշկներիս հատուկ է մտերիմների առողջության հանդեպ երբեմն խուճապի աստիճանի հասնող հետևողականությունը:
Պարոն Դաղբաշյան, աշխատավայրում այդքան զբաղված լինելով հանդերձ, որքա՞ն ժամանակ եք տանը լինում և ինչպե՞ս եք հանգստանում:
- Աշխատանքի բերումով բավական ուշ եմ տուն գալիս, հետևաբար քիչ ժամանակ եմ ընտանիքիս հետ լինում: Իրականում տանը, ընտանիքի հետ լինելն իրոք երջանկություն է, սիրում եմ կնոջս ու զավակներիս հետ զբոսնել, տղաներիս հետ շախմատ խաղալ, հեռուստացույց դիտել, համակարգչով զբաղվել, դասական երաժշտություն լսել: Երբեմն ընկերներս են երեկոյան հյուընկալվում մեր տանը, մանավանդ, երբ հայրիկս գյուղից տնական գինի է ուղարկում:
Շատ եմ սիրում բնության գրկում լինել, հատկապես հայրենի Բերդավանի անտառներում: Սիրում եմ հանգստանալ ծովափին: Վերջերս, մասնագիտականից բացի, սկսել եմ գեղարվեստական գրականություն կարդալ:
Ըստ իս, ամենամեծ հանգստությունը մարմնի և հոգու ներդաշնակությունն է: Ընտանիքով հաճախ ենք եկեղեցի գնում: Վերջերս ուխտագնցության էինք մեկնել Երուսաղեմ, այցելեցինք Քրիստոսի գերեզմանին, կարող եմ ասել, դա էր երկրային ամենամեծ հանգստությունը:
Ձեզ կարելի՞ է հանդիպել խոհանոցում` պատրաստելիս:
- Ո´չ: Խոհանոցում լինում եմ միայն համտեսողի դերում: Հիմնականում ընթրիքից հետո եմ տանը լինում, կինս ստիպված է ինձ առանձին կերակրել: Ասեմ ավելին, սիրում եմ համեղ ուտեստներ, նախընտրում եմ ֆրանսիական խոհանոցը, քիմքիս հաճելի են նաև արաբական խոհանոցի կերակուրները: Հայկական ուտեստներից տոլմա եմ սիրում, հաճույք եմ ստանում կնոջս պատրաստած աղցանները համտեսելիս: Ի դեպ նշեմ, որ նա շատ համեղ է պատրաստում:
Ձեր կինը բժշկուհի է: Արդյո՞ք դա օգնում է, որ միմյանց ավելի լավ հասկանաք:
- Իմ կարծիքով, առողջ ընտանիքի համար էական չէ, թե որ բնագավառից են ամուսինները, կարևորը նրանց ինտելեկտուալ մակարդակն է: Կինը պետք է լինի լավ մայր ու լավ ընկեր: Երեխաների խնամքի, դաստիարակության դժվարին գործն ընկած է կնոջս ուսերին:
Որպես հայր և բժշկի դժվարին ճանապարհն անցած անհատ, Ձեր զավակներին տեսնո՞ւմ եք Ձեր բնագավառում:
- Իրականում կցանկանայի, որ տղաներս էլ բժիշկ դառնային, այս մասնագիտությունը բոլոր ժամանակների համար պահանջված է: Նախընտրելի է նաև կենսաբանի աշխատանքը, այն այսօր բավական մեծ պահանջարկ ունի: Բայց մասնագիտության հարցում զավակներս նախընտրում են մոր կարծիքը: Մեծ տղաս` Սարգիսը, 12 տարեկան է, նախապատվությունը տալիս է տեխնիկական, տնտեսագիտական ոլորտներին, գերազանց տիրապետում է գերմաներենին, անգլերենին և ռուսերենին` աչքաթող չանելով մայրենի լեզուն: Իսկ ահա փոքր տղաս, որը 7 տարեկան է, դեռևս չի կողմնորոշվել այս հարցում, իրեն հիմա ավելի շատ գրավում են խաղերն ու սպորտը: Դեռ ժամանակ կունենանք Տիգրանին ուղղորդելու: Ամեն դեպքում ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, կարևոր է, որ լավ մարդ, լավ մասնագետ դառնան:
Աշխատանքային հոգնածությունն ու լարված օրը բերո՞ւմ եք տուն և, հակառակը, ընտանեկան խնդիրները աշխատավայր հասնո՞ւմ են:
- Ծանր աշխատանքային օրը կարող է տուն «հասնել», բայց ընտանեկան ջերմ մթնոլորտը մոռացնել է տալիս ամեն ինչ և ստիպում խառնվել ընտանեկան աշխուժությանը:
Փոքր տղաս սիրում է, երբ քնելուց առաջ իր համար հեքիաթ եմ կարդում կամ հորինում, բայց, անկեղծ ասած, վերջերս նախընտրում է կարդալու տարբերակը, գուցե հորինելն ինձ մոտ այդքան էլ լավ չի ստացվում:
Ցավոք, ընտանեկան խնդիրները ևս աշխատավայր են «հասնում», որոնք հանգեցնում են տրամադրության անկման, որն էլ իր հերթին կարող է ազդել աշխատակիցների կամ հիվանդների հետ հարաբերությունների վրա: Բայց ամեն դեպքում փորձում եմ իրար չխառնել անձնականն ու գործնականը, ամենակարևորն այն է, որ հիվանդները դրանից չտուժեն:
Ուզում եմ հիշեք Ձեր գործնական առաջին հաջողությունը, ասել է թե առաջին բուժված հիվանդին:
- Երկրորդ կուրսում էի, երբ զորակոչվեցի բանակ և ծառայեցի որպես բուժակ: Այստեղ դրվեց պատասխանատու աշխատանքիս սկզբնաքարը: Եվ այսպես սկսվեց իմ` որպես վիրաբույժի կարիերան: Բանակում համոզվեցի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել:
Լինելով բժիշկ, հարկ եղած դեպքում դիմո՞ւմ եք համապատասխան մասնագետի, թե՞ Դուք էլ բժշկի դիմելու բարդույթ ունեք:
- Ես ու ընտանիքիս անդամները միշտ ճիշտ ժամանակին ենք դիմում բժշկի: Չեմ ընդունում ինքնաբուժման սկզբունքը, որը շատ բժիշկների մոտ բնավորություն է դարձել:
Խնդրում եմ ասեք, թե որո՞նք են այն սկզբունքային բարեփոխումները, որ Ձեր ղեկավարման տարիներին կատարվել են արյունաբանական կենտրոնում և կան արդյո՞ք բացթողումներ:
- Արյունաբանությունը բժշկության կարևոր օղակներից է: 2001 թ. նշանակվելով ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, իմ առջև դրեցի կենտրոնի վերակառուցման հարցը: Դժվար Ժամանակներ էին. ինստիտուտը կուտակված պարտքեր ուներ, կար լուծարման խնդիր: Անհրաժեշտ էր առաջին հերթին ճիշտ կողմնորոշվել: Ժամանակ չկորցնելով` հանդիպեցի երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Լինելով իր գործի գիտակ մարդ, զրույցից հետո կարևորեց կենտրոնի նշանակությունը, հանձնարարեց հանել լուծարման որոշումը, որին հաջորդեցին վերակառուցման աշխատանքները: Սկզբում արյան բաղադրիչների պակաս կար: Այդ խնդիրն այսօր լուծվել է: Մշակվեց մի քաղաքականություն, ըստ որի յուրաքանչյուր հիվանդանոցի արյան բաժանմունք սկսեց ավելի շատ արյուն հավաքագրել: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ այսօր այնքան շատ արյան բաղադրիչներ ունենք, որ երբեմն բաժանմունքների բժիշկները բողոքում են դրանց ավելցուկից: Այժմ գոյություն ունեն դոնորների ռեգիստրը համակարգող ծրագրեր, որոնք բժշկին կօգնեն արյան անհրաժեշտ բաղադրիչներ ձեռք բերելու գործում:
Բարեփոխվում է նաև արյան դոնորության մասին ընդունված ՀՀ օրենքը: Այսօր ՀՀ նախագահի հանձնարարականով և ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ կենտրոնը հիմնովին վերակառուցվում է: Նախատեսված է բացել մանկական օնկոհեմատոլոգիական կենտրոն և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք: Սա առաջիկա հինգ տարիներին իրականացվելիք ծրագիր է: Մեր բուժհիմնարկը դառնալու է տարածաշրջանային կարևորություն ունեցող կենտրոն: Ծրագրին աջակցում է «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպությունը` հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ղեկավարությամբ:
Ցավում եմ, որ շատերն առողջական խնդիրներից ելնելով` մեկնում են արտասահման: Սա լուրջ խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը միջազգային չափանիշներին համապատասխան բուժման նորագույն մեթոդների ներդրումն է:
27.07.2012 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ