Բժիշկներ
Հարցազրույց ԻՀԱ նախագահ, Օստեոինտեգրացիայի Եվրոպական Ասոցիացիայի անդամ, բ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, հանդիսանալով Հայաստանում ատամնային իմպլանտացիայի հիմնադիրներից մեկը, ասացեք խնդրեմ ինչ վիճակում է այն այսօր մեր երկրում և առկա ինչ խնդիրներ կան ։
– Ատամնային իմպլանտացիան, հանդիսանալով ստոմատոլոգիայի ոլորտի արագ զարգացող ճյուղերից մեկը , վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև հայ ստոմատոլոգների շրջանում և գրանցել մեծ տեղաշարժեր: Այդ մասին վկայում են կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները, կոնֆերանսները և ուսուցողական սեմինարները: Դա շատ ողջունելի է, քանի որ ելնելով այսօրվա մեր կենսամակարդակից Հայաստանում մասնագետների մեծամասնությունը, չունենալով համապատասխանաչափ հնարավորություն` ծանոթանալու ատամնային իմպլանտացիայի նորագույն մեթոդներին և մասնակցելու արտերկրում կազմակերպվող հեղինակավոր կոնֆերանսներին` կարող են գոնե համապատասխան գիտելիքներ ստանալ Հայաստանում:
Չնայաց այս ամենին, ցավով կարող եմ նշել, որ հաճախ առընչվում ենք կատարված աշխատանքների ոչ միշտ բարձր որակի հետ, որը կարծում եմ անթույլատրելի է տվյալ պարագայում: Բժիշկ – իմպլանտոլոգի աշխատանքը իրականում բավականին պատասխանատու գործընթաց է, իսկ որակյալ արդյունքը պայմանավորված է շատ գործոններով: Դրանցից են վերջին հաշվով կախված իմպլանտատների սերտաճումը, երկարակեցությունը և ֆունկցիոնալ արժեքները:
– Ունենալով 17 տարվա գիտական և պրակտիկ փորձ ասացեք խնդրեմ` ինչպես ճիշտ ընտրել բժիշկ-իմպլանտոլոգի և վերջապես այսօր շուկայում առաջարկվող տարբեր իմպլանտացիոն համակարգերից ինչպես ընտրել լավագույնը։
– Մեր երկրում նորմատիվային դաշտը ատամնային իմպլանտացիայի վերաբերյալ կանոնակարգված չէ: Սովորաբար ատամնային իմպլանտացիա պետք է իրականացնեն միայն բժիշկ վիրաբուժ-ստոմատոգները, ովքեր հատուկ մասնագիտացել են ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայում: Որոշ երկրներում համապատասխան նեղ մասնագիտացում կարելի է անցնել միայն ոչ պակաս, քան 5 տարվա վիրաբուժական փորձ ունենալուց հետո: Կարծում եմ ավելորդ է նշել, որ կլինիկան, որտեղ իրականացվում է ատամնային իմպլանտացիա, պետք է ունենա հատուկ հավաստագիր վիրաբուժական ստոմատոլոգիական գործառույթ իրականացնելու վերաբերյալ:
Այսօր շատ երիտասարդ ստոմատոլոգներ մեր երկրում ներկայանում են որպես բժիշկ-իմպլանտոլոգներ` անտեսելով համապատասխան գիտելիքների և փորձի առկայության անհրաժեշտությունը: Արդյունքում անորակ բուժումից, հնարավոր բարդությունները ժամանակին չկանխելու հետևանքով տուժում են պացիենտները, իսկ մեթոդը վարկաբեկվում է:
Ինչ վերաբերում է իմպլանտատներին կարող եմ ասել, որ այսօր շուկայում մեզ առաջարկվում են տարբեր երկրների արտադրողների իմպլանտացիոն համակարգեր` որակյալից մինչև ամենաանորակը: Իմպլանտատների ընտրության հիմքում պետք է ընկած լինի մասնագետի պրոֆեսիոնալիզմը, քանի որ առաջարկվող իմպլանտատները շատ տարբեր են իրենց որակական ցուցանիշներով: Մասնագետը ինքը պետք է կարողանա ընտրել առաջարկվող բազմազանությունից ամենանպատակահարմարը տվյալ պացիենտի կոնկրետ իրավիճակի համար:
Իմպլանտատների ընտրության հարցում նախապատվությունը տրվում է այն արտադրողներին, որոնց արտադրանքը համապատասխանում է վերահսկման խստագույն նորմերին, որոնցից են` FDA -ը և CE-ն: Այս նորմերին համապատասխանում են, որպես կանոն, ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք արտադրող ընկերությունների արտադրանքները:
Եթե որոշել եք տեղադրել իմպլանտատներ, խորհուրդ կտայի առաջին հերթին վստահ լինել իմպլանտոլոգի ընտրության հարցում: Նրա որակավորումից, աշխատանքային փորձից, կիրառվող մեթոդներից և կլինիկայի ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունից է կախված լինելու Ձեր ատամների ճակատագիրը:
Հայաստանում մեծ վստահություն են ներշնչում այն իմպլանտոլոգները, ովքեր Հայաստանի Իմպլանտոլոգների Ասոցացիայի և այլ երկրների ասոցիացիաների լիիրավ անդամներ են: Դա վկայում է նրանց բարձր մասնագիտական որակավորման և պրոֆեսիոնալ միությունների կողմից ընդունման մասին:
Քանի որ այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է, օգտվելով առիթից կցանկանայի շնորհավորել բոլոր ստոմատոլոգներին և ցանկանալ մասնագիտական աճ և հաջողություններև որ նրանց կատարած ցանկացած աշխատանք լինի գնահատված:
12.02.2013 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ