Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ. Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ արտաքին տեսքով…

ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ. Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ արտաքին տեսքով…

–   Հիվանդի համաշխարհային օրը լավ առիթ է` անդրադառնալու բժիշկ-հիվանդ հարաբերությունների առանձնահատկություններին, խնդիրներին մեր երկրում և մեր օրերում: Թեմայի շրջանակում առաջին հերթին ի՞նչ հարցեր կառանձնացնեք Դուք:


–  Երբ ուսանող էի, մի դեպք տեղի ունեցավ, որը հիշում եմ ամբողջ կյանքում: Պրոֆեսորներից մեկը, ով վիրաբուժության ամբիոնի վարիչն էր, համայց էր կատարում, և երբ բուժող բժիշկը զեկուցեց՝ «հիվանդ Պետրոսյան», նա ընդհատեց և ասաց՝ ՊԱՑԻԵՆՏ: «Պացիենտ» բառի հիմքում համբերությունն է. մարդ, ով համբերատար տանում է իր հիվանդության պատճառած հոգսերը: Եվ եթե պացիենտի ու բժշկի միջև ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիր­ների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլև հոգեբանական շփմամբ: Հետևաբար յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչ­վում է կոմպլայնս՝ պացիենտի և բժշկի միջև համաձայնություն և համագործակցություն՝ ուղ­ղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համ­բե­րությունը փորձության ենթարկող երևույթների հաղթահարմանը:


–   Ունեք երկար տարիների կլինիկական փորձ, մշտական շփում երեկվա, այսօրվա ուսանողի հետ, նաև տևական ժամանակ ծառայել եք ընտա-նեկան բժշկության զարգացմանը Հայաստանում, ըստ Ձեզ` ինչպե՞ս են զարգացել այդ հարաբերությունները ժամանակի մեջ: Կա՞ ակնհայտ փոփոխություն:


–  Իհարկե՛: Քանի որ մեր թեման բժիշկ-պացիենտ հարաբերություններին է վերաբերում, ես կփորձեմ տալ դրանց զարգացումը ժամանակի մեջ՝ իմ տեսածի, սեփական փորձի վրա հիմնվելով: Գոյություն ունի առողջապահական-բժշկական ծառայությունների մատուցման երեք աստիճան՝ առաջնային օղակ (պոլիկլինիկա), երկրորդային (մասնագիտացված բաժանմունքներ, հիվանդանոցներ) և երրորդային (բարձր տեխնոլոգիաների օգտագործումը բժշկության մեջ): Ես, ղեկավարելով ընտանեկան բժշկության ամբիոնը, եղել եմ բարեփոխումների համահեղինակ կրթական բաղադրիչում և որպես թոքաբան՝ աշխատել եմ նաև երկրորդային օղակում: Կարծում եմ՝ մեր թեմայի շրջանակում պետք է կանգ առնել հատկապես առաջնային օղակի վրա. բժիշկ-պացիենտ հարաբերություններն այստեղ չափազանց կարևոր են: Եթե պացիենտը դիմում է բուժօգնության` ուշացած ժամկետում, դա առաջնային օղակի խնդիրն է: Վիճակագրությունը ցույց է տալիս՝ առողջական խնդիրների ութսուն տոկոսը պետք է լուծվի առաջնային օղակում: Կարծում եմ՝ ընտանեկան բժշկության մոդելի ներդրումն այդ հարցերի պատասխանը կարող է տալ: Ընտանեկան բժիշկը ոչ միայն բուժում է իրականացնում, այլև` առողջության պահպանում, մշտական հսկողություն: Ստացվում է՝ շփումը պացիենտի հետ ավելի հաճախ է, և՝ ոչ միայն բուժօգնության կարիքի դեպքում։


Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Ձեր դիտարկմամբ՝ բացի համբերատարությունից, էլ ի՞նչ է պահանջվում պացիենտից այդ հարաբերություններում:


–  Վստահությո՛ւն բժշկի նկատմամբ: Իհարկե, այդ վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ անգամ արտաքին տեսքով… Իրականում ամեն բան մեծ նշանակություն ունի:


Պացիենտից պահանջվում է նաև համբերատարություն իր ախտանիշների նկատմամբ և, իհարկե, կարգապահություն, օրինակ՝ ճիշտ հետևի դեղի ընդունման ժամին, կարգին: Այդ ամենը հենց այնպես չի ասվում. ամեն հիվանդություն ունի իր բուժման սխեման, և եթե բուժումը կրի տարերային բնույթ, անօգուտ է: Այդ սխեմաներին, ալգորիթմներին տիրապետում է բժիշկը և միայն վստահության դեպքում է դա կատարում պացիենտը:


–   Բժշկի դերում` Ձեր խոսքը բժշկին. ի՞նչ խորհուրդ կտաք, մանավանդ որ Ձեր հսկողությամբ ապագա բժիշկների մի ողջ սերունդ է այսօր կրթվում:


–  Օ՜,  շատ բան: Դա չէի անվանի հսկողություն, այլ պատասխանատվություն և մասնակցություն: Եթե մեր բուհը ստանձնել է այդ պարտականությունը, պատասխանատվությունը մեր հասարակության նկատմամբ, մենք պետք է պատրաստենք որակյալ կադրեր ո՛չ միայն իրենց գիտելիքների պաշարով, այլև հետևենք նրանց վարքին, արտաքին տեսքին, ամեն-ամեն բանի…Մենք ունենք և՛ նախադիպլոմային, և՛ հետդիպլոմային, և՛ շարունակական կրթության շրջան: Յուրաքանչյուրի դեպքում գործ ունենք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: 16 տարեկան առաջին կուրսեցին և 45 տարեկան վերապատրաստվող բժշիկն ունեն միանգամայն տարբեր փորձ, վերաբերմունք, աշխարհայացք… Ես կուզեի, որ այս հանգամանքը նկատի ունենալով՝ պեդագոգիկային զուգահեռ, շրջանառության մեջ մտներ ԱՆԴՐՈԳՈԳԻԿԱ տերմինը, ինչը նշանակում է մեծահասակների ուսուցում:


–   Ձեզ հետ շփվելիս չես կարող չզգալ այն վստահությունն ու հանգստությու-նը, որ Դուք եք ներշնչում: Դրանք հատկություններ են, որոնց տիրապե-տում եք մասնագիտությա՞ն բերումով: Ձեր կարծիքով՝ հոգեբանական ի՞նչ հատկանիշներ են պետք բժշկին:


–  Կարծում եք՝ հանգի՞ստ մարդ եմ: Փա՜ռք Աստծո… Իրականում շատ անհանգիստ բժիշկ եմ, բայց եթե անգամ շատ մտահոգված եմ լինում պացիենտի վիճակով, նրա հիվանդության զարգացման հեռանկարով, պետք է պահպանեմ այս հանգիստ վիճակը, որ նա դրանից լիցքավորվի: Եթե անհանգստություն, խուճապ, անհամբերություն ցուցաբերեմ, չեմ նվաճի ամենակարևորը՝ նրա վստահությունը և չեմ կարողանա օգնել: Գիտե՞ք՝ ինչն է պրոֆեսիոնալին տարբերում ոչ պրոֆեսիոնալից… Մի տեղ կարդացել եմ ու շատ է դուր եկել. պրոֆեսիոնալը, գալով աշխատանքի, հետը չի բերում իր տրամադրությունը, իրավունք չունի՛: Ինչպես, օրինակ, դերասանը, ով բեմից ուրախացնում է մարդկանց, բայց հոգում կարող է մեծ տխրություն ունենալ:


Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Հնարավո՞ր են ապագայում դասընթացներ բժիշկ բուժ­քույր-հի­վանդ փոխհարաբերության էթիկայի մասին։


–  Շատ արդիական հարց է: Էթիկան մենք հիմա դասավանդում ենք ցածր կուրսերում: Բայց, որպես երեսուն տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ, համոզված եմ, որ նման դասընթացներ պետք է ներառվեն նաև բարձր կուրսերում, որովհետև անընդհատ գործընթաց է` հասկանալու, թե ով է պացիենտը, ինչ է հիվանդության ծանր ընթացքը… Ուշադիր եղե´ք՝ չեմ ասում ծանր հիվանդ, այլ՝ հիվանդության ծանր ընթացք պացիենտի մոտ:


–   Ձեր խոսքը, մաղթանքը պացիենտի հարազատներին…


–  Թող առողջ լինեն նրանց հարազատները, որ իրենք չդառնան պա­ցի­ենտի հարազատ… Բայց եթե արդեն իսկ դարձել են, թող իրենց կող­մից էլ լինի միտում՝ բժիշկների հետ ստեղծելու բարյացակամության, հա­մա­գոր­ծակցության մթնոլորտ:


Մի մաղթանք էլ բժիշկներին… Բժիշկները պե՛տք է ցանկանան, որ բոլորը լինեն առողջ: Այդ մաղթանքս շատ հիմնավորված է: Բժշկությունը ոչ միայն հիվանդության ախտորոշումն է և բուժումը, այլև առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, նրանց առաջացման պայմանների խորը հետազոտությունը…

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Sofya Darbinyan

14.02.2013

Շատ ուրախ եմ , որ ռեկտորը նման բարձր արժեքային համակարգ ունեցող մարդ է:

Արմեն Գրիգորյան

11.02.2013

Սպասումները մեծ են... Ակնկալում ենք տեսնել արժանավայել բժիշկ և առողջ սերունդ...

Հայկ Գրիգորյան

11.02.2013

Ստորագրում եմ Ռեկտորի ամեն խոսքի տակ: Ամենայն հաջողություն եմ մաղթում նրա կողմից նախանշված ուղին անցնելու ճանապարհին: Առողջապահությունը կարիք ունի վերագտնելու դեպի մարդը տանող, նրա առողջական, բայց նաև` սոցիալական ու հոգեբանական հոգսերը կիսող ճանապարհը: Բժշկի հոգսերին զուգահեռ չպետք է մոռանալ, որ բժշկին դիմելու պահին առավել ծանր է պացիենտի հոգսը: Եվ ամենակարևորը` առողջություն եմ մաղթում բոլորիս...

Կարդացեք նաև

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը
Գիրք բժիշկ-գրողների մասին կամ ինչ է բժշկական տրուենտիզմը

Որպես հասարակության մշակույթի և զարգացման կարևոր երևույթ «տրուենտիզմ» հասկացությունը ի հայտ է եկել 1936 թ., երբ բրիտանացի անվանի վիրաբույժ լորդ Բյորկլի Մոյնիգանը (1865-1936) Քեմբրիջի համալսարանում կարդացած...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ