Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան

Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն իրենց նմանակները:

 

Լեո Անտոնովիչ Բոկերիան ծնվել է 1939 թ. դեկտեմբերի 22-ին Օչամչիրա քաղաքում (Աբխազիա): 1965 թ. ավարտել է Ի. Մ. Սեչենովի անվան առաջին Մոսկովյան բժշկական ինստիտուտը և ընդունվել  ասպիրանտուրա՝ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոն:

 

Ուսումն ավարտելով 1968 թ.՝ Բոկերիան գործուղվել Բակուլևի անվան Սրտանոթային ինստիտուտ, որպես ավագ գիտաշխատող: Այստեղ 1974-1977 թթ. ղեկավարել է հիբերբարիկ օքսիգենացիայի լաբորատորիան, ապա գիտության գծով նշանակվել տնօրենի տեղակալ և սրտի ռիթմի խանգարումների վիրաբուժական բաժանմունքի ղեկավար:

 

1994 թ. Լեո Անտոնովիչը ղեկավարել է Ա. Ն. Բակուլևի անվան Բժշկական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի (ԲԳՌԱ) Սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնը (ՍՎԳԿ):

 

Բոկերիայի գիտական գործունեության հիմնական ուղղությունը սրտի տարբեր հիվանդությունների վիրաբուժությունն է՝ կիրառելով ախտորոշման և բուժման նոր մեթոդներ: Նա անձամբ կատարել է ավելի քան 200 սրտի վիրահատություններ, որոնցից շատերը բացառապես նորամուծություններ են վիրաբուժական պրակտիկայում:

 

Լեո Անտոնովիչը մեծ ներդրում է կատարել սրտի ռիթմի խանգարումների վիրաբուժության և իշեմիական հիվանդությունների բուժման հարցում: Նրա կողմից կատարվել են առաջին բարեհաջող վիրահատությունները, որոնք զգալիորեն ընդլայնել են ավելի վաղ շրջանում ոչ վիրահատական համարվող հիվանդների բուժման հնարավորությունները: Նա նաև նվազագույն ինվազիվ վիրաբուժության նախաձեռնողն է:

 

Սրտային վիրաբույժի հատուկ ծառայությունն առաջինն աշխարհում կատարել է սրտի արհեստական փորոքների և կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր իմպլանտացիան: Նրա կողմից բազմաթիվ նման վիրահատություններ են կատարվել, այդ թվում` առաջին անգամ նաև երեխաների մոտ: Իր գործունեության ողջ ընթացքում ակտիվորեն կիրառել է փորձարարական մեթոդը: Մի շարք վիրահատություններ և մեթոդներ փորձարկումից հետո շարունակել են իրականացվել կլինիկայում, իսկ այժմ լայնորեն կիրառվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում: Նա բազմիցս մեկնել է արտասահման` կատարելու ցուցադրական վիրահատություններ:

 

Լեո Անտոնովիչի նախաձեռնությամբ Բակուլեվի անվան ԲԳՌԱ ՍԱՎԳԿ բացվել են մի շարք նոր կլինիկական բաժանմունքներ, որոնք ունեն բարձրագույն ախտորոշիչ և բուժական պոտենցիալ: Ինտենսիվ վիրահատական գործունեության և ծավալուն վարչական աշխատանքին համատեղ` կենտրոնի տնօրեն Բոկերիան նաև ակտիվ դասավանդում է:

 

Լեո Բոկերիան Ռուսաստանում խոշորագույն սրտային վիրաբուժական դպրոցի հիմնադիրն է, Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկովյան բժշկական ակադեմիայի սրտանոթային վիրաբուժության ամբիոնի վարիչը, Ռուսաստանի ակադեմիայի հետդիպլոմային կրթության և Դեղա-ստոմատոլոգիական համալսարանի հետբուհական կրթության ֆակուլտետի ղեկավարը, այսպիսով՝ դաստիարակելով բժիշկների այդ ոլորտի մի ողջ սերունդ:

 

Բոկերիան Ռուսական ակադեմիայի բժշկական գիտությունների պրեզիդիումի անդամ և ակադեմիկոս է, վիրաբույժների մի շարք միջազգային ասոցիացիաների իրական անդամ, Համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ, ՌԴ Հասարակական պալատի անդամ, Բակուլեվի անվան ԲԳՌԱ ՍԱՎԳԿ տնօրեն, Առողջապահության նախարարության գլխավոր սրտային վիրաբույժը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

 

Լեո Անտոնովիչին են պատկանում ավելի քան 150 պատենտներ՝ գյուտեր, օգտակար մոդելներ, ռացիոնալ առաջարկություններ, նրա կողմից հրապարակվել են հազարավոր հոդվածներ, ավելի քան հարյուրը` արտասահմանում: Նա մի շարք խնդրահարույց մենագրությունների հեղինակ է և Ռուսաստանի սրտանոթային վիրաբուժության ղեկավարը: Նա նաև «Ա. Ն. Բակուլեվի անվան ԲԳՌԱ ՍԱՎԳԿ բյուլետեն» («Бюллетень НЦССХ им. А.Н. Бакулева РАМН») և «Կրծքային և սրտանոթային վիրաբուժություն» («Грудная и сердечно-сосудистая хирургия») պարբերականների գլխավոր խմբագիրն է, «Վիրաբուժության տարեգիրք» («Анналы хирургии») և «Դոկտոր» («Доктор») պարբերականների հիմնադիրը:

 

Լենինյան և Պետական մրցանակների դափնեկիր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Բոկերիան պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ կատարած պարտքի» («За заслуги перед Отечеством») 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշանով, Պատվո շքանշանով (Վրաստան), Ռուսական Ուղղափառ Եկեղեցու պատվելի Սերգեյ Ռադոնեժսկու 2-րդ աստիճանի շքանշանով և այլ մրցանակներով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների մի շարք միջազգային և հայրենական հասարակական մրցանակներով: Լեո Բոկերիան Փոթի և Թբիլիսի քաղաքների պատվավոր քաղաքացի է:

 

Բոկերիան ամուսնացած է: Կնոջ` Օլգայի հետ, նա ծանոթացել էր դեռևս ինստիտուտում սովորելու տարիներին: Նրանց դուստրերը՝ Եկատերինան և Օլգան նույնպես բժիշկներ են: Արդեն պապիկ է...

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ