Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Գլխավոր
Տեսասրահ

ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը. մեր հյուրն է Աննա Շիրինյանը

ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը. մեր հյուրն է Աննա Շիրինյանը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱՆ ակադ. Ս. Խ. Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում. միֆ թե՞ իրականություն» թեմայով միջազգային կոնֆերանսը, որի համակազմակերպիչներից էր նաև ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը։

 

Այդ առիթով հնարավորություն ունենցանք զրուցելու ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանի հետ, իսկ թեման Հանրապետական գիտաբժշկական գրադարանն էր։   


–  Տիկին Շիրինյան ե՞րբ է ստեղծվել և հիմնականում ի՞նչ գործունեություն է իրականացնում Հանրապետական գիտաբժշկական գրադարանը:


–  Գրադարանը հիմնադրվել է 1939թ.։ Երևանում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում գրադարանը մասամբ ոչնչացվել է և վերականգնվել է միայն 1949 թ.։ Այժմ նա համարվում է բժշկության բնագավառի հիմնարար գրադարանը: Հայաստանի բժշկագիտական ամենախոշոր պահոցի գրական ժառանգությունը կազմում է մոտ կես միլիոն։ Ներկայումս պահոցին ավելացել է նաև էլեկտրոնային գրադարանը (http://www.medlib.am/)` իր անհամեմատ հարուստ տեղեկատվությամբ: Ի տարբերություն այլ էլեկտրոնայաին աղբյուրների՝ գրադարանը զտում և իր ընթերցողին է մատուցում հավաստի, արժեքավոր տեղեկատվություն:

 


–  Ե՞րբ և ինչու՞գրադարանը սկսեց հրատարակել բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը:

–  10 տարի առաջ գրադարանի աշխատակազմով` պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ,  սկսեցինք  հրատարակել բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը, իր բնույթով եզակի մի հանդես՝ սեղմագրերի տեսքով: Վերջինիս հրապարակմամբ փորձ արեցինք քայլել զարգացած երկրներին համընթաց, որտեղ դեռ անցյալ դարի 80-ական թվականներից մեծ ուշադրություն են դարձնում ապացուցողական բժշկությանը: Հանդեսը լույս է տեսնում տարին մեկ անգամ: Մեր նպատակն է` լուսաբանելու, ներկայացնելու գոյություն ունեցող մոտեցում, որը կոչվում է ապացուցողական բժշկություն:


Այս տարի լույս է տեսել հոբելյանական 10-րդ համարը, որը հրատարակել ենք ռուս գործընկերների հետ համատեղ ու հենց այս առիթով կազմակերպել ենք «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում՝  հորինվածք, թե՞ իրականություն» թեմայով կոնֆերանսը:

 


–  Ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

–   Ստեղծել ենք ապացուցողական բժշկության ռեսուրսների կենտրոն, որտեղ ո´չ միայն տրամադրվում է տեղեկատվություն, այլև անցկացվում են սեմինարներ, գործնական պարապունքներ: Կոնֆերանսի շրջանակներում կենտրոնում անց են կացվել մի շարք գործնական պարապունքներ, որոնց մասնակցեցին մեծ թվով ուսանողներ: Բացի այդ, քայլեր ենք ձեռնարկում առավել ակտիվ դարձնելու մարզերում աշխատող մեր մասնագետների մասնակցությունը այս գործընթացներին:


Գրադարանի նպատակներից են տեղեկատվություն տարածելն ու լուսաբանելը, որոնք միշտ հրատապ են նաև բժշկագիտության բնագավառում։

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ