Բժիշկներ
Հոկտեմբերի11-ը Տեսողության համաշխարհային օրն է։ Հանդիպում Ալլա Հովհաննիսյանի հետ
Հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այս տարի այն հոկտեմբերի 11-ն է: Օրվա նպատակը հանրության ուշադրության սևեռումն է կույր և վատ տեսողություն ունեցող մարդկանց խնդիրներին:
Օրվա առիթով զրուցեցինք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ալլա Հովհաննիսյանի հետ:
– Տեսողական ո՞ր խնդիրներն են ամենից լայն տարածում գտել հայերիս շրջանում:
– Հայաստանում հիմնական խնդիրը կարճատեսությունն է` հատկապես երիտասարդների շրջանում: Բավականին երիտասարդացել են ներակնային ճնշմանը հարող խնդիրները: Կապված շաքարախտի` վերջին տարիներին լայն տարածում ստանալու հետ, շատացել են նաև աչքի հատակում առաջացող խնդիրները: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում մեծ խնդիր է դարձել չոր աչքի ախտանիշը:
– Ի՞նչը կարող է պատճառ լինել նմանօրինակ տեսողական խնդիրների առաջացմանը:
– Չոր աչքի ախտանիշը, որը հիմա ամենատարածված խնդիրն է, առաջանում է մի քանի պատճառներով: Դրա առաջացմանը մեծապես նպաստում են համակարգիչները: Մենք ժամեր շարունակ նստում ենք համակարգչի, հեռուստացույցի առջև և մոռանում անգամ թարթել աչքերը: Պատճառներից մեկը նաև օդափոխիչ համակարգերն են, որոնք չորացնում են օդը, ինչն էլ բացասականորեն է անդրադառնում մեր աչքերի վրա: Կոսմետիկ միջոցները նույնպես վնասում են տեսողությունը: Տեսողական խնդիրներ առաջանում են նաև սթրեսների հետևանքով:
– Տեսողությանը վնասում են նաև կոսմետիկ միջոցնե՞րը, ինչպե՞ս:
– Այո, դրանք առաջացնում են չոր աչքի ախտանիշ: Քսուքները, թարթիչաներկերը, մատիտները, որոնք ներսի կողմից են քսում, վնասակար են տեսողության համար: Մատիտը, որը քսվում է ներսի կոպին, արցունքի հետ գնում և մխրճվում է շաղկապենու մեջ: Դա առաջացնում է բորբոքում և տհաճ զգացողություն: Պետք է անպայման մաքրել կոսմետիկ միջոցները` մինչև քնելը:
– Մեծ է նաև կարճատեսների թիվը, ինչո՞վ է դա բացատրվում:
– Սկսենք սկզբից: Այսօր կարճատեսությունն իսկապես շատ ավելի լայն տարածում ունի, քան նախկինում: Դրա պատճառներից մեկն այն է, որ դեռ փոքր տարիքից ծնողները հետևողական չեն երեխայի տեսողության պահպանման հարցում: Մինչև վերջերս երեխաների համար նախատեսված խաղերը հիմնականում բակում էին, ազատ տարածության մեջ, որն աչքերին հեռուն նայելու կարողություն է տալիս: Հիմա երեխաների խաղերը մեծավմասամբ սահմանափակվում են տնային պայմաններում: Բոլոր տեսակի խաղալիքները, որոնք մոտ տեսողության համար են` լեգո, համակարգչային խաղեր, ձեռքի խաղալիքներ, սահմանափակում են երեխայի տեսողական հնարավորությունները: Երկրորդ խնդիրն այն է, որ դպրոցներում բացակայում է աչքի հիգիենա կոչվածը: Այսինքն` եթե ժամանակին մեր գրասեղանները որոշակի թեքություն ունեին, որը հարմարեցված էր երեխաների տեսողությանը, այժմ բոլորը հարթ են: Նույնը վերաբերում է ճիշտ նստելուն, գիրքը ճիշտ պահելուն, կարդալու ձևին:
– Կարճատեսությունը շտկելու ամենատարածված միջոցը ժամանակին ակնոցն էր: Ի՞նչ է կիրառվում այժմ:
– Կիրառելի են ակնոցը, կոնտակտային լինզաները, որոնք լայն տարածում ունեն: Կոնտակտային լինզաները բազմաթիվ են. շնչող, ջուր պարունակող, երկարատև օգտագործման և այլն: Իհարկե, կարճատեսությունը կարելի է շտկել լազերային միջամտությամբ, որն ակնթարթային արդյունք է տալիս: Նման միջամտության արժեքը սկսում է 310 հազ. դրամից:
– Իսկ կուրությա՞ն խնդիրը…
– Եթե մարդիկ ժամանակին են դիմում, հնարավորինս կարողանում ենք կանխել կուրությունը: Պետք է հաճախ դիմել ակնաբույժի, ի սկզբանե բացահայտել խնդիրը: Կուրությունը շատ լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում:
– Ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը կույրերի հանդեպ և ինչպիսի՞ն պետք է լինի այն` ըստ Ձեզ:
– Հայաստանում, ցավոք, կույր մարդիկ անտեսված են: Մենք ունեցել ենք կայացած կույրերի միավորում, որն օժանդակում էր կույրերին աշխատանք ունենալ, մեծ ֆաբրիկաներ ունեին, որտեղ էլ նրանց ապահովում էին աշխատանքով: Հիմա չկա այդպիսի բան: Ես հաճախ եմ լինում արտասահմանում, տեսնում եմ, թե այնտեղ ինչպիսին է վերաբերմունքը դեպի կույրերը: Օրինակ, շատ երկրներում կույր մարդիկ ունեն հատուկ սպիտակ ձեռնափայտ, որն`այսպես կոչված , «ազդանշան» է բոլորի համար` մարդուն աջակցելու, ճանապարհ տալու, օգնելու և այլն: Մեզ մոտ չկա այդպիսի մշակույթ, անպայման պետք է մտերիմներից մեկի ուղեկցությամբ դուրս գան տնից: Կան նաև հատուկ վարժված շներ, որոնք ուղեկցում են կույրերին: Արտասահմանում գործում են այդպիսի դպրոցներ, որտեղ վարժեցնում են շներին` կույրերին ուղեկից դարձնելու: Մի խոսքով՝ այնտեղ կույր մարդն ապահովված է, իսկ Հայաստանում` միանշանակ, ոչ:
– Ակնաբուժության ոլորտում ի՞նչ նվաճումներ ունի Հայաստանը:
– Ընդհանրապես ամբողջ աշխարհում շատ արագ են զարգանում ակնաբուժության մեթոդները, տեխնոլոգիաները: Մենք էլ աշխատում ենք այդ նորությունները շատ արագ ներմուծելու և կիրառելու: Նորամուծությունների կիրառումը կապված է նաև սարքավորումների հետ, իսկ դրանք բավականին թանկ են: Եթե անգամ չենք կարողանում ձեռք բերել տվյալ սարքը, հաստատ կարելի է գտնել փոխարինողը, որն` իհարկե, ավելի շատ հետևողականություն ու աշխատանք է պահանջում, բայց արդյունքը նույնն է, ինչ թանկարժեք սարքավորումների կիրառման դեպքում: Առհասարակ ակնաբուժությունը մեծ քայլերով է առաջ գնում: Միայն իմ աշխատանքային պրակտիկայում` 25 տարվա ընթացքում, կատարակտայի բուժման մեթոդներն արդեն 4 անգամ նորացվել են:
– Իսկ այդ ինովացիոն սարքավորումները որևէ կերպ չե՞ն վնասում հիվանդի առողջությունը:
– Գիտեք, հիվանդի համար ոչ մի վնաս չկա, քանի որ նա մեկ անգամ է ստուգումն անցնում, իսկ, այ, եթե հարցնեք բժիշկներին հասցված վնասի մասին, ապա այստեղ հավանականությունը մեծ է: Օրինակ՝ այն բժիկները, ովքեր լազերային սարքերով են աշխատում, իրականում մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը` ամբողջ օրվա ընթացքում լինելով ճառագայթման մեջ:
– Ինքանո՞վ է կիրառելի արտասահմանյան փորձը Հայաստանում:
– Կիրառելի է այնքանով, որ բոլորս սերտ կապված ենք արտասահմանի հետ: Շատ հաճախ արտասահմանի լավագույն ակնաբուժները գալիս են Հայաստան, ժամանակ առ ժամանակ մեր ակնաբուժներն են գնում արտասահման` վերապատրաստվելու, մասնակցելու տարբեր կոնֆերանսների և այլն:
– Ի՞նչ ծրագրեր, մեթոդներ, սարքավորումներ կան արտասահմանում, որոնց կիրառումը Հայաստանում ցանկալի կլինի:
– Շատ սարքեր կան, շա՜տ: Շատ մեծ նվաճում էր ակնային տոհերենտ տոմոգրաֆը, որը մենք կարողացանք արագ ներմուծել Հայաստան: Կան նաև այս սարքի նոր, ավելի կատարելագործված մոդելները: Ինչ վերաբերում է ներակնային ճնշմանը` մենք դեռ հին մեթոդներով ենք չափում, բայց աշխարհում կան սարքավորումներ, որոնք, առանց աչքի հետ որևէ շփման, կարողանում են ուսումնասիրել ճնշումը: Կցանկանայի, որ դրանք նույնպես կիրառելի լինեին Հայաստանում:
11.10.2013 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ