Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Աստված մի արասցե` պատերազմ հարկադրվի մեզ, յուրաքանչյուրս նորից զինվոր ենք»

«Աստված մի արասցե`  պատերազմ հարկադրվի մեզ,  յուրաքանչյուրս նորից զինվոր ենք»

ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ իմ հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում: Նախ` շնորհավորել նրան ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով պարգևատրվելու առիթով, ապա` խնդրել ներկայացնել այն նորույթները, որոնց մասին վերջերս որոշումներ են կայացվել կենտրոնական մեթոդական հանձնաժողովում:

 

Երբ Հայոց բանակի ստեղծման 20-ամյակի առիթով բժշկական համալսարանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ս. Ավետիսյանը արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալի, ցավով պետք է նշեմ, որ պարգևատրման պահին տարակուսեցի. ի՞նչ առիթով է զինվորական պարգևի արժանանում իմ կարծիքով այս բնագավառի հետ առնչություն չունեցող Սամվել Ավետիսյանը: 

 

Հետո պիտի պարզեի, որ նա ոչ միայն մասնակցել է Արցախյան ազատամարտին, այլև եղել ռազմական գործողությունների կիզակետում, հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ընդամենը մեկ օրվա ընթացքում երեք անգամ ճակատագիրը խնայել է նրան` զերծ պահելով մահաբեր գնդակի հարվածից:

 

Հավանաբար նախախնամությունը հանուն նրա անմայր մեծացող Նարեկ որդու էր իր հովանու ներքո առել վերջինիս հորը, չցանկանալով կրկնակի ճակատագրական հարվածով կոտրել նրա վիրավոր սիրտը: Անիմանալի են Արարչի որոշումները, բայց որ ստույգ մահվան հետ դեմ հանդիման է կանգնել մի քանի անգամ և վերադարձել ծանր հիշողություններով` փաստ  է, հիշողություններ, որոնց մասին դժվարությամբ է խոսում, հիշողություններ, որոնք մինչև այսօր տանջում են նրան: Ես մի քանի անգամ փորձեցի մեր խոսակցությունը տանել պատերազմի մասին պատմելու ընդունված հունով, բայց զգացի, որ պատերազմը` իր ծանր, դժոխային պատկերներով այնպես է նստած նրա մեջ, որ անհնար է առանց ցավեցնելու նրան ներքաշել այն ծանր օրերի գիրկը, որոնց մասին արտաքուստ ամուր, առնական, հզոր տղամարդը առանց ծանր ապրումների չի կարողանում խոսել: Սկսվող դեպքերի նկարագրությունն ընդհատվում էր «...Ես այս մասին չեմ սիրում խոսել» ընդգծված տխուր երանգով ասված խոսքով: Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղի «Գարեգին Նժդեհ» ջոկատի բժշկի հանդիպումները նախկին ազատամարտիկների հետ միշտ ավարտվում են որոշակի մտահոգությունների բացահայտմամբ` պատշաճ ուշադրության չի արժանանում տղաներից որևէ մեկի հիշատակը, համապատասխան օգնություն չի ցուցաբերվում իրենց զոհված ընկերոջ ընտանիքին...

 

«Լսել եմ, որ ձեր զոհված ընկերոջ ընտանիքին երկար ժամանակ նյութական և բարոյական աջակցություն եք ցուցաբերել»... Առանց սպասելու խոսքիս ավարտին ասաց.«Մեծ բան չէ, մեզանից յուրաքանչյուրը կարող էր լինել նրանց փոխարեն: Պատերազմում չզոհվածներս պարտավոր ենք ոչ միայն հիշել նրանց, ովքեր նվիրաբերեցին ամենաթանկը` իրենց կյանքը, այլև ուշադիր ու հոգատար լինել նրանց զավակների հանդեպ, այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրին առողջությունը, որի արդյունքում հաճախ ճակատագրեր խեղվեցին...»:

 

Որքան էլ չէր ստացվում կապակցված հիշողությունների շարանը ներկայացնելը, այնուամենայնիվ նրան ցնցած մի քանի դեպք ներկայացրին դժոխային այն պատկերը, երբ բժիշկը մասնակցել է գերիների, ազատամարտիկների, զոհվածների դիակների փոխանակմանը...

 

Ամփոփիչ խոսքն այնուամենայնիվ հնչեց այսպես.«Ինչքան էլ ծանր` համոզված եմ, Աստված մի արասցե` պատերազմ հարկադրվի մեզ, յուրաքանչյուրս նորից զինվոր ենք»:

 

Թեև դժվար էր այս պաթետիկ վերջաբանից հետո անցնել գործնական խոսակցության, այնուամենայնիվ պետք է իրագործեի հանդիպմանս երկրորդ նպատակադրումը` խնդրելով ընթերցողին ներկայացնել ուսումնական գործընթացի կատարելագործմանը նպաստող վերջին որոշումները:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ