Բժիշկներ
Վաստակավոր բժշկի պատվավոր կոչում բ.գ.,.դ., պրոֆեսոր Էլմիրա Մուշեղի Գևորգյանին
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, վերջերս հանրապտության վաստակավոր բժշկի պատվավոր կոչման է արժանացել մայրաքաղաքի II բուժմիավորմանգլխավոր տնօրենի խորհրդական, բ.գ.,.դ., պրոֆեսոր Էլմիրա Մուշեղի Գևորգյանը, ով ավելի քան կես դար, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, անշահախնդրորեն և նախանձելի եռանդով ծառայում է ազգաբնակչության առողջության վերականգնման ու պահպանման վեհգործին:
Նրա մասին ակնարկգրելու պատեհ առիթն օգտագործելու պատրվակով` նախ հանդիպեցինք բուժմիավորմանգլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանին, ում հակիրճ բնութագրականն ավելի քան դիպուկ ամփոփումն է վաստակաշատ նյարդաբան-նյարդավիրաբույժ բժկուհու ուգիտնականի բազմազբաղգործունեության.«Վստահ կարող եմ հավաստել, որ Էլմիրա Գևորգյանը Կովկասյան տարածաշրջանի ամենափորձառու և արհեստավարժ նյարդաբաններից մեկն է, ով, բացի այն, որ աշխատանքայինգործունեության երկարամյա տարիներին անթիվ-անհամար հիվանդներ է բուժել, միաժամանակ նյարդաբան-բժիշկների մի մեծ դպրոց է ստեղծել, հեղինակել մի շարք լուրջգիտական աշխատանքներ, թեմային վերաբերող դասագրքեր, ձեռնարկներ է հրատարակել, ինչի շնորհիվ վայելում է անսքող հարգանք թե հիվանդների, թե կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի կողմից` մշտապես բարձր պահելով եզակի մասնագետին հատուկ արհեստավարժության սանդղակը»:
Այս կարգի մարդկանց մասին սովորաբար ասում են, որ նրանք ամբողջությամբ տրված են աշխատանքին և հաճախ մի կողմ են դնում անձնական կյանք ու կողմնակի այլ հետաքրքրություններ:
Մեր հանդիպման հենց առաջին պահին Էլմիրա Գևորգյանը հաճելիորեն զարմացրեց իր կենսասիրությամբ, նպատակասլացությամբ, զրուցակցին ուշագրավ տեղեկատվություն հաղորդելու վարպետությամբ: Ընդ որում, պարտադիր չէ, որ տեղեկատվությունը վերաբերեր իր ընտրած մասնագիտությանը կամ բժշկական ասպարեզին:
Իզուր չէ, որ պատանեկան տարիներին ոսկե մեդալով դպրոցն ավարտած շրջանավարտը երկընտրանքի առաջ էր կանգնած. ընտրել աստղագետի՞, քաղաքագետի՞, թե՞ բժշկի մասնագիտություն, քանզի այս երեք մասնագիտություններն էլ նրան հոգեհարազատ էին ևգրավիչ: Հետագայում դառնալով բժիշկ, նա այդպես էլ «հաշիվները չմաքրեց» աստղագիտության հետ և հնարավոր ամեն միջոցներով շարունակում է տեղեկատվություն ստանալ այս խորհրդավոր և դժվարամարս մասնագիտության վերաբերյալ:
Երևանի պետական բժշկական ինստիտուտըգերազանցության դիպլոմով ավարտած շրջանավարտին իրավունք էր վերապահվում ուսումը շարունակել ասպիրանտուրայում, սակայն Էլմիրան նախընտրեց ամուսնանալ և համակուրսեցի ամուսնու հետ, որպես երիտասարդ մասնագետգործուղվել հանրապետության հեռավոր շրջաններից մեկը` Իջևան, այնուհետև, երկու տարի անց, Կալինինո` այս կարճ ժամանակահատվածում հասցնելով աշխատել և որպես թերապևտ, և նյարդաբան, անգամ զբաղեցնելովգլխավոր բժշկի տեղակալի,գլխավոր բժշկի պաշտոններ:
Անկեղծ ջերմությամբ է նա մտաբերում աշխատանքայինգործունեության առաջին այդ չորս տարիները, որոնք ոչ միայն փորձի ձեռքբերման, այլև քո անձի կարևորությունըգնահատելու և մշտապես բժշկական բարձրակարգ օգնության կարիք ունեցող մարզային և, հատկապես,գյուղական ազգաբնակչությանը սատարելու, ձեռք մեկնելու հնարավորություն է: Իզուր չէ, որ տասնամյակներ անց հիվանդներից շատերն այսօր էլ պահպանել են կապը նրա հետ, ինչը թափած ջանքերիգնահատման լավագույն օրինակ է:
Մասնագիտության մեջ խորանալու, բժշկագիտականգիտելիքները կյանքում ներդնելու, առհասարակ շարունակական ուսումնառության անհագ ձգտումը երիտասարդ բժշկուհուն նոր քայլերի էին մղում: Իսկ հաջորդ քայլը չուշացավ. նա ընդունվեց Մոսկվայի ակադեմիկոս Ն.Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության հռչակավոր ինստիտուտի ասպիրանտուրա` ընտրելով, ինչպես ինքն է բնորոշում, դժվար ախտորոշվող և ոսկերչական ճշգրտություն պահանջող նյարդաբանական ախտորոշում մասնագիտությունները, երբ աննշան վրիպումն անգամ կարող է հանգեցնել ողբերգական վախճանի:
Տիկին Էլմիրան մեծ երախտագիտությամբ է հիշում ուսումնառության այդ տարիները, երբ նրան եզակի հնարավորություն էր ընձեռվել աշակերտելու և համատեղ աշխատելու համաշխարհային համբավի տերգիտնական նյարդաբան-նյարդավիրաբույժների հետ:
-Ինչպես մի շարք ծանր, երկարատև բուժում պահանջող հիվանդություններ, նյարդային հիվանդություններն էլ, ելնելով բազմաթիվ նպաստող հանգամանքներից, չափազանց երիտասարդացման միտում են հետապնդում,-նշում է Է.Գևորգյանը: -Այս պայմաններում հույժ կարևորվում է նմանատիպ հիվանդությունների զարգացման կանխարգելումը, ախտորոշումը, հիվանդության բուժման ընթացքի ճիշտ վարումը, ինչը մասնագետ բժշկից ոչ միայն մասնագիտական վարպետություն, այլև տիտանական համբերություն է պահանջում:
Այս կարծիքին նա հանգել է ասպիրանտուրան անմիջապես ավարտելուց հետո, երբ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (իմա` ՀՀ ԱՆ ԱԱԻ) աշխատանքի անցավ նյարդաբանության և նեյրավիրաբուժության ամբիոնում, նախ իբրև ընթերակա, ապա` դոցենտ:
Ավելի քան 20 տարի (1976-1996թթ.) նա զբաղեցրել է Երևանի բժշկական պետական համալսարանի նյարդաբանության ամբիոնի և կիցգիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնը` հետագայում համարվելով նույն ամբիոնի պրոֆեսորը:
1962-ին Մոսկվայում նա փայլուն հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն` «Գլխուղեղի ուռուցքների կլինիկական սիմտոմատիկան և նեյրովիրաբուժական ախտորոշումը» թեմայով:
Հետագա տասը տարիների բժշկագիտական պրպտումները ոչ միայն տեսական աշխատանքըգործնականին համատեղելու լայն հնարավորություն ընձեռեցին, այլև արդյունքում ծնվեց «Պարբերական հիվանդության նյարդաբանական տեսանկյունները»
դոկտորական թեզը, որի պաշտպանությունը կայացավ Երևանում:
Բավական է ասել, որ տասնամյակների ընթացքում նագրել է նյարդային համակարգի հիվանդությունների տեղագրական ախտորոշմանը վերաբերող ուսումնական 7 ձեռնարկ և 2 դասագիրք, իր կողմից ղեկավարած ամբիոնին կիցգիտահետազոտական լաբորատորիայում հետևողականորեն ուսումնասիրվել են պարօքսիմալ՞՞՞ վիճակներ (վեգետա-անոթային կրիզներ, միգրեն, պարբերական հիվանդություն), պաթոգենեզում ուղեղի խորանիստ կառույցների դերի եզակի ուսումնասիրություններ:
Անհնար է շրջանցել նրա երկու ծանրակշիռ մենագրությունները «Ճակատային բլթերի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման ուղիները» (Ա.Ստեփանյանի հետ համատեղ) և «Պարբերական հիվանդության հոգենյարդաբանական տեսանկյունները» (Ա.Պ.Գևորգյանի հետ համատեղ), ինչպես նաև 220-ից ավելիգիտական այն աշխատանքները, որոնք ինչ-որ տեղ նոր խոսք ենգլխուղեղի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման, նյարդաբանական այլ բարդ հիվանդությունները նորովի ներկայացնելու առումներով:
Գիտնական-բժշկի կողմից առաջարկվել է պարբերական հիվանդության պաթոգենեզի սխեման, ուրգենետիկականգործոնի կողքին առաջադրվել է նաև պարբերական հիվանդության պարօքսիզմների զարգացմանգործում հիպոթալամուսի դերի վերաբերյալ կոնցեպցիան:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 ատենախոսություն, ուսուցում են անցել ավելի քան 80 կլինիկական օրդինատորներ:
1973-ից մինչև 2000 թվականը Էլմիրա Գևորգյանը ՀՀ առողջապահության նախարարությանգլխավոր նյարդաբանն էր: Դրանից հետո, մինչև օրս ստանձնել է մայրաքաղաքիգլխավոր նյարդաբանի պարտականությունները: Առհասարակ, նա աչքի է ընկնում նաև հասարակական ակտիվությամբ. 1980-1990թթ. համարվել է Նյարդաբանների համամիութենական ընկերության վարչության անդամ, ՀՀ նյարդաբանների ընկերության նախագահ (1986-2002թթ.), Գլխուղեղի ուսումնասիրության Հայկական միջազգային ասոցիացիայի փոխնախագահ (1996-ից), Եվրոպականգիտության ասոցիացիայի հայկական բաժնի վարչության անդամ (1995-ից):
Գնահատելի է, որ, հաշվի առնելով նրա ծառայությունները, Նյու Յորքիգիտությունների ակադեմիան նրան դարձրել է իր անդամը (1995-ին), նույն կերպ են վարվել Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգությանգիտությունների միջազգային ակադեմիան (1998թ), Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկականգիտությունների ակադեմիան (2001թ.) և ՀՀ վիրաբուժականգիտությունների ակադեմիան (2001թ.):
Այս ամենով հանդերձ, առողջապահությանգերազանցիկն ու «Մխիթար Հերացի» մեդալի ասպետը հասցնում է զբաղվել նաև խմբագրահրատարակչականգործունեությամբ. նա «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» ամսագրիգլխավոր խմբագրի տեղակալն է, «Նյարդաբանության հրատապ հարցեր» ժողովածուի պատասխանատու խմբագիրը:
Պատահական չէ, որ Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա) Է.Գևորգյանը ընտրվել է «2005 թվականիգիտության նշանակալի կին», իսկ Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը նույն թվականին նրան ճանաչել է առողջապահության բնագավառի առաջատար մասնագետ:
Ուրախալի է, որ ընտանիքում նրա երկու զավակներն էլ` որդին և դուստրը ընտրել են ծնողների մասնագիտությունը: Ավելին, երկու թոռներն էլ Հպոկրատի երդվյալներ են: Թե զավակների, թե թոռների մասնագիտական կողմնորոշմանգործում, անշուշտ մեծ դերակատարություն ունի վաստակաշատ բժիշկ-գիտնականը, ում ապրած կյանքը, աշխատանքային սխրանքն ու երկարամյա կենսագործունեությունը վարակիչ օրինակ կարող են ծառայել ոչ միայն զավակների ու թոռնիկների, այլև նրանց համար, ովքեր նոր-նոր են կյանք մտնում:
Հանրապետության վաստակավոր բժշկի կոչման արժանանալու առիթով «Առողջապահության լրատուի» աշխատակազմը սիրով շնորհավորում է աշխատանքային եռանդն ու մարդկանց սատարելու պատրաստակամությունը երբեք չկորցրած նյարդաբանին, նրան ցանկանալով իր իսկ պատկերացրած երջանկությունը.«Բժիշկը երջանիկ է իր մասնագիտությամբ, իսկ դա նշանակում է նա երջանիկ է նաև ընտանիքում և կյանքում…»:
05.03.2012 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ