Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Այսօր ԶԼՄ-ներում բժիշկների դրական կերպարը լուսաբանելուն քիչ տեղ է հատկացվում». Պարունակ Զելվեյան

«Այսօր ԶԼՄ-ներում բժիշկների դրական կերպարը լուսաբանելուն  քիչ տեղ է հատկացվում». Պարունակ Զելվեյան

«Հասարակության մեջ ամենապատվելի մասնագիտությունը բժշկի մասնագիտությունն է, սակայն այսօր բժիշկը կանգնած է բազմաթիվ լուրջ խնդիրների առջև»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը՝ խոսելով բուժաշխատողի օրվա և բուժսպասարկման ոլորտի խնդիրների մասին:

Նրա խոսքերով՝ այսօր ԶԼՄ-ներում բժիշկների դրական կերպարը լուսաբանելուն  քիչ տեղ է հատկացվում, մինչդեռ գերակշռում է բժիշկների մասին բացասական ինֆորմացիան: Մասնավորապես, նա անդրադարձավ նախորդ տարի Գյումրիում շտապօգնության բժիշկի սպանության դեպքին, ինչպես նաև օրեր առաջ «Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ երեք բժիշկ տեղափոխվեցին հիվանդանոց և նրանցից մեկն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Պ. Զելվեյանը դատապարտեց բժիշկների նկատմամբ նման վերաբերմունքը: «Ինչ-որ մարդիկ իրենց իրավունք են վերապահում ծեծի ենթարկել բժիշկների, ովքեր բազմաթիվ կյանքեր են փրկում»,- ասաց նա:

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահը նշեց, որ հասարակությունում պետք է բարձրացնել բժիշկի վեհ կերպարը, իսկ դրա համար անհրաժեշտ են նաև մի շարք խնդիրներ լուծել:

Խոսելով ոլորտի բացթողումների մասին, Պ.Զելվելյանը նշեց, որ չկա առողջապահության մասին մայր օրենք: Պ.Զելվեյանի խոսքերով, բժիշկներն այսօր չեն ստանում արժանավայել աշխատավարձ, չունեն աշխատանքային արժանավայել պայմաններ և բժիշկները, ովքեր բարեխճորեն կատարում են իրենց աշխատանքը, դառնում են քննադատության թիրախ: «Դրա համար էլ հասարակության մեջ բժիշկի կերպարը օր օրի անկում է ապրում և այսօր սպիտակ խալաթավորներից ամենավատ վարկանիշն ունի բժիշկը»,- նշեց Պ.Զելվելյանը:

Այդուհանդերձ, նա նկատեց, որ ոլորտում վերջին տարիներին մի շարք բարեփոխումներ են իրականացվել: Նա կարևոր ձեռքբերում համարեց պետական ծառայողների և բուժաշխատողների համար նախատեսված սոցիալական փաթեթի ներդրումը, սակայն այդ քայլը, ըստ Պ.Զելվեյանի, պետք է տարածվի նաև ամբողջ հասարակության վրա, քանի որ մի շարք հետազոտություններ հասանելի չեն մեր բնակիչներին զուտ սոցիալական առումով: «Կարևոր ձեռքբերում եմ համարում այն հանգամանքը, որը մինչև 7 տարեկան երեխաներն անվճար բուժօգնություն են ստանում: Կարևոր ձեռքբերում է նաև շտապօգնության համակարգի բարելավումը և առողջապահության ոլորտում արված լուրջ բարեփոխումները: Իմ կարծիքով՝ սիրտանոթային հիվանդությունների ավելացումը նույնպես պայմանավորված է դիմելիությամբ, որը ևս ձեռքբերում եմ համարում»,- ասաց ՀԲԱ-ի նախագահը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ara

27.06.2012

Es amboxjutyamb hamadzayn em Dzer het. Aysorva drutyamb bjishkneri varkanishn ankum e aprum. Azgabnakchutyunn arajva pes bjshkin harganqov chi verabervum. Isk ayd amenn inchi ardyunq e?? Mi guce aroxjapahutyan naxararutyan varac qaxaqakanutyan? Incheve, bjishkner@ shat ashxatum en, qich vardzatrvum, namanavand shrjannnerum. aynpisi paymanner en stexcvac, karces amen inch anum en vor bjishk@ chasxati. Shnorhakalutyun....

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ