Բժիշկներ
Ավա˜ղ, քանի մայր չկարողացավ մորս պես գրկել, գուրգուրել որդուն... Արենիի «Առողջության առաջնային պահպանման կենտրոնի» ընտանեկան բժիշկ, ազատամարտիկ Արամ Հարությունյան
– Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս սկսվեց Ձեր գործունեությունը որպես ազատագրական շարժման մարտիկ:
– Իմ բջջային հեռախոսում «էքստրեմիստների» մի մեծ ցուցակ կա` մարտական ընկերներիս հեռախոսահամարներն են: Այդպես էր պիտակավորել ազատագրական շարժման մասնակիցներին Գորբաչովը:
Շարժման առաջին իսկ օրերին սկսվեցին ոչ միայն մեր` բժշկական ինստիտուտում, այլև Հայաստանի բոլոր բուհերում նախաձեռնող խմբեր կազմավորվել: Դասադուլ հայտարարվեց: Բժշկականի ուսանողների հետ հավաքվել էինք Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, որ մյուս բուհերի ուսանողության հետ կապ հաստատենք, ծրագիր մշակենք, որոշենք` դասադու՞լ ենք հայտարարում, թե՞ դասի ենք գնում: ՊԱԿ-ի աշխատողները մեզ հետևում էին, իսկ մենք կուսկոմի դիմացի լսարանում հավաք կազմակերպեցինք, ու նրանց մտքով անգամ չանցավ, որ իրենց քթի տակ կարող է նման հավաք լինել:
– Ինչպիսի՞ կապեր եք ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի հետ:
– Ղարաբաղ մեկնում էինք անհրաժեշտության դեպքում, անշուշտ, «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ: Բայց, իհարկե, միավորվել էինք դեռ երկրաշարժի ժամանակ:
Ղարաբաղ մեկնող ջոկատի հետ մեր ուսանողներից մեկը պարտադիր լինում էր: Կամավորների ցուցակ էինք կազմել, 89 հոգի էր հերթագրվել: Հայտնեցին, որ Բերդաձոր ենք մեկնելու: Ես ավագ կուրսից էի, ցուցակը ինձ մոտ էր, որը փոխանցեցի ազատագրական շարժման ճանաչված դեմքերից մեկին` Մուրադ Մուրադյանին: Ցուցակում առաջին ազգանունը իմով փոխարինելով, ինքս մեկնեցի Բերդաձոր:
Վերադարձա մեկ ամիս հետո: Արդեն զոհվածներ ու վիրավորներ կային:
Երևանյան ցույցերին ևս անմասնակից չէինք` Անկախության հրապարակում օգնություն էինք ցուցաբերում:
Տասնմեկ հոգով Խոջալու էինք մեկնելու: Ստեփանակերտում վայրէջք կատարեցինք, պարետային ժամ էր, «շտապ օգնության» մեքենայով մեզ ծածուկ տեղափոխեցին նշանակված վայրը: Այդ օրերին Մուրադ Մուրադյանն յուրաքանչյուր պահ լուսանկարում էր, բայց, ցավոք, այդ լուսանկարներն առգրավվեցին, այդպես էլ կորան-գնացին:
Ես, ինչպես և մեր բոլոր տղաները, բժիշկ-ազատամարտիկ էի. մի ուսիս` Կալաշնիկովի ավտոմատն էր, մյուսին` բժշկական պայուսակը: Ամենաթեժ մարտը 1992 թ.-ի գարնանն էր, մարտի չորսից-վեցը, Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում: Փաստորեն օղակի մեջ էինք հայտնվել: Առավոտյան ժամը 8-ին երկու կողմի սարերից գնդակների կարկուտ տեղաց: Ընդամենը 18 հոգի էինք, ջոկատը բաժանվեց երկու մասի, բայց պարզվեց, որ գրոհում են երեք կողմից: Ես մենակ, որպես բժիշկ, պետք է մեր տղաների մեջտեղում գտնվեի, որ հարկ եղած դեպքում երկու կողմին էլ կարողանայի օգնություն ցուցաբերել: Հանկարծ նկատեցի, որ «կասկաներ» անցան, որոնցից մենք չունեինք, հասկացա, որ հակառակորդն է, դիրքավորվեցի քարի ու ծառի արանքում, մեն-մենակ դիմադրեցի ժամ ու կես, հետո եկան վիրավորները, ու ես անցա իմ գործին:
Եթե հակառակորդին հաջողվեր ձորի գալարն անցնել, գյուղը կհայտնվեր նրա ափի մեջ, իսկ խաղաղ բնակչությունից նշույլ անգամ չէր մնա: Պատահականորեն իմ այնտեղ հայտնվելը ձախողեց թշնամու այդ օրվա պլանը: Հաջորդ օրը նրանք արդեն 6 տանկով ներխուժեցին: Գյուղի բնակիչներին հավաքել էինք անտառին մոտ` ամենավերջին տներում ու չգիտեինք, թե ինչ անենք: Ազերիները մոտենում էին, կրակին տալով ներքին թաղի տները: Իմ պապական տունն էլ էր այնտեղ:
Երբ պարզ դարձավ, որ գյուղը հանձնելու ենք, վիրավորներին էշերի վրա կապած դուրս բերեցինք գյուղից, ժամանակ էինք շահում, որ կարողանանք բնակչությանն էլ ապահով վայր տեղափոխել: Ես պետք է անտառում տիրություն անեի վիրավորներին: Պապական տանը մեծ քանակությամբ բժշկական պարագաներ կային, գնացի դրանք բերելու: Տուփերն ու դեղերի հրահանգաթերթիկները հավաքեցի, տեղադրեցի վարագույրի տակ ու վերջին անգամ ծխախոտը կպցնելով, նետեցի այդ կույտի մեջ: Կրակը բռնկվեց, կպավ վարագույրին: Իմ ձեռքով այրեցի իմ մանկությունը` պապիս տունը: Լավ էր ես վառեի, քան թուրքը:
Ես կարոտում եմ Ղազանչին, բայց այն արդեն չկա: Դարձել է անտառի մի մասը, որտեղ տատիս ու պապիս շիրիմներն են:
– Պատերազմի ավարտից հետո ինչո՞վ եք զբաղվել և ինչո՞վ եք զբաղված հիմա:
– Վերադարձից հետո աշխատել եմ Եղեգնաձորի սահմանապահ պարետատանը որպես բուժծառայության պետ, որը փաստորեն ինքս էի հիմնադրել:
Ես մենակ չեմ, ինձ նման ու ինձանից ավելի լավ տղերք կան, որ մինչև հիմա, ամեն ինչ կորցրած, ման են գալիս:
– Պարզվում է, որ նաև ստեղծագործում եք:
– Փորձում եմ, ինձ հատկապես ոգեշնչում է անցած, ճիշտ է ծանր, սակայն ձեռք բերած արդյունքը և հատկապես իմ մարտական ընկերների հետ կապված հուշերը:
* * *
Ամռանը` փոշին, ձմռանը` ձյունը,
Ներբաններիս հետ մտնում են տունս,
Փոշին նստում է նպատակներիս,
Իսկ սրտիս տաքին նստում է ձյունը,
Եվ այս ամենից կարծես թե քիչ-քիչ
Ես էլ եմ կորցնում իմ մարդկությունը...
Չի տանում քունս...
– Ի՞նչ կմաղթեիք 55-ամյա «Առողջապահություն» հանդեսին:
– Երևի նույնը, ինչ ամբողջ հայ ժողովրդին` երկարակեցություն և անաչառություն:
03.10.2011 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ