Բժիշկներ
Հարցազրույց «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, բ.գ.դ., ՀՀ ԲԳԱ անդամ Սլավիկ Ամիրյանի հետ
Արցախյան հակամարտության տարիներին Գորիսի կենտրոնական շրջանային հիվանդանոցը դարձել էր անհետաձգելի բուժօգնության կենտրոն:
– Գորիսի ազատագրական պայքարի պատմությունը փառապանծ էջեր ունի: Արդարամիտ, մարտնչող նախնիների գեները, անշուշտ, որոշակի դեր խաղացին արցախյան ազատամարտի տարիներին...##, մասնավորապես երկիրը Արցախի հետ անմիջապես կապող միակ ճանապարհն անսասան պահելու և հյուսիս-արևելյան սահմաններն ամրապնդելու գործում: Այստեղ մեծ էր հաղթանակի կայացման համար Ձեր կողմից ղեկավարվող, ես կասեի` ռազմաբժշկական, բազմապրոֆիլ ծառայության դերը: Ցանկալի կլինի լսել Ձեր գնահատականը և տպավորություններն արդեն կայացած 20-ամյա հանրապետության ստեղծման, գոյատևման, զարգացման վերաբերյալ` կապված Գորիսի առողջապահական համակարգի վերակազմավորման փուլերի հետ:
– Արցախյան հակամարտության տարիներին Գորիսի կենտրոնական շրջանային հիվանդանոցը դարձել էր Սյունիքում անհետաձգելի բուժօգնության կենտրոն, որտեղ իրականացվում էին հարավ-արևելյան տարածաշրջանի հանգրվանային հոսպիտալի գործառույթները:
Հիվանդանոցի անձնակազմի անձնվեր աշխատանքի, մեծ հայրենասիրության, մարդասիրության և բարձր մասնագիտական ունակությունների շնորհիվ պատերազմական գործողությունների ժամանակ փայլուն կերպով կազմակերպվել և իրականացվել են անհետաձգելի բուժօգնություն ռազմական գործողությունների օջախում, հրետակոծության ենթարկված բնակավայրերում` փրկելով հազարավոր վիրավորների կյանք: Ամբողջ ծավալով իրականացվել են որակյալ և մասնագիտացված բուժօգնություն, ստացիոնար բաժանմունքներում, վիրավորների անհետաձգելի օգնություն և տարհանում կլինիկական բազաներ: Հակամարտության ընթացքում վիրաբույժների կողմից կատարվել են 5000-ից ավելի վիրահատություններ: Պետք է ասել, որ բուժվածների շուրջ 90%-ը վերադարձել է մարտադաշտ: Հումանիտար միջանցքի բացումից հետո հիվանդանոցը նպաստել է ազատագրված տարածքներում բուժօգնության ծառայությունների ստեղծմանը և բուժօգնության կազմակերպմանը:
90-ականների համեմատ ներկայումս կրճատվել է մահճակալային ցանցը, բարձրացել է վերջինիս օգտագործման արդյունավետությունը, նպատակահարմարությունը, իջեցվել է ծախսատարությունը:
– Ավելորդ չէր լինի լսել նաև Ձեր` պատերազմի բովով անցած ղեկավարի, ռազմական բժշկի, ՀՀ ԲԳԱ անդամի կարծիքը Գորիսում առողջապահության զարգացման հեռանկարների մասին:
– Բնականաբար, առողջապահական համակարգի ներկա վիճակին անդրադառնալիս առավելագույն ուշադրություն է դարձվում
և´բուժանձնակազմի կատարած աշխատանքին, և´ հիվանդանոցի անցած ուղուն, որը ստիպում է նորովի օգտվել կուտակված փորձից և առկա հնարավորություններից:
2010 թ. բացվեց Գորիսի վերակառուցված և վերազինված բժշկական կենտրոնը: Այս ծրագիրը հանրապետության առողջապահության նախարարության մեծ ներդրումն էր մարզային առողջապահության զարգացման գործընթացում: Վերջինս ունի ռազմավարական մեծ նշանակություն և լինելով Արցախի ու ՀՀ առողջապահական համակարգերի միասնականության և արդիականացման կարևոր օղակներից մեկը, նպաստում է սահմանամերձ շրջանների բնակչության որակյալ և անհրաժեշտ ծավալի բուժօգնության իրականացմանը:
Շտապ և անհետաձգելի բուժօգնության կազմակերպման ժամանակ հաճախակի հանդիպող դժվարությունների վերացման նպատակով բացվել է կառուցվածքային նոր միավոր` անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, որը խիստ արդիական է, և որտեղ հաճախ հանդիպող հիվանդությունների և հիվանդագին վիճակների ախտորոշումն ու բուժական միջոցառումներն իրականացվում են մեկ ընդհանուր ծառայության կողմից: Դրա շնորհիվ հնարավոր եղավ նվազեցնել ինչպես մահացության ցուցանիշը, այնպես էլ բարդությունների թիվը: Կտրուկ բարելավվել է մանկաբարձագինեկոլոգիական ծառայության որակը: Վերակառուցման և վերազինման աշխատանքների շնորհիվ ստեղծվել են լավագույն պայմաններ ծննդօգնության իրականացման համար: Նորություն է անհատական ծնարանի, մանկական վերակենդանացման բաժանմունքի ստեղծումը: Հարմարավետ հիվանդասենյակները մշտապես ապահովված են տաք և սառը ջրով, սանհիգիենիկ մասնաբաժիններով, գույքով, սարքավորումներով: Պատահական չէ, որ բաժանմունքից օգտվում են նաև հարակից տարածաշրջաններից եկող հղիները: Նկատի ունենալով բաժանմունքի բուժանձնակազմի բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու աշխատանքի որակը, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին շնորհվել է երկրորդ կարգի ծննդօգնություն իրականացնող կազմակերպության կարգավիճակ:
Ուրախալի է, որ ութ ամսվա տվյալներով բժշկական կենտրոնում բուժվել են 23 օտարերկրացի:
Նախատեսել ենք հետագայում համակարգչային տոմոգրաֆ ձեռք բերել, որը կնպաստի Սյունիքի, ինչպես նաև Արցախի բնակչության ախտորոշիչ ծառայության որակի բարձրացմանը:
Ապագայում մեր ջանքերը ուղղվելու են հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական ունակությունների բարձրացմանը, նոր մասնագետներով համալրմանը, նյութատեխնիկական բազայի հզորացմանը, սարքավորումների ժամանակին թարմացմանը, նոր ծառայությունների ստեղծմանը: Ներկայումս ունեցած կադրային և նյութական ռեսուրսները թույլ են տալիս հուսալու, որ առաջիկա տարիներին մենք կունենանք բազմապրոֆիլ բաժանմունքներով հագեցած, որակյալ և անհրաժեշտ ծավալով բուժօգնություն իրականացնող բժշկական կենտրոն, որը հնարավորություն կտա առողջապահության համակարգը մոտեցնել եվրոպական ընդունված չափանիշներին:
– Այսօր «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է: Այն իր գոյատևման առաջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ կապերով առնչվում էր Գորիսից սերված բոլոր բժիշկ-գիտնականների, Գորիսի շրջանի բոլոր բժշկական հիմնարկների, ինչպես նաև բնակչության զգալի թվով ընթերցողների հետ: Կուզենայինք մեր ընթեցողին հաղորդել հանդեսին ուղղված Ձեր մաղթանքները և կարծիքը երբեմն ի կապերը վերականգնելու մասին:
– «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է: Դա մեծ ուրախություն է հանրապետության բուժաշխատողների համար: Իր ստեղծման օրից նրա կոլեկտիվը լծվել է մի ծանր և շնորհակալ աշխատանքի, որի պտուղները ներկայումս քաղում ենք բոլորս: Հանդեսի հեղինակության մասին են խոսում այն փաստերը, որ ինչպես գիտական շրջանում, այնպես էլ կենցաղում բավական հաճախ ենք հանդիպում որևէ փաստարկի վերաբերյալ վիճաբանությունների, որը սովորաբար վերջանում է անառարկելի շեշտադրությամբ`«Առողջապահություն» հանդեսում այսպես է գրված: Սա խոսում է այն փաստի օգտին, որ հանդեսի աշխատակիցները մեծ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում տպագրված նյութերի ընտրությանը, արդիականությանը և վերջինիս մատուցման եղանակին: Հանրապետությունում չկա որևէ պրակտիկ բժիշկ կամ գիտաշխատող, որ նույնիսկ 90-ականների դժվար տարիներին չհանդիսանար հանդեսի ընթերցողը ու համախոհը: Վերջին տարիներին մեծապես աճել է հանդեսի ընթերցողների թիվը: Ուրախալի է, որ ավելացել է հանդեսում քննարկվող նյութերի շրջանակը և որակը: «Առողջապահություն» հանդեսում տպագրվելը եղել է մեզ մոտ աշխատած և աշխատող բժիշկ-գիտնականների առաջին ուղեգիրը գիտական հետազոտությունների իրականացման ճանապարհին:
Ցանկանում եմ իմ և մեր կոլեկտիվի անունից հանդեսի բոլոր աշխատողներին ուղղել մեր անկեղծ մաղթանքները կատարած հսկայական աշխատանքի համար, հավաստիացնել, որ դուք եք բնակչության շրջանում սանիտարալուսավորչական, ընդհանուր բժշկական գիտելիքների տարածման առաջատարը և բարձր եք պահում հանրապետության առողջապահական համակարգի լավագույն ավանդույթները:
05.10.2011 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ