Բժիշկներ
Երկրի անկախությունը բարձրագույն արժեք է. հարցազրույց «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, վիրաբույժ, արցախյան ազատամարտի մասնակից Տարոն Տոնոյանի հետ
– Պարոն Տոնոյան, խնդրում եմ համեմատական զուգահեռներ անցկացնեք հայկական երեք հանրապետությունների առողջապահության ոլորտների զարգացման մակարդակների միջև:
– Առաջին հանրապետության ժամանակ սով էր, համաճարակներ, պատերազմ, չորս կողմից շրջափակում, բայց, այնուամենայնիվ, լուրջ ուշադրություն է դարձվել առողջապահությանը, դարմանատներ են բացվել, համաճարակների դեմ են կարողացել պայքարել, լուրջ աշխատանք է կատարվել անձնազոհ մարդկանց շնորհիվ, ովքեր եկել են Հայաստան և օգնել հարազատ ժողովրդին: Խորհրդային տարիներին երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց` զարգացել է նաև առողջապահությունը: Բայց այն, ինչպես յուրաքանչյուր համակարգ, ուներ իր թե´ դրական, և թե´ բացասական կողմերը: Բացասական կողմերից էր չարդարացված, մասնավորապես տարբեր ոլորտներում ոչ տնտեսվարական ծախսերը: Անկախության տարիներին, երբ ազատականացվեց այդ ոլորտը, մի շարք հիվանդություններով տառապողների բուժման հարցը մնաց պետության հոգածության ներքո` վարակական և ուռուցքային հիվանդություններ, տուբերկուլոզ, հաշմանդամություն և այլն, սակայն ֆինանսների պակասը բացասաբար է ազդում աշխատանքների ամբողջական ծավալով կատարման վրա: Ամեն տարի առողջապահության համակարգին հատկացվող բյուջեն ավելանում է, սակայն միաժամանակ ավելանում են նաև բուժման ծախսերը:
– Անկախությունից այսօր ի՞նչ ձեռքբերումներ են եղել ոլորտում:
– Հայաստանում առողջապահությունը տարեցտարի ավելի է զարգանում: Անկախությունից հետո ձեռքբերումները կապված են գիտատեխնիկական առաջընթացի հետ, օրինակ` բազմաթիվ սարքավորումներ, որոնք չունեինք այն տարիներին, այժմ ունենք: Համակարգում գոյություն ունեցող թերությունները գալիս են պետության սուղ միջոցներից, այլապես մի փոքր հանրապետության մեջ աշխատատեղ ստեղծելը դժվար չէ, սա անծայրածիր Ռուսաստանը չէ: Այսինքն` պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ շրջանավարտը չմեկնի արտասահման` աշխատելու: Կցանկանայի անդրադառնալ մասնավորապես շրջաններում կադրերի պակասի և հիվանդանոցների տեխնիկական թերհագեցվածության հարցին, որի լուծման ուղղությամբ արդեն քայլեր են արվում: Մայրաքաղաքում էլ անհավասար պայմաններ են ստեղծված բուժհիմնարկների համար: Օրինակ` հանրապետությունում օպտիմալացման ծրագրի գաղափարը ճիշտ էր և տեղին, բայց այն չիրականացվեց այնպես, որ նպաստեր առողջապահության ոլորտի առողջացմանը: Խոսքը բուժմիավորումների բուրգերի ստեղծման և դրանց փլուզման մասին է: Կարծում եմ` հանրապետությունում բացակայում է հավասար մրցակցության դաշտը, որն ավելի կնպաստեր առողջապահության զարգացմանը: Անհրաժեշտ է, որ հիվանդանոցի անձնակազմը դիտվի որպես մեկ թիմ, որը պետք է մրցակցի մեկ այլ թիմի հետ:
– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է առողջապահական համակարգի վիճակը ներկայումս և ինչպիսի՞ն եք տեսնում այն ապագայում:
– Հայաստանում առողջապահության ոլորտի վիճակը վատ չէ, բայց կարող էր ավելի լավ լինել: Վատն այն է, որ բուժսպասարկումը հասանելի չէ ժողովրդի լայն շրջանակներին: Անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ իրականացնել:
Պետք է այնպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, որ ազատամարտիկները լինեն պետության ուշադրության և հոգածության ներքո, այնպես, որ բոլորն իրենց գնահատված զգան: Մեր հիվանդանոցում, օրինակ, ամեն տարի մայիս ամսին կատարվում են անվճար վիրահատություններ: Դրանով փորձում ենք օգնել ազատամարտիկների ընտանիքներին: Հավատում եմ, որ առողջապահության ոլորտն ավելի կուժեղանա, կհամալրվի որակյալ մասնագետներով, որը և կնպաստի մեր երկրի հզորացմանը:
– Դուք մասնակցել եք արցախյան պատերազմին, խնդրում եմ պատմեք այդ մասին:
– Այո, հպարտ եմ, որ մասնակցել եմ արցախյան ազատամարտին: Սկզբում ես գումարտակի զինվոր էի, այնուհետև զինվորական հոսպիտալի ղեկավար: 1300-ից ավելի վիրահատություններ ենք կատարել: Հետաքրքիր, տխուր և հիշարժան օրեր էին, որոնք հպարտությամբ եմ հիշում: Արցախում ինձ մոտ էին նաև կինս և երեխաս: Պատերազմի դաշտում զգացողությունները սրվում են, կյանքն ավելի է քաղցրանում, ավելի է մեծանում պատասխանատվությունը յուրաքանչյուր վիրավոր մարտիկի կյանքի փրկության համար, ապրում էինք… Նույն օրը կարող էր և´ զոհ լինել, և´ ծնունդ: Մենք մի օրգանիզմ էինք, պայքարում էինք մի նպատակի համար և հասանք դրան: Եվ ցանկալի է, որ այդ միասնությունը սրբորեն պահպանվի:
– «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է, ինչպե՞ս եք գնահատում նրա գործունեությունը ոլորտի կայացման և զարգացման համատեքստում:
– «Առողջապահություն» հանդեսը ոչ միայն պրոՖեսիոնալների համար է, այլև բոլորի: Կարծում եմ, որ առողջապահության զարգացման գործում հանդեսը մեծ դեր է ունեցել և´ ԽՍՀՄ-ի, և´ անկախության տարիներին: Վերջին ժամանակաշրջանում ևս, չնայած լրատվամիջոցների բազմազանությանը, հանդեսը կարողանում է լինել արդիական և կատարել իր դերը: Հոբելյանի կապակցությամբ հանդեսի խմբագրակազմին հաջողություններ եմ մաղթում:
06.10.2011 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ