Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ:
– Պարոն Մկրտչյան, ասացեք խնդրեմ, ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան ՀՀ անկախության 20 տարիներին առողջապահական համակարգում:
– Հայաստանի գործնական առողջապահության և բժշկագիտության հարգելի աշխատողներ, ինձ համար մեծ պատիվ է սրտանց շնորհավորել ձեզ բոլորիդ Հայաստանի Հանրապետության նշանավոր դարագլխի` անկախության 20-ամյակի կապակցությամբ: Երբեմնի հզոր պետության փլուզումը պատճառ դարձավ բազմաթիվ խնդիրների, որոնց հետևանքները զգալի են նաև մեր օրերում: Սակայն ակնհայտ է, որ անկախությունը մեր հանրապետության պետական, քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման մի նոր էջ է: Անցած բարդ, երբեմն տագնապալի տարիների ընթացքում հիմնադրվեց իրավական պետությունը, որը խթանող լիցք հաղորդեց ազգային ինքնագիտակցության հետագա զարգացմանը:
Պատմականորեն բազում դարեր օտարի լծի տակ գոյատևած և եղեռն ապրած համայն հայության տարեգրության մեջ 20-ամյա անկախությունը պետական կառավարման համակարգի և իրավական ժողովրդավարության հաստատման շրջադարձային կարևոր ուղենիշ է:
Անշուշտ, դրական ուղղությամբ են զարգանում եվրոպական արժեքներին հաղորդակից դառնալը, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական, տնտեսական համագործակցության մարտավարության գործընթացները: Ողջունելի է, որ մշակութային, հումանիտար և տնտեսական ոլորտների կարևորագույն ծրագրերն իրականացվում են սփյուռքահայության հետ սերտ կապի պայմաններում:
Կայուն առաջընթաց են ապրում ողջ հայության ջանքերի միավորումն ու ամրապնդումը Արցախի և ժամանակին Հարավային Կովկասի մշակութային սքանչելի կենտրոններից մեկի` Շուշիի վերածննդի հարցում:
Տոնի նախօրեին ավարտվեցին մեր կյանքի բոլոր ոլորտներում ձեռնարկված հսկայական նախագծեր, որոնց իրականացման համար տարիներ են ծախսվել: Դրանցից է, օրինակ` Մատենադարանի պահոցի և ցուցասրահի շինարարության ավարտը:
Չնայած աշխարհագրական դիրքի ու արտաքին քաղաքական իրադարձությունների հետ կապված դժվարություններին, անկախության ճանապարհը բռնած մեր հանրապետության զարգացումը լավատեսություն է ներշնչում:
Այդ տարիներին առողջապահության և բժշկագիտության ստորաբաժանումները բարդ պայմաններում էին գործում: Փաստացի վիճակի օբյեկտիվ գնահատումը պահանջում էր բնակչության առողջության բարելավմանն ուղղված արմատական միջոցներ ձեռնարկել: Առողջապահական մարմինների ու ձեռնարկությունների գործունեությունը պետք է ուղղված լինի հիմնականում դեպի լայնորեն տարածված սիրտ-անոթային, քաղցկեղային և դժվար բուժելի այլ հիվանդությունների վաղ ախտորոշումն ու կանխարգելիչ միջոցների ինտենսիվացումը: Այսօր նույնքան արժեքավոր են մեծ Պիրոգովի խոսքերը.«Կանխարգելման մեկ ֆունտը հավասար է բուժման մեկ փութի»:
Տասը տարի առաջ մեր հանրապետությունում աշխատում էր եվրոպական փորձագետների մի խումբ, որը բաղկացած էր հանրային առողջության ոլորտի մասնագետներից: Նրանք հաշվարկեցին, որ կանխարգելման համար ներդրված ֆինանսական պայմանական մեկ միավորը հավասարազոր է ախտորոշման վրա ծախսված 4, բուժման վրա` 11 պայմանական միավորի: Սակայն, ցավոք սրտի, ուղղվածությունը դեպի կանխարգելում առայժմ դեկլարատիվ բնույթ է կրում: Չէ որ բժշկության մեջ նույնպես, ինչպես և այլ ոլորտներում, դեռևս առկա է անառողջ կորպորատիվ հետաքրքրությունը:
– Ի՞նչ առաջընթաց կա գիտության ոլորտում և ինչպիսի՞ մտահոգող խնդիրներ կան:
– Ի ուրախություն մեզ, պետք է նշել, որ հանրապետության ղեկավարությունը և առողջապահության նախարարությունը իրական քայլեր են ձեռնարկել Ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա հիմնված միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Կենտրոնը կհագեցվի նորագույն տեխնիկայով` էմիսիոն-պոզիտրոնային տոմոգրաֆով, ցիկլոտրոնով և պրոտոնային արագացուցիչով: Կարճատև կյանք ունեցող իզոտոպների արտադրությունը թույլ կտա անվտանգ կերպով իրականացնել ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ինչպես նաև ճառագայթային բուժումը: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ միջուկային բժշկության հայկական կենտրոնը մոտակա տարիներին ձեռք կբերի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ:
Արդեն ժամանակն է բաց ճակատով գնալ դեպի տարածված ու դժվար բուժելի հիվանդությունների առաջացման կանխումը: Առանձնահատուկ տեղ են գրավում այնպիսի կանխարգելիչ միջոցները, որոնք ուղղված են բնակչությանը հատուկ վտանգ սպառնացող վարակներից պաշտպանելուն: Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը որոշ հատուկ վտանգավոր վարակների բնական օջախ է, իսկ կլիմայական փոփոխությունները, արձանագրվող կատակլիզմների հաճախացման հնարավորությունները հղի են որոշ բնական օջախային և այլ վարակների անկանխատեսելի տարածման վտանգով: Չմոռանանք նաև, որ մարդու օրգանիզմի հնագույն սիմբիոնտը` աղիքային ցուպիկը վերջերս ագրեսիվ ախտածին հատկանիշներ ձեռք բերեց և տագնապի մեջ պահեց ողջ Եվրոպան:
Խորհրդային առողջապահության փորձը, չնայած նրա որոշ թերությունների, ճանաչվածներից ու սոցիալական ուղղվածություն ունեցողներից մեկն էր աշխարհում: Երբ Եվրոպայի և Ասիայի որոշ երկրներում համաճարակներ էին բռնկվում, ապա միշտ հաջողություն էր ունենում հենց խորհրդային փորձը: Արտասահմանյան երկրներում հատկապես վտանգավոր վարակների վերացման գործում մեծ ներդրում ունի մեր հայրենակից Հովհաննես Բարոյանը:
– Անկախության տոնակատարությունը համընկավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանի հետ: Այդ բոլոր տարիներին հանդեսը հանրապետության առողջապահության նախարարության քաղաքականության ու խորհրդային տարիների դոկտրինայի` բնակչության առողջության պահպանման ուղեցույցն էր: Ինչպե՞ս եք գնահատում հանդեսի գործունեությունն այդ ասպարեզում:
– «Առողջապահություն» հանդեսը միշտ գտնվել է առաջատար դիրքերում և լայնորեն ճանաչված է: Դա գլխավոր խմբագիրների, խմբագրության փորձառու աշխատողների արժանիքն է, որոնք տարիների ընթացքում հմտացել են խմբագրական ու հրատարակչական գործում: Նպաստավոր դեր է խաղացել նաև վերջին տարիներին հանդեսի աշխատանքներին համահրատարակիչներ` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի ակտիվ մասնակցությունը:
Երախտապարտ եմ «Առողջապահություն» հանդեսի խմբագրությանը շնորհավորական խոսքով հանդես գալու ընձեռված հնարավորության համար: Ամենաբարի մաղթանքներ եմ հղում խմբագրության աշխատակազմին, խմբագրական կոլեգիայի և խորհրդի անդամներին, ցանկանալով հետագա հաջողություներ, սերտ կապ պահպանելով համահրատարակիչների հետ, որոնք հսկայական ներուժ ունեն:
21.10.2011 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ