Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդության բնութագիրն ըստ հիվանդությունների առանձին դասերի ու մասնագիտությունների

Բանալի բառեր. ծանր մետաղներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, թերապևտիկ պրոֆ‎‎‎‎իլի հիվանդացություն, մասնագիտություն, հիվանդությունների դասեր, նյարդային համակարգ

Բազմաթիվ աշխատանքներով հաստատվել է ծանր մետաղների բացասական ազդեցության փաստը լեռմամետալուրգիական համակարգում աշխատողների առողջական վիճակի վրա [1,5,6]:

 

Ներկայումս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ) իրականացնում է լայնամասշտաբ աշխատանքներ հանքի շահագործման ուղղությամբ: ՀՀ անկախության տարիներին կատարվել են ԶՊՄԿ առկա հիգիենիկ հիմնահարցերին նվիրված մի շարք հետազոտություններ, սակայն աշխատակիցների առողջական վիճակի համալիր ուսումնասիրություններ գրեթե չեն կատարվել [3]:

 

Նյութը և մեթոդները: 

 

Տվյալ հետազոտության նպատակն էր ուսումնասիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆ‎‎‎‎իլի հիվանդացությունը` կախված նրանց մասնագիտությունից:

 

Հետազոտությունն անցկացվել է 2007-2009թթ.: Հետազոտությունում ընդգրկվել են կոմբինատի 1493 աշխատակիցներ: 

 

Կիրառվել են սոցիալ-հիգիենիկ և վիճակագրական մեթոդներ: Որպես դիտարկման միավոր ընդունվել է ամբուլատոր քարտը: Հետազոտության ընթացքում որոշել ենք ինտենսիվ ցուցանիշները (P) 100 մարդու նկատմամբ և միջին սխալը (m) [2,4]: Ստացված արդյունքների հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյուդենտի գործակցի: Վերլուծությունը կատարվել է M. Exel ծրագրով:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության վերլուծությունը կատարվել է համաձայն Հիվանդությունների, վնասվածքների և մահվան դեպքերի միջազգային դասակարգման X վերանայման (1992): 

 

Հետազոտված անձանցից 25,8%-ը եղել են գործնականում առողջ մարդիկ և նրանք հետագա հետազոտությունների ցանկում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության վերլուծության տեսակետից հետագայում չեն դիտարկվել:

 

ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության ուսումնասիրության համար հավաքված ողջ նյութը բաշխվել է 7 խմբի (սխեմա 1, նկար 1): 7-րդ խմբում ընդգրկվել են այն բոլոր հիվանդությունները, որոնցից յուրաքանչյուրը քանակական տեսակետից առանձնահատուկ դեր չէր կարող կատարել:

 

Սխեմա 1

Հավաքված նյութի բաշխման սխեմա

E` էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային
և նյութափոխանակության խանգարումներ

G` նյարդային համակարգի հիվանդություններ

I` արյան շրջանառության համակարգի հիվանդություններ

J` շնչառական օրգանների հիվանդություններ

K` մարսողական օրգանների հիվանդություններ

M` ոսկրամկանային համակարգի և շարակցական
հյուսվածքի հիվանդություններ

Այլ դասեր

 

 

  

Նկ. 1: ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի

հիվանդացության կառուցվածքն` ըստ հիվանդությունների դասերի (%)

  

Վերլուծությունը ցույց է տալիս, որ թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքում առանձնահատուկ տեղ են գրավում նյարդային համակարգի հիվան-դությունները` 57,3%:

 

Նկար 2-ում ներկայացված է ԶՊՄԿ տարբեր մասնագիտության աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքը:

 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ`

 

  • ԶՊՄԿ աշխատակիցների թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքն ըստ մասնագիտության, եղել է կայուն, բացառությամբ վարչական աշխատակազմի, 
  • տարբեր մասնագիտության անձանց բոլոր խմբերում էլ նյարդային համակարգի հի-վանդությունների տեսակարար կշիռը եղել է գերակայող` տեսակարար կշիռը կազմել է, 56,5% (տեխնիկներ), 57,8% (բանվորներ), 61,0% (ինժեներներ), բացառությամբ վարչական աշխատակազմի, որի տեսակարար կշիռը 44,8% է,
  • մարսողական հիվանդությունների տեսակարար կշիռը տատանվել է 6,7% (բանվորներ) - 17,2%-ի (վարչական աշխատողներ) սահմաններում,

 

  Նկ. 2: ԶՊՄԿ տարբեր մասնագիտության աշխատակիցների շրջանում թերապևտիկ

պրոֆիլի հիվանդացության կառուցվածքն` ըստ հիվանդությունների դասերի (%)

 

 

  • արյան շրջանառության հիվանդությունների տեսակարար կշիռը եղել 3,4% (վարչական աշխատակազմ) 9,9% (ինժեներներ),
  • ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդությունների տեսակարար կշռի տատանումները կազմել են 7,1-13,8% (համապատասխանաբար` բանվորներ և վարչական աշխատակազմ),
  • այլ դասերի հիվանդությունների տեսակարար կշիռը տատանվել է 5,2-13,8% սահմաններում:

 

Պակաս կարևոր չէ նաև ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում հիվանդությունների կոն-կրետ դասում հիվանդացության կառուցված-քը (նկ. 3): 

 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ`

 

  • բոլոր դասերում էլ գերակշռում են բանվորներն ու տեխնիկները,
  • տեխնիկների մոտ դիտվում է նյարդային համակարգի, էնդոկրին համակարգի հիվանդությունների, սննդային և նյութափոխանակության խանգարումների, ինչպես նաև այլ դասերի հիվանդությունների հի-վանդացության ինտենսիվ ցուցանիշի հա-վաստի իջեցում, մնացած համակարգերի հիվանդությունների հիվանդացության ցուցանիշի նվազումը միտման բնույթի է,
  • ինժեներների և վարչական աշխատողների շրջանում բոլոր դասերի հիվանդությունների հիվանդացության ինտենսիվ ցուցանիշները հավաստի իջնում են: 

Նկ. 3: ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում կոնկրետ մասնագիտության

աշխատակիցների խմբում հիվանդացության կառուցվածքը (%)

 

Այսպիսով`

 

  • մասնագիտական ռիսկի տեսակետից առաջին տեղում են բանվորները, երկրորդ-երրորդ տեղերում` տեխնիկներն ու ինժեներները, ում համար հիվանդությունների` որպես գործոնի, հանդես են գալիս էնդոկրին համակարգի հիվանդությունները, սննդային և նյութափոխանակության խանգարումները, այլ դասերի և նյարդային համակարգի հիվանդությունները,
  • վարչական աշխատողների համար ռիսկեր են մարսողական օրգանների, ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի, այլ դասերի հիվանդությունները:
 
Ուսումնասիրել ենք նաև ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդության պատկերն` ըստ նրանց մասնագիտության (աղյ. 1):

 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հիվանդացության հետ համեմատ`

 

  • նյարդային համակարգի հիվանդությունների հիվանդացության տեսակետից բոլոր մասնագիտությունների անձանց համար ցուցանիշները հավաստի աճում են,
  • մարսողական օրգանների հիվանդությունների հիվանդացության հավաստի աճ նշվում է միայն վարչական աշխատանք կատարողների շրջանում, բանվորների և տեխնիկների մոտ այն ունի աճի, ինժեներների շրջանում նվազման միտում,
  • շնչառական օրգանների, էնդոկրին համակարգի հիվանդություններ, սննդային և նյութափոխանակության խանգարումների հիվանդացության ցուցանիշի հավաստի նվազում արձանագրվում է միայն ինժեներների մոտ, մնացած խմբերում դրա փոփոխությունները տարաբնույթ են իջեցման կամ աճի միտման ձևով,

 

Աղյուսակ 1

ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության

պատկերն ըստ հիվանդությունների դասերի և մասնագիտությունների

(100 մարդու նկատմամբ)

Հիվանդությունների դասեր

Մասնագիտություններ

բանվորներ

տեխնիկներ

ինժեներներ

վարչական

n

P±m

n

P±m

n

P±m

n

P±m

I` արյան շրջանառության համա­կար­գի

36

3,2±0,53

16

1,4±0,36(**)

18

1,6±0,38(**)

2

0,2±0,13(**)

G` նյարդային համակարգի

335

30,2±1,38*

163

14,7±1,06*(**)

111

10,0±0,90*(**)

26

2,3±0,45*(**)

K` մարսողական օրգանների

39

3,5±0,55

27

2,4±0,46

16

1,4±0,36(**)

10

0,9±0,28*(**)

J` շնչառական օրգանների

33

3,0±0,51

22

2,0±0,42

6

0,5±0,22*(**)

3

0,3±0,16(**)

E` էնդոկրին համակարգի հիվանդություններ, սնն­դա­յին և նյու­թա­փո­խա­նա­կու­թյան խանգարումներ

44

4,0±0,59

16

1,4±0,36(**)

3

0,3±0,16*(**)

1

0,1±0,09(**)

M` ոսկրամկանային համակարգի և շա­րակ­ցա­կան հյուս­վածքի

41

3,7±0,57

29

2,6±0,48*

14

1,3±0,34(**)

8

0,7±0,25(**)

Այլ դասերի

52

4,7±0,64

15

1,4±0,35(**)

14

1,3±0,34(**)

8

0,7±0,25(**)

Ըն­դամենը

580

288

182

58

 Ծանոթագրություն * արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետ համեմատ տվյալ մասնագիտության ենթախմբում հավաստի է,

** բանվորների հետ համեմատ` հավաստի է

 

  • գոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդությունների հիվանդացության ցուցանիշի հավաստի աճ առկա է տեխնիկների մոտ, բանվորների և վարչական աշխատողների համար այն ունի աճի, իսկ ինժեներների շրջանում` իջեցման միտում,
  • գայլ դասերի հիվանդությունների հիվանդա-ցության ցուցանիշների փոփոխությունները կրում են աճի (բանվորներ, վարչական աշխատողներ) կամ նվազման (ինժեներներ) միտում կամ մնում են անփոփոխ (տեխնիկներ):

 

Ընդհանրացնելով վերը նշվածը, կարելի է եզրակացնել`

 

  • գբոլոր մասնագիտությունների դեպքում էլ թերապևտիկ պրոֆիլի հիվանդացության կառուցվածքում գերակշռում են նյարդային համակարգի հիվանդությունները,
  • գուսումնասիրված բոլոր հիվանդություններն ավելի շատ նշվում են բանվորների շրջանում,
  • գարյան շրջանառության համակարգի հիվանդությունների հիվանդացության հետ համեմատ հավաստի աճում է միայն նյարդային համակարգի հիվանդությունների հիվանդացությունը, մնացած դասերի պարագայում փոփոխությունները, եզակի բացառություններով, ունեն աճի կամ նվազման միտում,
  • գբանվորների խմբի հետ համեմատ, որոշ բացառություններով, դիտվում է մեծ մաս դասերի հիվանդությունների հիվանդացության հավաստի նվազում:

 

Այսպիսով, ըստ ԶՊՄԿ աշխատակիցների շրջանում թերապևտիկ պրոֆիլի հիվանդա-ցության և կառուցվածքի վերլուծությունն, ըստ հիվանդությունների դասերի և մասնագիտությունների, ցույց է տալիս, որ հիվանդանում են հիմնականում բանվորները, իսկ հիվանդություններից գերակշռում են նյարդային համակարգի հիվանդությունները:

 

Գրականություն

 

  1. Գալստյան Ս.Գ., Գրիգորյան Մ.Ռ. Կլինիկական թունաբանություն, Երևան, 2008, էջ 122:
  2. Հարությունյան Ա.Մ. Սանիտարական վիճակագրություն, Երևան, 2000, էջ 120:
  3. Մարտիրոսյան Ա., Արզումանյան Գ., Գաբրիելյան Գ., Ղազարյան Հ. Քաջարան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ծրագիր, Երևան, զեկույց, էջ 64:
  4. Миняев В.А., Вишняков Н.Н., Юрьев В.К. Социальная медицина и организация здравоохранения. СПБ., 2000: т. 1: с. 136-174.
  5. Реутова Н.В., Воробьева Т.И., Реутова Т.В., Тумова А.М. Анализ заболеваемости населения в районе расположения вольфрамо-молибденового комбината. Гигиена и санитария, 2007, № 4. с. 13-15.
  6. Ajayi G.O. Copper and zinc concentrations in Nigerian women with breast cancer. Eur. J. Gynaecol. Oncol., 2011;32(3):307-8.

Հեղինակ. Վ.Ժ. Ավագյան, Վ.Յու. Կոգան, Լ.Ս. Գալստյան Քաջարանի ԲԿ ՖԲԸ, Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ УДК 613.62:616.8+616-057-036.22(479.25)
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աղբյուր. med-practic.com
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.
 

ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

ՏԵՎԱ  դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջարկվում է միկրոբների դեմ պայքարի նոր մեթոդի ուսումնասիրություն` տաքսիսային թերապիա
Առաջարկվում է միկրոբների դեմ պայքարի նոր մեթոդի ուսումնասիրություն` տաքսիսային թերապիա

Ինչպես  գիտենք մանրէների դեմ պայքարի մեթոդները հետևյալներն են. ազդում միկրոբի վրա՝ սպեցիֆիկ /հակամիկրոբային շիճուկ/ և ոչ սպեցիֆիկ /հակաբիոտիկներ, քիմիաթերապիա, վիրուսաստատիկ միջոցներ...

Միկրոալբումինուրիան, որպես երիկամների ախտահարման վաղ շրջանը բնութագրող ցուցանիշ` զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Բանալի բառեր. զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում

Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 50%-ն...

Սրտանոթաբանություն Նեֆրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Փայծաղի և լյարդի վնասումների ախտորոշման մեթոդների վերլուծությունը

Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն

Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Տարեցների և ծերերի շրջանում ընդհանուր հիվանդացության մակարդակը և առանձնահատկությունները ըստ դիմելիության տվյալների

Բանալի բառեր. առողջապահության կազմակերպում, տարեցների և ծերերի խնամք, դիսպանսեր հսկողություն, պոլիկլինիկական ծառայություն

Տարեցների և ծերերի արտահիվանդանոցային բուժօգնության ուսումնասիրությունը և վերլուծությունը կարևորվում է նրանով...

Հայաստանի բժշկագիտություն 2.2007

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ