Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ահա պատճառը, թե ինչու են վիրաբույժները կապույտ և կանաչ համազգեստ կրում. tert.am

Ահա պատճառը, թե ինչու են վիրաբույժները կապույտ և կանաչ համազգեստ կրում. tert.am

Շատերին է հետաքրքիր, թե ինչու են բժիշկները վիրահատարանում կրում ոչ թե սպիտակ, այլ՝  կանաչ կամ կապույտ համազգեստ: Պարզվում է համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է, որից մասամբ կախված է վիրահատության հաջողությունը:

Ինչպես նշում է AdMe.Ru-ն, ի սկզբանե բժիշկների համազգեստը սպիտակ է եղել, սակայն դա շարունակվել է մինչև 1914թ., երբ անվանի բժիշկներից մեկը հրաժարվել է ճերմակից՝ նախապատվությունը տալով սկզբում կանաչին, իսկ հետո՝ կապույտին:

Պատճառն այն է, որ ճերմակը կարող է ազդել վիրաբույժի տեսողության վրա: Նա կարող է մի քանի վայրկյանով «կուրանալ», եթե արյան ալ կարմիր գույնից հայացքը գցի մյուս բժիշկների սպիտակ խալաթների վրա: Հետաքրքրական է, որ սովորական մարդիկ նույն բանն են զգում, երբ արևոտ օրով տնից դուրս են գալիս ու առաջին հայացքը գցում ձյան վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ կապույտը և կանաչը գունային սպեկտրում հակադարձ են կարմիրին, մինչդեռ վիրահատության ժամանակ բժիշկը ստիպված է տևական ժամանակ նայել կարմիր արյանը:

Այսպիսով՝ կանաչն ու կապույտը ո՛չ միայն օգնում են բժշկին չկորցնել հայացքի սրությունը, այլև թույլ են տալիս ավելի լավ ընկալել կարմիրի երանգները: Հետևաբար՝ օգնում են վիրաբույժին ավելի քիչ սխալներ թույլ տալ վիրահատության ժամանակ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ