Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ֆրանսիայում բացվել է արևային վահանակներով պատված առաջին փողոցն աշխարհում. tert.am

Ֆրանսիայում բացվել է արևային վահանակներով պատված առաջին փողոցն աշխարհում. tert.am

Ֆրանսիայում բացվել է աշխարհում առաջին ավտոմայրուղու երթևեկելի հատվածը, որը կառուցված է արևային վահանակներից:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բացման արարողությանը ներկա է գտնվել երկրի էկոլոգիայի և կայուն զարգացման նախարար Սեգոլեն Ռուայալը: Նա հույս է հայտնել, որ տվյալ տեխնոլոգիան կհետաքրքրի նաև այլ երկրներին:

Նախարարուհու խոսքով` «ավտոճանապարհների մակերևույթի օգտագործումն արևային էներգիան էլեկտրաէներգիայի վերածող վահանակների տեղակայման համար թույլ կտա տարածքներ խնայել գյուղատնտեսության համար:

Փորձարարական ճանապարհը գտնվում է Նորմանդիայի Տուրուվր քաղաքի մոտակայքում: Շահագործման է հանձնվել մայրուղու 1կմ ձգվող հատվածը միայն, որի վրա ընդհանուր 28 քառ. կմ մակերեսով վահանակներ են տեղադրվել:

Պետական ֆինանսավորմամբ իրականացված ծրագիրն արժեցել է 5 մլն եվրո: Այս նախագիծը թույլ կտա 5000 բնակիչ ունեցող քաղաքի լուսավորման համար անհրաժեշտ էլեկտրէներգիա կուտակել:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ