Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Նորարար գրիչը ջնջում է սխալները ջերմության միջոցով. tert.am

Նորարար գրիչը ջնջում է սխալները ջերմության միջոցով. tert.am

Նորարար գրիչը կարող է այնպես անել, որ գրելիս թույլ տրված սխալներն ու ջնջումները մեկընդմիշտ վերանան: Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, գրիչը դա անում է ջերմության օգնությամբ: Նորարար սարքը ստացել է Heatvanish pen անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «ջերմությամբ հեռացնող»:

Գրիչն օգտագործում է ջերմության նկատմամբ զգայուն թանաք, որն անհետանում է տաքանալիս: Գրիչի վրա առկա սեղմակն ակտիվացնում է սարքի ներսում տեղադրված էլեկտրական ջերմացնող տարրը: Այնուհետև նույն գրիչի օգնությամբ կարող եք հեշտությամբ ջնջել գրվածքը:

Ի դեպ, գրվածքը ջնջելիս գրիչը չի հպվում թղթին, այդպիսով ծխի կամ վառվող նյութի բույր չի տարածվում: Գրիչի թանաքի քարթրիջները հնարավոր է փոխել: Այս մոդելը ներկայում դեռևս նախատիպ է, սակայն ֆինանսավորման առկայության դեպքում կարող է զանգվածային արտադրության հանձնվել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. kickstarter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ