Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Մենդելեևի աղյուսակի նոր` 118-րդ տարրն անվանվել է հայազգի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին. tert.am

Մենդելեևի աղյուսակի նոր` 118-րդ տարրն անվանվել է հայազգի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին. tert.am

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հաստատել է Մենդելեևի աղյուսակի նոր 4 տարրերի պաշտոնական անվանումներն ու խորհրդանշանները, որոնք ներկայացվել են 113.115.117 և 118 թվերի ներքո:

Ինչպես ներկայացնում է KP.ru-ն` դրանք այժմ կոչվում են Նիհոնիում (Nh), Մոսկովիում (Mc), Թենեսին (Ts) և Օգանեսոն (Og): Ըստ ավանդույթի՝ տարրն անվանվում է այն հայտնաբերած գիտնականի կամ հայտնաբերման վայրի անունով:

118-րդ տարրն անվանվել է  ԽՍՀՄ գիտնական, պրոֆեսոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին, ով զգալի ավանդ ունի քիմիական տարրերի ուսումնասիրության գործում:

Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի` ռուսաստանյան մասնաճյուղում աշխատող 83-ամյա պրոֆեսորն օգնել է հայտնաբերել մի շարք գերծանր տարրեր:

113-րդ տարրն իր անվանումը ստացել է ի պատիվ «Ճապոնիա» անվան ճապոներեն հնչող տարբերակներից մեկի: 115-րդ տարրն անվանվել է ի պատիվ Մոսկվայի շրջանի, իսկ 117-րդ տարրը` ի պատիվ ԱՄՆ Թեննեսի նահանգի:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ