Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Հիշողության կորուստ, տկարամտություն և ընկճախտ. ինչ հետևանքներ կթողնի դեպի Մարս թռիչքը մարդկանց վրա. tert.am

Հիշողության կորուստ, տկարամտություն և ընկճախտ. ինչ հետևանքներ կթողնի դեպի Մարս թռիչքը մարդկանց վրա. tert.am

Հիշողության կորուստ, տկարամտություն և ընկճախտ. սրանք միայն մի մասն են առողջական այն խնդիրների, որոնք սպառնում են դեպի Մարս 2-3 տարի տևելիք ուղևորությանը մասնակցել պատրաստվող տիեզերագնացներին, գրում է gazeta.ru-ն՝ հավելելով, որ նման եզրակացության են հանգել գիտնականները՝ ուսումնասիրելով համապատասխան քանակությամբ ճառագայթման ենթարկված մկներին:

Թեև շատանում տարատեսակ կազմակերպությունների ու ընկերությունների կողմից մարդկանց դեպի Մարս ուղարկելու և «Կարմիր մոլորակը» բնակեցնելու վերաբերյալ հավակնոտ ծրագրերը, այնուհանդեր, դրանց կողմից անդրադարձ չի կատարվում առաջին գաղութարարներին տիեզերական ճառագայթումից պաշտպանելու թեմային:

 

Մինչդեռ ավելի շատ գիտնականներ կարծիք են հայտնում, որ ճառագայթման բարձր մակարդակը մարդկության՝ դեպի Մարս ընկած դժվարանցանելի ճանապարհի ամենամեծ խոչընդոտն է:

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի անցկացրած հետազոտությունների արդյունքների համաձայն,  դեպի «Կարմիր մոլորակ» և այնտեղից հետ ճանապարհորդության ընթացքում տիեզերագնացը կենթարկվի առնվազն 0.66 զիվերտ (իոնացնող ճառագայթման չափաբաժնի չափման միավոր) ճառագայթման: Մինչդեռ, ըստ ՆԱՍԱ-ի ընդունած չափորոշիչների՝ ճառագայթման թույլատրելի աստիճանը կանանց համար 0.6-1 զիվերտ է, իսկ տղամարդկանց համար՝ 0.8-1.2 զիվերտ:

Բացի այդ, Կալիֆորնիայի համալսարանի անցկացրած նոր հետազոտության արդյունքները վկայում են, որ տիեզերական ճառագայթումն ուղղակիորեն խախտում է մարդու ուղեղի բնականոն աշխատանքն ու առաջացնում տկարամտություն:

«Սրանք վատ նորություններ են այն տիեզերագնացների համար, ովքեր պատրաստվում են մասնակցել դեպի Մարս 2-3 տարի տևելիք  ուղևորությանը»,-նշել է Կալիֆորնիայի համալսարանին կից ճառագայթային ուռուցքաբանության դպրոցի պրոֆեսոր Չարլզ Լիմոլին՝ հավելելով, որ բարձր էներգիաների մասնիկների ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված լուրջ խնդիրների առաջացման, հիշողության կորստի, ընկճախտի, գործողությունների իրականացման, ինչպես նաև որոշումների կայացման արագության անկման:

 

Հետազոտողները կարծում են, որ ճառագայթման վտանգավոր հետևանքները հնարավորինս մեղմելու համար տիեզերանավում պետք է կառուցվեն ուժեղացված  պաշտպանությամբ հատվածներ՝  նախատեսված քնի ու հանգստի համար: Այնուհանդերձ՝ նույնիսկ նման հատվածները չեն պաշտպանի անձնակազմին ճառագայթումից:

Ներկայում ՆԱՍԱ-ն փորձում է արդյունավետ տարբերակներ գտնել դեղորայքի միջոցով տիեզերական ճառագայթման հետևանքները մեղմելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հետազոտողները Մարսի հյուսիսային կիսագնդում գտել են այն վայրը, որն ամենահարմարն է դեպի «Կարմիր մոլորակ» կատարվելիք գիտարշավի համար:

Deuteronilus Mensae կոչվող տեղանքը պարունակում է մեծ քանակությամբ սառույց, ինչն էլ գիտնականներին հիմք է տալիս ենթադրելու, որ այնտեղ հնարավոր է հայտնաբերել այլմոլորակային կյանք:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջատար տիեզերական գործակալությունները բազմիցս հայտարարել են դեպի Մարս մարդկանց ուղարկելու ծրագրերի մասին: Մասնավորապես, ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մտադիր է 2030-ականներին «Կարմիր մոլորակի» վրա իջեցնել առաջին տիեզերագնացներին, մինչդեռ ամերիկյան SpaceX մասնավոր ընկերությունը խոստանում է մարդկային առաքելությունն իրագործել 2024թ.:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ