Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Անվանվել են մարդկության վերացման հիմնական պատճառները. tert.am

Անվանվել են մարդկության վերացման հիմնական պատճառները. tert.am

ԱՄՆ-ից մի խումբ հետազոտողներ անվանել են մարդկային քաղաքակրթության վերացման ամենաիրատեսական տարբերակները, գրում է  Science ամսագիրը:

«Աշխարհի վերջը», ինչպես ենթադրում են գիտնականները, կարող է իրական դառնալ երեք պատճառներով՝ գերհրաբխի ժայթքում, արևային ակտիվացում և երկնաքարի հետ բախում:

Համաձայն առաջին սցենարի՝ գերհրաբխի ժայթքման դեպքում բոլոր մայրցամաքները կծածկվեն մի քանի մետրանոց մոխրի շերտով, կավերվեն շինությունները, կխցանվեն ջրագծերը, կվերանան մշակովի կուլտուրաները:

Երկրի բնակչության ոչնչացման երկրորդ տարբերակը կապված է Արևի ակտիվացման հետ: Մարդկությանը կարող է սպառնալ բարձր էներգետիկ մասնիկների հոսքը, որը կարող է առաջանալ Արևի մասսայի արտանետումներից: Գիտնականները նշում են, որ այդ երևույթի պատճառով խավարի մեջ կհայտնվեն մի շարք մայրցամաքներ՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ:

Երրորդ սցենարը կապված է երկնաքարի բախման հետ, որը ևս մեծ վտանգ է ներկայացնում: Ըստ հաշվարկների՝ այդ երևույթը փոշու ամպեր կառաջացնի, որոնք կզրկեն մոլորակն արևային լույսից մի քանի ամիս շարունակ:

Այս բոլոր տարբերակների դեպքում զոհերի թիվը հնարավոր է հասցնել նվազագույնի, եթե ժամանակին ձեռք առնվեն բոլոր անհրաժեշտ միջոցները:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ