Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

200 տարի հետո մարդկանց օրենսդրորեն կարգելեն հավերժ ապրել. Alibaba-ի հիմնադիր. 1in.am

200 տարի հետո մարդկանց օրենսդրորեն կարգելեն հավերժ ապրել. Alibaba-ի հիմնադիր. 1in.am

Մարդկությունը 30-40 տարի անց քաղցկեղի դեմ դեղ կգտնի, հետո կիմանա անմահության գաղտնիքները, իսկ 200 տարի հետո պետք կլինի օրենսդրորեն արգելել հավերժ ապրելը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման:

Ըստ նրա՝ ներկայում առաջադեմ մարդկության հետաքրքրությունը մարդկային մարմնի ուսումնասիրության ոլորտն է:

«Առաջին տեխնոլոգիական հեղափոխությունն ազատեց մարդկանց էներգիան. մենք բացահայտեցինք, որ մեքենաները մարդկանցից ուժեղ են: Երկրորդ հեղափոխությունը կրճատեց տարածությունները. մենք սովորեցինք Լուսին թռչել, ավելի արագ վազել: Ներկայիս հեղափոխությունը կազատի ձեր ուղեղը, ձեր միտքը: Մեքենաները խելացի կլինեն, բայց նախորդ 300 տարում մարդն օգտագործել է աչքերն ու տեխնոլոգիան՝ մեզ առաջ է տարել հետաքրքրասիրությունը, Լուսնի վրա թռչելու, գալակտիկա տեսնելու ցանկություն կար»,- ասել է նա Աստանայում տնտեսական ֆորումում:

«Առկա տեխնոլոգիաներով և առկա տվյալներով, գրազ կգամ, առաջիկա 30-40 տարում մարդը կապակոդավորի մարդկային մարմինը, մենք ավելի շատ կապրենք, մենք կլուծենք քաղցկեղի խնդիրները: Գուցե 200 տարի հետո օրենք կլինի այն մասին, որ ոչ մի մարդ չպետք է 200 տարուց ավելի ապրի»,- հավելել է չինացի միլիարդատերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ