Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Որոնք են 21-րդ դարի ամենակարևոր տեխնոլոգիական հայտնագործությունները. tert.am

Որոնք են 21-րդ դարի ամենակարևոր տեխնոլոգիական հայտնագործությունները. tert.am

Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է 21-րդ դարի ամենակարևոր հայտնագործությունները, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է առաջադեմ տեխնոլոգիաներին.

1. Bluetooth

Թեև կապի այս տեսակը ներկայացվել է 1999թ., այնուհանդերձ` այն լայն կիրառություն է ստացել բջջային հեռախոսներում ու համակարգիչներում 2000թ.:

Bluetooth
2. iPod

2001թ. ավանդական երաժշտական նվագարկիչներին փոխարինելու եկավ կոմպակտ iPod-ը, որն անմիջապես գործածությունից հանեց  CD-ներն ու ձայներիզները:

iPod classic
3. AbioCor

AbioCor արհեստական սիրտը ներկայացվել է 2001թ. ու հենց այդ տարում էլ օգտագործվել է վիրահատության ժամանակ` մարդկային սրտին փոխարինելու համար: Այն լիովին անվտանգ է ու բացառում է վարակների ներթափանցման հավանակությունը:

AbioCor artificial heart
4. Mozilla Firefox

2002թ. ներկայացված Mozilla Firefox-ն առաջին որոնողական համակարգն էր, որը լուրջ մարտահրավեր նետեց Microsoft-ի Internet Explorer-ին:

Firefox
5. Skype

2003թ. ներկայացված կապի այս տեսակն իսկական հեղափոխություն իրագործեց մարդկանց հեռահաղորդակցության ոլորտում:

Skype
6. Facebook

2004թ. ներկայացված սոցկայքը ժամանակի ընթացքում դարձավ իր տեսակի մեջ աշխարհում խոշորագույնն ու այժմ ունի 1.6 մլրդ օգտատեր:

 

 Facebook

 

7. YouTube

2005թ. ներկայացված ժամանցային կայքն այժմ տեսանյութերի տեղադրման աշխարհում խոշորագույն հարթակն է:

YouTube
8. iPhone

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը 2007թ. ներկայացրեց iPhone սմարթֆոնի առաջին մոդելը, որը կարճ ժամանակում իսկական հեղափոխություն իրականացրեց սմարթֆոնների շուկայում` զբաղեցնելով անվիճելի առաջատարի դիրքը:


 iPhone
9. Google Android

iPhone-ի հաղթարշավը տեսնելով` մրցակից Google ընկերությունը որոշեց ևս մտնել սմարթֆոնների շուկա: Դրա համար 2008թ. ստեղծվեց Google Android օպերացիոն համակարգը` Apple-ի iOS-ի հետ մրցակցելու նպատակով:

Android
10. 4G

4G ինտերնետ կապը հասանելի է դարձել 2008թ.` անհամեմատ բարելավելով համացանցի առաջարկած ծառայությունների որակն ու արագությունը:

 4G
11. iPad

iPhone-ի հաջողությունից հետո Аpple-ը կրկնեց իր տրիումֆը` 2010թ. ներկայացնելով iPad պլանշետը, որն իր տեսակի մեջ առաջինն էր աշխարհում:

iPad
12. Nissan Leaf

Էլեկտրական մեքենաները համարվում են մեքենաշինության ապագան, և դրանց շարքում, թերևս, լավագույն նմուշը 2010թ. ներկայացված Nissan Leaf մոդելն է:

Nissan Leaf
13. Google-ի ինքնակառավարվող մեքենան

Google ընկերությունը 2012թ. ներկայացրել է առաջին ինքնակառավարվող մեքենան, որն այսօր փորձարկման փուլում է: Ենթադրվում է, որ այն ազատ երթևեկության մեջ կդրվի 2017թ. սկսած:

 

Google-ի ինքնակառավարվող մեքենան

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ