Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ինչ է իրականում տեղի ունենում մարմնի և ուղեղի հետ, երբ թմրում է ոտքը. tert.am

Ինչ է իրականում տեղի ունենում մարմնի և ուղեղի հետ, երբ թմրում է ոտքը. tert.am

Business Insider-ը հանրամատչելի հոլովակով բացատրել է «ոտքի թմրելու» երևույթը, որից չի խուսափել թերևս ոչ մի մահկանացու: Ըստ այդմ` այն, ինչ մարդիկ խոսակցականում անվանում են «դմբրել», գիտական լեզվով կոչվում է` պարէսթեզիա:

 

Սովորական հանգամանքներում մեր ուղեղի ազդանշանները առանց խոչընդոտ կապի մեջ են մեր մարմնի տարբեր մասերի հետ` մեր նյարդերի միջոցով:

Երբ մարդը չափազանց երկար է նստում սեփական ոտքի կամ մարմնի մեկ այլ մասի վրա, նյարդերը ճնշվում են: Իսկ երբ նյարդերը ճնշվում են, ընդհատվում է կապը ուղեղի հետ. դրա հետևանքով էլ մարմնի տվյալ մասը ոչինչ չի զգում:

Օրինակ՝ ոտքի թմրելու դեպքում օրգանիզմն, ասես, հուշում է, որ հարկավոր է փոխել մարմնի դիրքը: Երբ տեղաշարժվում ենք, մեր ճնշված նյարդերը կրկին կապ են հաստատում ուղեղի հետ: Հենց այդ ժամանակ է, որ մարդիկ սկսում են «ծածկոցներ» զգալ: Դա նյարդերի ու ուղեղի միջև կապի վերահաստատման նշան է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ