Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Գերմանացի գիտնականները ստեղծել են անտեսանելի թիկնոց. 1in.am

Գերմանացի գիտնականները ստեղծել են անտեսանելի թիկնոց. 1in.am

Գերմանիայի Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները պնդում են, որ իրենց հաջողվել է մշակել համակարգ, որի օգնությամբ ոչ մեծ առարկան կարելի է թաքցնել մարդկային աչքից։ Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը:

Գիտնականների խոսքով՝ լույսը արտացոլվում է դրանց մակերեսին, որն իրենից ներկայացնում է փոքր տուփ՝ այնպես, որ այդտեղ դրված իրերը, օրինակ՝ հեռախոսները կամ բանալիները, դառնում են անտեսանելի:

Հետազոտողների խոսքով՝ տուփը փորձի մի մաս է, քանի որ ներկայում աշխատանքներ են ընթանում իսկական անտեսանելի թիկնոցի ստեղծման վրա:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում են գիտնականները, գոյություն ունի խնդիր՝ տուփի լույսին հասնելու ճանապարհն ավելի երկար է, քան սովորական պայմաններում:

Սակայն KIT-ի մասնագետները վստահ են, որ իրենց հաջողվել է շրջանցել այն: Նրանք իրենց անտեսանելի համակարգը պատում են հատուկ ներկով, որը ցրում է լույսը: Իրականում այն դանդաղեցնում է լույսի արագությունը, իսկ դա նշանակում է, որ ավելի ուշ այն կարելի է նորից ավելացնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ