Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Պատասխաններ տարօրինակ հարցերին, որոնք ծագում են յուրաքանչյուրի մեջ. 1in.am

Պատասխաններ տարօրինակ հարցերին, որոնք ծագում են յուրաքանչյուրի մեջ. 1in.am

Սովորաբար ինչո՞ւ հարցը ամենից հաճախ լսում ենք երեխաների բերաններից, ովքեր իրենց տարիքի պատճառով չգիտեն շատ ակնհայտ բաներ: Բայց եթե լավ մտածենք, ապա մեծահասակ լինելով՝ մենք ինքներս չգիտենք առաջին հայացքից պարզ այդ հարցերի պատասխանները:

 

Ինչո՞ւ են հին գրքերը այդպես բուրում։

Եթե կարճ, ապա հոտը փոխանցում են մի քանի հարյուր ցնդող օրգանական նյութերը: 2009 թ. այդ թեմայի շուրջ հետազոտություն է անցկացվել, որի արդյունքները հրապարակվել են Analytical Chemistry ամսագրում: Համաձայն դրա, թռչող օրգանական նյութերը օդի մեջ հայտնվում են գրքերից, ավելի կոնկրետ՝ քայքայվող տարրերից, որոնցից այն բաղկացած է, այսինքն՝ թղթից, թանաքից և սոսնձից:

 

Ինչպե՞ս են աճեցնում անկորիզ խաղողը։

Պտուղների մեծամասնությունն այսօրվա դրությամբ չեն առաջանում սերմերից, այլ կտրված ճյուղերից: Խաղողի փոքրիկ ճյուղը կտրվում է, մշակվում և տեղադրվում հողի մեջ, որից հետո դրանից սկսում են արմատներ ու տերևներ աճել:

 Խաղողի որոշ անկորիզ տեսակներ, այնուամենայնիվ, կորիզ պարունակում են, բայց դրանք շատ մանր են: Ընդհանուր առմամբ, բոլոր խաղողները կորիզ ունեն, ուղղակի դրանք ոչ բոլորն են մեզ համար սովորական կորիզ պարունակում:

 

Ինչո՞ւ մենք չենք տեսնում աղավնիների ձագերին:

Հնարավոր է՝ այն պատճառով, որ մենք հաճախ չենք նայում նրանց բների մեջ: Աղավնիները չեն լքում իրենց բները, քանի դեռ ձագերը լիովին չեն մեծացել: Բացի այդ, երբ աղավնին այնքան է մեծանում, որ կարողանում է լքել բույնը, նրան հնարավոր չի լինում տարբերել մեծ աղավնիներից:

 

Ինչո՞ւ է այդքան հաճելի բուրում անձրևի ժամանակ։

Այդ բուրմունքը կոչվում է Petrichor: Հենց այդ բառով են որոշել կոչել օդում տիրող այն բուրմունքը, որը մնում է անձրևից հետո:

 Հարկ է նշել, որ այդ բուրմունքի առաջացման գործում գլխավոր դերերից մեկը պատկանում է գեոսիմին օրգանական նյութին:

 

Ինչո՞ւ ենք մենք լաց լինում, երբ սոխ ենք կտրում։

Սոխը եթերայուղեր ունի, որոնք բույսին հաղորդում են իրեն բնորոշ բուրմունքը: Այդ յուղերում օրգանական նյութեր կան:

 Արցունքները օրգանիզմի պաշտպանական ռեակցիան են: Մեր ուղեղը տեղեկացնում է արցունքագեղձերին, որ արդեն ժամանակն է հեղուկ արտադրել, որը պետք է մաքրի գրգռող նյութերը:

 

Որքա՞ն ոսկի է կորցնում մատանին, երբ մենք այն կրում ենք։

Համաձայն 2008 թ. անցկացրած հետազոտության՝ ոսկե մատանին միջինը 0,12 մգ ոսկի է կորցնում ամեն շաբաթ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. e-xecutive.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ