Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Միայնությունը կարող է ֆիզիկական ցավ պատճառել մարդուն. հետաքրքիր փաստեր մարդկային մարմնի մասին. tert.am

Միայնությունը կարող է ֆիզիկական ցավ պատճառել մարդուն. հետաքրքիր փաստեր մարդկային մարմնի մասին. tert.am

AdMe.ru-ն հետաքրքիր փաստեր է ներկայացնում մարդկային մարմնի մասին, որոնք գուցե շատերին ծանոթ չեն:

 

1. Մարդկային օրգանիզմը արյան 60.000 մղոն անոթ է պարունակում:

 

2. Մարդու աչքն այնքան զգայուն է, որ եթե Երկիրը հարթ լիներ, ապա մարդը կտեսներ 30 կմ հեռավորության վրա փայլատակող մոմի լույսը:

 

3. Երբ մարդիկ կարմրում են, կարմրում են նաև նրանց ստամոքսի պատերը:

 

4. Մարդկային ուղեղն ընդունակ է մեկ րոպեում 1000 բառ կարդալ:

 

5. Սիրահարվածության շրջանում մարդկային ուղեղն արտադրում է նեյրոմեդիատորներից և հորմոններից բաղկացած միևնույն կոկտեյլը, որը ստացվում է նաև ամֆետամինների ընդունման ժամանակ, ինչը սրտխփոցի արագացման, ախորժակի անկման, քնի խանգարման և խիստ անհանգստության պատճառ է դառնում:

 

6. Մարդիկ կկարողանային տեսնել ուլտրամանուշակագույն ճառագայթները, եթե այդ գործառույթը չֆիլտրացվեր աչքի ոսպնյակի օգնությամբ: Աչքի եղջերաթաղանթի վիրահատություն տարած հիվանդների մեծ մասը տեսնում են այն:

 

7. Հասուն մարդը բաղկացած է 7.000.000.000.000.000.000.000.000.000 (7 օկտիլիոն) ատոմից:

 

8. Մարդկանց մկաններն իրականում որոշակի առումով ավելի հզոր են, քան թվում են, սակայն դրանց ուժը սահմանափակվում է, որպեսզի մարդը չկարողանա վնասել մկաններն ու ջլերը: Սահմանափակումը վերանում է ադրենալինի կիրառման ժամանակ:

 

9. Մարդկանց մարմնի վրա ուղիղ այնքան մազ կա, ինչքան շիմպանզե ցեղատեսակի կապիկների, սակայն նրանց մեծ մասն  այնքան բարակ են, որ գրեթե չեն երևում:

 

10. Մարդկանց ոսկրերը նույնքան կարծր են, որքան գրանիտը: Լուցկու տուփի չափ ոսկորը կարող է դիմակայել 9 տոննա քաշին:

 

11. Եթե մարդկային ուղեղը համակարգիչ լիներ, այն կկարողանար վայրկայնում 38 հազար տրիլիոն գործողություն կատարել: Աշխարհի ամենահզոր BlueGene համակարգիչը կարողանում է իրականացնել դրա 0.002%-ը:

 

12. Մարդկային օրգանիզմը ճարպի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 10 կմ նոր արյունատար անոթ է ստեղծում:

 

13. Միայնությունը կարող է մարդուն ֆիզիկական ցավ պատճառել, դրանից խուսափելու համար մարդկային շփում է անհրաժեշտ:

 

14. Ամեն վայրկյան մարդկային օրգանիզմը 25 մլն նոր բջիջ է արտադրում:

 

15. Իր ողջ կյանքի ընթացքում մարդը մոտ 40 կգ կաշի է «թափում»՝ իր մաշկն ամբողջությամբ թարմացնելով յուրաքաննչյուր ամիս:

 

16. Հինգ ավանդական՝ լսողության, տեսողության, շոշափելիքի, հոտի և համի զգայարանների հետ միասին մարդիկ ևս 15 այլ զգայարան ունեն, այդ թվում՝ հավասարակշռությունը, ջերմությունը, ցավը:

 

17. Յուրաքանչյուր մարդու օրգանիզմում մոտ 0.2 միլիգրամ ոսկի կա, որի մեծ մասը լուծված է արյան մեջ:

 

18. Մարդու արտասուքը՝ կախված առաջացման պատճառից, տարբեր կառուցվածք է ունենում: Մանրադիտակի տակ վշտի, հույսի և սոխի կտրատման հետևանքով առաջացած արցունքները տարբեր տեսք ունեն:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. stihi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ