Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Գիտնականները առաջարկել են երեխաների կեղտոտ տակդիրների վրա սունկ աճեցնել. 1in.am

Գիտնականները առաջարկել են երեխաների կեղտոտ տակդիրների վրա սունկ աճեցնել. 1in.am

Մեքսիկացի գիտնականները օգտագործված տակդիրները կիրառելու յուրահատուկ միջոց են գտել: Նրանք առաջարկում են դրանց վրա սունկ աճեցնել: Ուսումնասիրողները պարզել են, որ սնկերը սնվում են ցելյուլոզով, որը մտնում է ցանկացած տակդիրի բաղադրության մեջ: Մանրացնելով տակդիրները՝ նրանք հիմք են ստեղծել, որի վրա սկսել են սունկ աճեցնել:

Մեքսիկան միանգամյա տակդիրների օգտագործման քանակով աշխարհում երրորդ երկիրն է: Միջինում երեխան 8 հազար տակդիր է օգտագործում միչ այն պահը, երբ նա սովորում է գիտակցաբար և ինքնուրույն հոգալ բնական կարիքները: Իսկ այդ ընթացքում նրա օգտագործած տակդիրները 8 տոննա աղբ են կազմում:

Առաջին փուլում գիտնականները հավաքել են միայն մեզ պարունակող տակդիրները, դրանք ախտահանել են, ապա  մանրացրել և խառնել են լիգնին կոչվող նյութի հետ:

Երկու շաբաթ անհրաժեշտ խոնավություն և լուսավորություն ապահովելու դեպքում կարելի է հավաքել բերքը, գրում է Mail Online-ը:

Հավաքած բերքի անալիզները ցույց են տվել, որ նման մեթոդով աճեցված սնկերը նույն բաղադրությունն ունեն, ինչ և խանութներում վաճառվող սովորական սնկերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ