Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ամենամաքուր և ամենակեղտոտ հյուրանոցներն ունեցող քաղաքները. tert.am

Ամենամաքուր և ամենակեղտոտ հյուրանոցներն ունեցող քաղաքները. tert.am

Հյուրանոցների ամրագրմամբ զբաղվող hotel.info կայքը ճանապարհորդողների համար հետաքրքիր և օգտակար հետազոտություն է անցկացրել։ Փորձագետները համեմատել են մաքրության համար տրված գնահատականները, որոնք նշանակել են հյուրանոցներին 6 մլն հանգստացողներ, գրում է Комсомольская правда-ն։

 

Ցուցակում ընդգրկվել են միայն մայրաքաղաքներն ու խոշոր քաղաքները, ծովափնյա հանգստավայրերը ներառված չեն։

 

10 քաղաք, որտեղ ամենամաքուր հյուրանոցներն են՝

 

  1. Տոկիո,
  2. Վարշավա,
  3. Սեուլ,
  4. Բրատիսլավա,
  5. Սոֆիա,
  6. Մոսկվա,
  7. Լիսաբոն,
  8. Հելսինկի,
  9. Բանգկոկ,
  10. Բեռն:

 

10 քաղաք, որտեղ հյուրանոցներն ամենաքիչ գնահատականն են ստացել մաքրության առումով՝

 

  1. Ռիո դե Ժանեյրո,
  2. Լոնդոն,
  3. Օսլո,
  4. Ամստերդամ,
  5. Կոպենհագեն,
  6. Փարիզ,
  7. Աթենք,
  8. Սան Պաուլո,
  9. Բրյուսել,
  10. Կիև:

 

Սակայն վարկանիշային ցուցակի արդյունքները միանշանակ չեն։ Օրինակ՝ ինչու են սկանդինավյան մայրաքաղաքներ Օսլոն և Կոպենհագենը հայտնվել ցուցակի «կեղտոտ» մասում։ Սովորաբար, այնտեղ չկան խնդիրներ փոշու և կեղտի հետ կապված։ Միգուցե պատճառը մեծ սպասումների հետ է կապված. ճանապարհորդողներն իդեալական մաքրություն են ակնկալում, և մի փոքր անախորժությունը ստիպում է նրանց իջեցնել գնահատականը։

 

Լոնդոնի վերաբերյալ փորձագետներն այլ կարծիք ունեն։ Բրիտանական մայրաքաղաքը հեղինակավոր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գործնական ուղևորությունների շրջանում։ Այդ պատճառով էլ հյուրանոցները չափազանց շատ են։ Նրանց թվում կան կատարյալները, սակայն քիչ չեն նաև այնպիսիները, որտեղ հիգիենային մանրակրկիտ չեն հետևում։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. irecommend.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ