Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ինժեներները կարողացել են խոսակցություն գաղտնալսել՝ իրերի տատանումների միջոցով (տեսագրություն). tert.am

Ինժեներները կարողացել են խոսակցություն գաղտնալսել՝ իրերի տատանումների միջոցով (տեսագրություն). tert.am

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի ինժեներները մտածել են, թե ինչպես կարելի է գաղտնալսել խոսակցությունները՝ տեսախցիկներով նկարահանելով զրուցողների հարևանությամբ գտնվող իրերը և վերլուծելով դրանց տատանումները:

 

Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ գյուտի մասին պատմել է New Scientist համացանցային պարբերականը:

Տեսողական բարձրախոսն աշխատում է մի քանի փուլով. ֆիքսվում է օբյեկտին հասնող ձայնային ալիքների ճնշումը (օրինակ՝ թղթե բաժակը), հետո տեսախցիկը ֆիքսում է բաժակի տատանումները, և, ի վերջո, ծրագիրն այդ շարժումները ձայների է վերածում:

«Մենք կարողացանք գաղտնազերծել 4.5 մետր հեռավորությամբ գրանցված երգի բառերը՝ չիպսի տուփի տատանումների միջոցով»,- պատմել է հետազոտության ղեկավար Էյբ Դևիսը:
 
Հետո հաջողվել է ճանաչել Queen խմբի Under Pressure երգը, որը հնչել է ականջակալներով՝ ուսումնասիրելով դրանց լարի տատանումները:
 
Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա նաև որոշել խոսողի սեռը, սակայն սովորական խոսքը տարբերել այն դեռ չի կարող:

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.

 

 

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ