Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

«Խելացի» ավտոնստարանը թույլ չի տա վարորդին քնել մեքենան վարելիս (տեսագրություն)

«Խելացի» ավտոնստարանը թույլ չի տա վարորդին քնել մեքենան վարելիս (տեսագրություն)

Իսպանացի ինժեներներն աշխատում են «Խելացի» ավտոնստարանի ստեղծման վրա, որը կհետևի ղեկին գտնվող վարորդի ինքնազգացողությանը: Հատուկ մշակված տեխնոլոգիան թույլ կտա վերահսկել մարդու կենսագործունեության երկու կարևորագույն գործընթացներին՝ շնչառությանն ու սրտի ռիթմին:

 

Ուժեղ հոգնածության պահին, երբ մարդը կարող է նիրհել, երկու ցուցանիշներն էլ նկատելիորեն նվազում են:

 


Նստարանը կզգա, թե ինչ է կատարվում վարորդի հետ և կնախազգուշացնի վարորդին այն մասին, որ հանգստի ժամանակն է: Այս մասին փոխանցում է Rosbalt-ը: Harken համակարգը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել: Շուտով այն կփորձարկվի փողոցային երթևեկության մեջ:

Տարեկան հազարավոր վթարներ տեղի են ունենում վարորդների հոգնածության պատճառով: Վարման ժամանակ քնող մարդկանց մոտ 85 տոկոսը տղամարդիկ են: Նրանց 1/3-ը 30-ից ցածր տարիքի է:

 

 

Լուսանկարը. autowu.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ