Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Լազերային ճառագայթի միջոցով տեղեկության փոխանցման հեղափոխական եղանակ է մշակվել (տեսանյութ)

Լազերային ճառագայթի միջոցով տեղեկության փոխանցման հեղափոխական եղանակ է մշակվել (տեսանյութ)

Hewlett-Packard ընկերության ինժեներները ներկայացրել են The Machine կոմպակտ և ընդարձակ սուպերհամակարգիչը, որն ապագայում կարող է փոխարինել ավանդական տվյալների կենտրոններին:

Ինչպես գրում է Rbc.ru-ն` կայքերի, ամպային տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի քանակի աճը ենթադրում է տվյալների, սերվերների քանակի ավելացում: Բազմաթիվ IT ընկերությունների համար դա խնդիր է դառնում, որոնց շարքում է նաև համակարգիչներ արտադրող Hewlett-Packard ընկերությունը, որի ներկայացուցիչների խոսքով` արդեն 10 տարի անց տվյալների քանակի աճը կհանգեցնի նրան, որ այժմ գոյություն ունեցող ենթակառուցվածքը չի կարողանա գլուխ հանել տվյալների այդ բազայից:

 
Այլ խոսքով` անհրաժեշտ է ստեղծել այնպիսի տվյալների պահպանման բազա, որում ո´չ միայն հնարավոր կլինի հսկայական ծավալով տեղեկություն տեղավորել, այլև` դրանք կլինեին բավականին կոմպակտ` գոյություն ունեցող տվյալների կենտրոններին փոխարինելու համար: Որպես այս խնդրի լուծում HP ընկերությունն առաջարկել է The Machine սուպեր համակարգիչը, որի երկու հիմնական առանձնահատկությունն է՝ հիշողության նոր ձևը և տվյալների փոխանցման ինովացիոն տարբերակը: Տեղեկատվությունը կուտակիչներին կփոխանցվի լազերային ճառագայթների միջոցով, ոչ թե ավանդական պղնձե մալուխների: Նման տեխնոլոգիան թույլ կտա 160 պետաբայթ (160 000 տերաբայթ) ինֆորմացիան փոխանցել 250 նանովայրկյանի ընթացքում:

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ