Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ճապոնիայում մարդու հույզերը վերծանող ռոբոտ է ստեղծվել. tert.am

Ճապոնիայում մարդու հույզերը վերծանող ռոբոտ է ստեղծվել. tert.am

Ճապոնական Softbank ընկերությունը ներկայացրել է Pepper անվանումով ռոբոտին, որը կարողանում է վերծանել մարդկանց հույզերը, տեղեկացնում է BBC-ն:

 

Նոր ռոբոտն արհեստական ինտելեկտի համակարգի հիման վրա է ստեղծված, ինչը թույլ է տալիս վերլուծել մարդկանց ժեստերը, արտահայտչամիջոցները և ձայնի տոները:

 

Ընկերության ղեկավարը նկատել է, որ երբ մարդիկ ուզում են որևէ մեկին անսիրտ և անհույզ անվանել, ասում են՝ ռոբոտ է: Եվ այժ պատմության մեջ առաջին անգամ իրենք ստեղծել են ռոբոտ, որին հույզերով են օժտել:

 

Ընկերությունից հայտնում են, թե մարդիկ նոր ռոբոտի հետ կարող են շփվել ճիշտ այնպես, ինչպես իրենց ընկերների ու ընտանիքի անդամների հետ:

 

Ռոբոտը կարող է նաև զանազան հանձնարարություններ կատարել: Այն վաճառքի կհանվի հաջորդ տարի՝ մոտ 2000 ԱՄՆ դոլար գնով: 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ