Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Մայիսի 17, 153 տարի առաջ 1-ին անգամ հրապարակայնորեն ցուցադրվեց ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելիի մեթոդով կատարված գունավոր լուսանկարը

Մայիսի 17, 153 տարի առաջ 1-ին անգամ հրապարակայնորեն ցուցադրվեց ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելիի մեթոդով կատարված գունավոր լուսանկարը

Լոնդոնի Քինգզ-քոլեջում 1861թ. մայիսի 17-ին առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվեց շոտլանդացի ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելիի (1831–1879) մեթոդով կատարված գունավոր լուսանկարը:

 

Որպես լուսանկարվող առարկա Մաքսվելին ընտրեց սև թավշյա ֆոնի վրա շոտլանդական վանդակավոր ժապավենը:


Մեթոդի էությունը հետևյալն էր. կարմիր, կանաչ և կապույտ հեղուկներով լցված ապակյա անոթների միջոցով Էկրանի վրա միաժամանակ հայտնվում էին երեք ապակե պոզիտիվներ, որոնցից յուրաքանչյուրը տպվում էր համապատասխան զտիչի միջոցով: Տվյալ փորձում զտիչի դերը խաղում էր անոթը: Այնուհետև, նկարները իրար վրա էին դրվում, և լուսանկարը ստացվում էր:


Մաքսվելի ժամանակակիցների կարծիքները նրա ցուցադրության վերաբերյալ միանշանակ չէին: Բայց կարելի է հաստատ ասել, որ այն լուսանկարչության զարգացման համար ևս մեկ քայլ դարձավ:


Այսօր հայտնի է, որ նկարահանվող վանդակավոր ժապավենի վրայի կարմիր գույներն արտացոլում էին ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք և գրանցվում էին նկարելու ընթացքում, իսկ կանաչ լուսազտիչը խիստ  տեղային չէր և բաց էր թողնում կապույտ ճառագայթներ:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. sahallin.livejournal.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ