Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Մայիսի 16, 133 տարի առաջ, Գերմանիայում բացվեց աշխարհում առաջին տրամվայով ուղևորների երթևեկությունը

Մայիսի 16, 133 տարի առաջ, Գերմանիայում բացվեց աշխարհում առաջին տրամվայով ուղևորների երթևեկությունը

19-րդ դարի վերջին Բեռլինի կենտրոնի երթևեկությունըշատ դժվար էր դարձել, քանի որ քաղաքի բնակչության քանակը մեկ միլիոնից ավելի էր: Էլեկտրական տրամվայը միջոցներից մեկն էր, որը կարող էր օգնել իրավիճակը թեթևացնելուն:

 

Այդ ժամանակ էլեկտրական ընկերության ղեկավար, ճարտարագետ Վերներ ֆոն Սիմենսը հանդես եկավ ուղևորների համար նախատեսված էլեկտրական գծի շինարարությունը սկսելու առաջարկությամբ:

 

1879թ. գարնանը Սիմենսը Բեռլինյան ցուցահանդեսում ներկայացրեց աշխարհում առաջին էլեկտրական երկաթգիծը՝ վագոններով «էլեկտրոշոգեքարշը»: Այս գյուտը սենսացիա դարձավ: Երեք փոքրիկ վագոններից կազմված գնացքում տեղավորվում էին 18 ուղևոր, և այն շարժվում էր 7 կմ/ժ արագությամբ: Ցուցահանդեսի շատ այցելուներ ցանկություն հայտնեցին այս զարմանահրաշ գնացքով շրջագայություն կատարել, որը շարժվում էր «առանց գոլորշու և առանց ձիերի օգնության»: 

 

Եվրոպական հասարակությունն արդեն հասցրել էր հարմարվել երկաթուղիներին, բայց գնացքն առանց ծխող ծխնելույզի՝ շատերին զարմացրեց: Սակայն էլեկտրական փոխադրամիջոցի նկատմամբ բնակչության վերաբերմունքը մնում էր չբավարարված: Այսպիսի փոխադրամիջոցի կենսունակությունն ապացուցելու համար Սիմենսը ստիպված էր սեփական միջոցներով էլեկտրական քարշիչի վրա տրամվայի ցուցադրական մոդել կառուցել:  

 

1881թ. մայիսի 16-ին Բեռլինի ծայրամասում՝ Լիխտերֆելդի և Կադետի կորպուսների միջև, աշխարհում առաջին անգամ անցավ էլեկտրական տրամվայը: Ահա այսպես էլ բացվեց աշխարհում առաջին էլեկտրական երկաթգծի վրա ուղևորափոխադրումը, ինչը թույլ տվեց ձիային քարշիչը փոխարինել էլեկտրականով: 

 

Տրամվայը, 30 կմ/ժ արագությամբ շարժվելով, առաջին երեք ամսում տեղափոխեց ավելի քան 12 հազար ուղևոր: Այն, ինչպես և առաջին էլեկտրատարը, շարժվում էր ռելսերով նրան փոխանցվող էլեկտրաէներգիայի միջոցով: Մեզ ծանոթ աղեղով և լարերով մոդելը հայտնվեց 1890թ.: Տրամվայը, որպես ուղևորափոխադրման տեսակ, շատ արագ տարածվեց ամբողջ աշխարհում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. myenergy.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ